Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Ալեքսանյանը Բաքուն պատճառ է փնտրում նոր ռազմական էսկալացիայի համար ու զգուշացնում տարածաշրջանի պետություններին Բարձր պահեցի երկրիս անունը. Անահիտ Հակոբյան Երկար տարիներ հորս` Դավիթ Քոչարի անունը թաքցրել են. Աննա Քոչարը փակագծեր է բացում Իրանն ընդլայնում է իր ազդեցությունը տարածաշրջանում՝ համախմբելով շիաներին. Թուրքիան սեղմվում է Փոքր տարիքում ունեցած ամեն սթրես 13 տոկոսով ավելացնում է քրոնիկական հիվանդությունը. BMC Medicine Հանուն ուրանի՝ Արեւմուտքը պատրաստ է զոհաբերել բոլորին, այդ թվում՝ նաեւ մեզ. Բալասանյան Xiaomi-ն ներկայացրել է QLED մատրիցով մատչելի 4K հեռուստացույցներ Apple-ը նախատեսում է թողարկել նոր AirPods Pro՝ բարելավված աղմուկի չեղարկումով Ուկրաինան արագորեն մտնում է կատաստրոֆայի փուլ

«Գժի թղթով» պետությունը

Թեմա

Lurer.com-ը գրում է․ 

44-օրյա պատերազմից, դրան հաջորդած աղետներից հետո 2021թ․ ընտրություններում Նիկոլ Փաշինյանին ու նրա «ՔՊ»-ին իշխանություն վստահելը գրեթե նույնքան ամոթալի ու խայատառակ իրողություն էր, որքան պատերազմում կրած պարտությունը։ Խնդիրն անգամ այն չէ, թե նրանց ստացած 680.000 ձայնից որքանն էր իրական, որքանը՝ կեղծված։ Նորմալ հասարակությունում պատերազմից հետո այդ պատերազմում իշխանություն զբաղեցրածը չէր կարող ստանալ անգամ 6.800 ձայն։ Իրերն իրենց անուններով կոչելու փոխարեն՝ մինչև հիմա հասարակության այդ վարքագիծը բացատրվում է ամենատարբեր պատճառաբանություններով՝ մարդիկ խաբվեցին իշխանության քարոզչությանը, վախեցան նախկինների վերադարձից, ահաբեկվեցին պատերազմի կրկնությամբ, և այդպես շարունակ։
Բայց իրականությունն այն է, որ անկախ պատճառներից ու հիմնավորումներից, հայ հասարակությունը կա՛մ ընտրեց, կա՛մ հանդուրժեց, որպեսզի ընտրվի իշխանություն, որի վարած խայտառակ արտաքին և ներքին քաղաքականության պատճառով հնարավոր դարձավ պատերազմը, իսկ արդեն դրա ընթացքում ցուցաբերած կա՛մ ծայրահեղ ապաշնորհության, կա՛մ կանխամտածված դավաճանության արդյունքում զոհվեցին 5000-ից ավելի երիտասարդներ, և կորսվեց Արցախի մեծ մասը։

Նիկոլ Փաշինյանին կրկին իշխանություն վստահելն իրականում ոչ թե տիեզերական մակարդակի իմաստնության կամ քաղաքական հոտառության, այլ սովորական մեղսունակության բացակայության վկայություն էր, որի մասին, սակայն, գրեթե բոլորը գերադասում են չխոսել։ Բացառությամբ նույն Նիկոլ Փաշինյանի, ով մի քանի անգամ գրեթե հանդիմանական կերպով հայտարարել է, որ այն, ինչ անում է, անում է «ժողովրդի տված իշխանությամբ», այսինքն՝ իր պատասխանատվությունը բարդում է հասարակության վրա։

Իրականում Նիկոլ Փաշինյանը 2021-ին ոչ թե իշխանություն է ստացել, այլ ինդուլգենցիա, որն այս դեպքում ոչ թե մեղքերը քավելու վկայություն է, այլ նորանոր մեղքեր, հանցանքներ գործելու ու անպատիժ մնալու հավաստիք։ Դրա համար էլ արդեն երեք տարի Արցախի հարցն ըստ իրեն վերջնականապես լուծելուց հետո, շարունակում է Հայաստանի հետ անել այն, ինչ ցանկանում է, կամ ցանկանում են բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները, ովքեր շահագրգիռ են իր իշխանությամբ։

Փաշինյանին իշխանության թողած հավաքական անմեղսունակության ու նրան տրված ինդուլգենցիայի միջև կա անտեսանելի կապ։ Նա իշխանությունը պահպանել է հանրային մեղսունակության բացակայության շնորհիվ, հետևաբար՝ որպես իշխանություն՝ իրեն ազատ է զգում անելու այն, ինչը նորմալ պայմաններում կհամարվեր անմեղսունակություն։

Արդյունքում՝ Հայաստանը վերածվել է մոտավորապես «գժի թղթով» պետության, և աշխարհում նրան վերաբերվում են այնպես, ինչպես կա՛մ իրականում մտավոր խնդիրներ ունեցողին, այսինքն՝ խղճում են, կա՛մ այդպիսի խնդիրներ չունեցողին, բայց այդպիսին ներկայացողին, այսինքն՝ չեն հարգում և օգտագործում են։ 2018թ իշխանության գալուց հետո մի զրույցում Նիկոլ Փաշինյանը պարծենում էր, որ Արցախի հարցում, արտաքին խաղացողների հետ հարաբերություններում ինքն իրեն «գժի տեղ է դնում»՝ դա ներկայացնելով՝ որպես բացառիկ իմաստնություն։ Կյանքը ցույց տվեց, որ ինքն ընդհանրապես պետությունը ղեկավարում է «գժի թղթի» կանխավարկածով՝ երևի նաև այն հեռահար հաշվարկով, որ երբևէ դա հնարավորություն կտա ազատվել պատասխանատվությունից։

 






Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ ԱլեքսանյանըԲաքուն պատճառ է փնտրում նոր ռազմական էսկալացիայի համար ու զգուշացնում տարածաշրջանի պետություններինԲարձր պահեցի երկրիս անունը. Անահիտ ՀակոբյանԵրկար տարիներ հորս` Դավիթ Քոչարի անունը թաքցրել են. Աննա Քոչարը փակագծեր է բացումԻրանն ընդլայնում է իր ազդեցությունը տարածաշրջանում՝ համախմբելով շիաներին. Թուրքիան սեղմվում էՓոքր տարիքում ունեցած ամեն սթրես 13 տոկոսով ավելացնում է քրոնիկական հիվանդությունը. BMC MedicineՀանուն ուրանի՝ Արեւմուտքը պատրաստ է զոհաբերել բոլորին, այդ թվում՝ նաեւ մեզ. Բալասանյան Xiaomi-ն ներկայացրել է QLED մատրիցով մատչելի 4K հեռուստացույցներ Apple-ը նախատեսում է թողարկել նոր AirPods Pro՝ բարելավված աղմուկի չեղարկումով Ուկրաինան արագորեն մտնում է կատաստրոֆայի փուլՆոր առաջարկ Նիկոլին՝ մեկնել Աստանա. կգնա՞Առաջին անգամ մարդու են վիրահատել՝ Ռոբոտ ատամնաբույժի միջոցով. New Atlas Գիտնականները նոր՝ արհեստական ​​արյունատար անոթներ են ստեղծել 3D տպագրությամբՀնդկաստանի խոշորագույն կրիպտոբորսայից՝ հաքերները գողացել են $235 մլն Բացահայտվել է Թրամփի հետ բանավեճի ժամանակ Կամալա Հարիսի խաբեությունըՇՏԱՊ. Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը, դպրոցի տնօրենն ու տեղակալըԴավիթ Անհաղթ փողոցում վերեւ բարձրացող հատվածում խցանում էWhatsApp-ից հնարավոր կլինի հաղորդագրություններ փոխանակել այլ մեսենջերների օգտատերերի հետ Կրկին անգամ Kaspersky Safe Kids-ը դարձել է համացանցում երեխաների պաշտպանության արդյունավետ լուծումներից մեկը Chrome-ի համար` Google-ը թարմացում է թողարկելԴդմի ամենաօգտակար 15 հատկություններըՓոխվարչապետ Գրիգորյան Մհերի հայտարարագիրը. գեշ փողատեր է. Armenian infoՄեզ անգամ ոչ ոք չի էլ հրավիրել. Երջանիկ ՂազարյանՇատ նման է, որ ուկրաինական ուժերին Կուրսկում դեռ շատ լուրջ անակնկալ է սպասումԱրցախի գերեզմանափորներըՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում ծանոթացել է ռազմաբժշկական հոսպիտալների հնարավորություններինՆույնիսկ կարմիր քարտով կարողացանք հաղթել որակյալ հավաքականի.Միովսկին` Հայաստանի հավաքականի դեմ խաղի մասինՆալբանդյանցին մարդասպան չէ՛, ոստիկան սպանող չէ՛. Այսեր ԻսայանԿիսամերկ մեկը հիմա էլ Մատենադարանն է ապականում (Տեսանյութ)Սելիդովոյի ուղղության ստրատեգիական բնակավայրերից մեկը` Ուկրաինսկը գրեթե շրջապատված է. (Քարտեզ)Համաշխարհային կենսաբանական դիվերսիա. որն է լինելու հաջորդ համաճարակըԴեպի «дермьократия». ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊատրաստվում են իրենք իրենցով ակցիա կազմակերպել. ԲԱՄԲԱՍԱՆՔ«ՌԴ-ն հայտարարեց Զանգեզուրի միջանցքի հարցում Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին իր հավատարմության մասին». Իրանական աղբյուրՈւկրաինական բանակը Կուրսկի շրջանում այլ ուղղությամբ ճեղքելու նոր փորձ է ձեռնարկել (MAP)Փաստորեն, ամենավախենալուն ու վատթարը Ադրբեջանին հանձնվելը չէ՞ր. ԶԱՐՄԱՆՔԲայդենի՝ Պուտինին հեռախոսազանգով չէր կարող վերջ դրվել ուկրաինական հակամարտությանը. ԿրեմլՇՏԱՊ. Ազգությամբ հայ բլոգերը կրակ է բացել Մոսկվայի բարերից մեկումԻնստիտուտի շենքը պարբերաբար ցնցվում է, կանխե՛ք վերահաս աղետը․Ահազանգում է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենըՌուսաստանը հավատարիմ է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թեհրանի հետ պայմանավորվածություններին. ՇոյգուՈՒՂԻՂ. Փաշինյանն ԱԺ-ում է, պատասխանում է պատգամավորների հարցերին«Մինչև Մակրոնի գալը, ՀՀ իշխանություններն ափալ-թափալ բաց են թողնում բոլոր քաղբանտարկյալներին». Կարեն ՔոչարյանՀակաեկեղեցականների հավաք անցկացնելու փորձերն անօրինական են18 տարեկանը, առանց բացառության, ամուսնության նվազագույն շեմ սահմանող նախագիծն ընդունվեց ամբողջությամբԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում.ՀՀ ՊՆԳնել Սանոսյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացման հետ կապված հարցըՀայաստան եւ Վրաստան. երկու հարեւանների պատմության մասինՌԴ-ն ակնկալում է հնարավորինս շուտ պայմանագիր կնքել Իրանի հետ. ՇոյգուԿարևորը՝ երեխաներն իմացան, որ շունը ձու է ածում. Մարինա ԹագակչյանԼուսինեի հարևաններն ապշել էին՝ նրա գու շակություններով։ Իսկ ի՞նչ է ասել նա Հայաստանի մոտ ապագայի հետ կապված

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода