Ջո Բայդենը վերջապես տեսախցիկի առաջ հաստատեց իր հրաժարականը
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է ժողովրդին և ասել, որ լքել է նախագահական մրցավազքը՝ էստաֆետը «նոր սերնդին» փոխանցելու համար։
Իր «աշխարհում ունեցած վաստակի և առաջնորդության» համար նա իրեն արժանի է համարում երկրորդ ժամկետի, բայց որոշել է զոհաբերել իր սեփական հավակնությունները «հանուն ժողովրդավարության բարօրության»։ Այժմ ամերիկացիները, նրա խոսքով, պետք է ընտրություն կատարեն։ Բայդենն արդեն կատարել է իր ընտրությունը՝ կրկնելով իր աջակցությունը Հարիսին։
Միաժամանակ նա ընդգծել է, որ մտադիր է ավարտել իր պաշտոնավարումը։