Սառը պատերազմ են վարում Շիրակի մարզպետի դեմ. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքՇիրակի մարզում ներքաղաքական կյանքը ոչ միայն լարված է, այլ, ինչպես տեղի աղբյուրներն են ասում, հասել է պիկին: ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը եւ նրա դամը պահող, ՔՊ-ական Էմմա Պալյանը անհավասար սառը պատերազմ են վարում Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի դեմ: Տեղի աղբյուրները թեեւ վստահեցնում են, որ մարզպետը չի ընկրկում, բայց շիրակցի պատգամավորներն էլ իրենց հերթին ջանք չեն խնայում` մարզպետի դեմ դժգոհություն հրահրելու գործում: Թե ով կհաղթի այս պատերազմում, շիրակցիների մեծ մասը վստահ է` միանշանակ պատգամավորների «դուետը»: