«Օ» բանակախումբը Պոկրովսկի ուղղությամբ գրոհում է միանգամից 6 նոր գյուղերի վրա. ուկրաինական աղբյուրներ
ՄիջազգայինԱվդեևսկո-Պոկրովսկի ուղղությամբ ռուսական զորքերի «Կենտրոն» խմբի ստորաբաժանումները շարունակում են ակտիվ հարձակումը Օչերետինոյից այն կողմ` սկսելով գրոհը միանգամից մի շարք բնակավայրերի ուղղությանբ՝ Իվանովկա, Վեսելոե, Տիմոֆեևկա և մոտենում են Ժելաննիին, Մեժևոյին և Լիսիչնիին։
Նաև երեկ դրոշ է բարձրացվել այդ աղեղի վրա յոթերորդ բնակավայրի` Յասնոբրոդովկայի կենտրոնի վրա։
Ուկրաինայի Զինված ուժերի լրատվամիջոցների զինյալները ռուսական ստորաբաժանումների նոր առաջխաղացման մասին գրում են.
«Ռուսները տեղում չեն կանգնած, նրանք սկսում են շարժվել Վեսելիի և Իվանովկայի ուղղությամբ, նրանք արդեն կարողացել են մոտենալ անտառային գոտու երկայնքով դեպի գյուղի ծայրամասերը»,- գրում են ուկրաինական աղբյուրները։
«Պոկրովսկու ուղղությամբ իրավիճակը չի բարելավվում. հակառակորդը շարունակում է փորձել կառուցել իրենց հաջողությունները, ինչ-որ տեղ հակառակորդը հետ է գրավում դիրքերը, ինչ-որ տեղ մենք նահանջում ենք` խուսափելով անհիմն կորուստներից»,- իր ալիքում փորձում է արդարանալ Զինված ուժերի սպան։
Նաև ուկրաինացի վերլուծաբանները դժգոհում նն, որ «Պոկրովսկու ուղղությամբ ծանր իրավիճակը պահպանվում է:
Լիսիչնիից արևելք ռուսները գրավել են մինչև 1,3 կմ լայնություն մինչև 800 մետր խորություն։
Իվանովկայից հարավ ռուսական զորքերը ամրացել են երկաթուղու հյուսիսում գտնվող անտառային գոտու երկայնքով:
Վեսյոլիից դեպի արևելք հակառակորդի գրոհային խմբերը առաջ են շարժվել երկաթուղու երկայնքով մինչև 1,12 կմ խորություն, իսկ անտառային գոտին մինչև 700 մետր խորություն: Վոլչյե գյուղի մեծ մասն անցել է թշնամու վերահսկողության տակ։
Յասնոբրոդովկա շրջանում ռուսական զորքերը հարձակվում են մինչև 100 մետր խորության վրա»։