Իրանի դեսպանը հերքել է Հայաստանի հետ ռազմական պայմանագրի մասին լուրերը
ՄիջազգայինՀայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հերքել է Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրերը։ Սոբհանին նման լուրերի աղբյուր է համարել ոչ հավաստի լրատվամիջոցները, որոնք կեղծ տեղեկություններ հրապարակելու և Իրանի Իսլամական Հանրապետության մասին կանխակալ վերլուծությունների պատմություն ունեն։
Սոբախանին նման լուրերի հրապարակման նպատակը համարել է ազդել Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա և ընդգծել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը։