Հայաստանի ազգային հավաքականը մեծ կորուստ ունի Երեխաները վախեցած ու լարված են, նման վարքագիծ կրթական օջախում անթույլատրելի է. Բալասանյան «Գնդակն այսօր հայկական կողմում է»․ Ալիևի ներկայացուցիչ Մրգերով ու հատապտուղներով հարուստ սննդակարգը կարող է վնասակար լինել․ սննդաբան Պուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնի ԼՂ տեղահանվածների համար սահմանվել է մեքենայի սեփականության իրավունքի գրանցման արտոնյալ ընթացակարգ «Հայելի ամսաթիվ» 10.10․2024. Ի՞նչ է մեզ սպասվում այսօր Մամեդյարովը հույս է հայտնել, որ Ադրբեջանի ԳՇ-ում ՀՀ-ի «հարցերը» լուծելու պլան ունեն.Տաթեւիկ Հայրապետյան Հայտնի է՝ երբ ԱԺ հանձնաժողովը կքննարկի սահմանազատման կանոնակարգը Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները

Դեպի ա՞յս ԵՄ-ն են ուզում Հայաստանը քարշ տալ տեղական լիբերաստները

Վերլուծություն

­Կի­սա­մեռ վի­ճա­կում հայտն­ված գլո­բալ ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի հա­յաս­տան­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հի­մա էլ նոր նա­խա­ձեռ­նութ­յամբ են հան­դես ե­կել: Ս­տո­րագ­րա­հա­վաք են սկսում՝ փոր­ձե­լով Հա­յաս­տա­նին դե­պի Եվ­րո­պա «տա­նե­լու» հար­ցին օ­րենսդ­րա­կան տեսք տալ:

ՀԻՄԱ ԻՆՉ ԵՆ ՄՈԳՈՆԵԼ

Ի­հար­կե, այս­տեղ բա­զում հար­ցեր ե­ղել են եւ կան: Սկ­սած նրա­նից, որ Եվ­րո­պա­յում ա­մե­նե­ւին էլ սրտատ­րոփ չեն սպա­սում, թե Հա­յաս­տա­նը երբ է ան­դա­մակ­ցութ­յան հայտ ներ­կա­յաց­նե­լու, վեր­ջաց­րած Նի­կո­լի հայտ­նի խոս­քով, թե ինչ­պե՞ս է մարդ­կանց բա­ցատ­րե­լու՝ ԵՄ-ին ան­դա­մակ­ցե­լու ո­րե­ւէ շանս Հա­յաս­տանն ու­նի՞, թե՝ ոչ:

­Կա­րե­լի է նաեւ հաս­կա­նալ, որ «դե­պի Եվ­րո­պա» ա­ռա­ջար­կի եւ, որ­պես դրա դե­տալ, ստո­րագ­րա­հա­վաք կազ­մա­կեր­պե­լու միտ­քը հենց այն­պես, օ­դից չըն­կավ. կան հա­մա­պա­տաս­խան ար­տա­քին պատ­վի­րա­տու­ներ, կան տե­ղա­կան կա­տա­րա­ծու­ներ: Սա­կայն այս ստո­րագ­րա­հա­վա­քի սցե­նա­րին անց­նե­լը ո­րո­շա­կի մտքե­րի տե­ղիք տա­լիս է: Այ­սինքն, նա­խա­պես փոր­ձե­ցին գնալ ու­ղիղ ճա­նա­պար­հով՝ հար­ցը միան­գա­մից մտցնել ԱԺ: Ընդ ո­րում` Նի­կո­լի կար­կա­ռուն թի­մա­կից­նե­րի բա­ցա­հայտ ա­ջակ­ցութ­յամբ: Սա, ինչ­պես այդ փու­լում ընդգ­ծե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, ա­ռա­ջին հեր­թին Նի­կո­լի «գլխին սար­քել» էր նշա­նա­կում: Ե­թե ԵՄ գնա­լու հետ կապ­ված ԱԺ-ում հան­րաք­վե անց­կաց­նե­լու ո­րո­շում լի­նի, ա­պա նման հան­րաք­վե կազ­մա­կեր­պե­լը, ա­ռա­վել եւս՝ դրա­կան արդ­յունք ստա­նա­լը դառ­նում էր Նի­կո­լի պար­տա­վո­րութ­յու­նը: Ե­թե հեշտ եւ հա­ջող արդ­յունք հնա­րա­վոր լի­նի, սա այս օ­պե­րա­ցիա­յի կազ­մա­կեր­պիչ­նե­րի հա­մար կնշա­նա­կի Հա­յաս­տա­նում հան­րաք­վեի ու­ժով ֆիք­սել «դե­պի Ա­րեւ­մուտք» սկզբուն­քը, այ­սինքն` հիմք կդառ­նա այդ հիմ­քով ռու­սա­կան բո­լոր կա­ռույց­նե­րից հրա­ժար­վե­լու, ընդ­հուպ՝ ռազ­մա­բա­զան հե­ռաց­նե­լու հա­մար: Բայց ա­վե­լի ռեալ է, որ նման դրա­կան արդ­յուն­քի հետ կապ­ված լուրջ խնդիր­ներ կլի­նեն, ա­վե­լի կոնկ­րետ, այս պա­հին ցան­կա­ցած նման հա­մա­պե­տա­կան քվեար­կութ­յուն վե­րած­վե­լու է Նի­կո­լի վստա­հութ­յան հան­րաք­վեի՝ ձա­խող­ման շատ մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, ո­րը կա­րող է սա­հուն ան­ցում կա­տա­րել առն­վազն «պա­լա­տա­կան հե­ղաշրջ­ման» դաշտ: Մ­յուս կող­մից, պետք է դրա­կան ձայ­նե­րի 50 տո­կո­սա­նոց շեմ ա­պա­հո­վել, ո­րը եւս գործ­նա­կա­նում հա­վա­նա­կան տեսք չու­նի: Իսկ չա­պա­հո­վե­լը Նի­կո­լին միան­գա­մից կվե­րա­ծի Ա­րեւ­մուտ­քի հա­մար կոնկ­րետ հար­ցեր լու­ծել չկա­րո­ղա­ցող եւ ան­ցան­կա­լի կեր­պա­րի:

Այ­սինքն, որ կող­մից էլ մո­տե­նաս, կազ­մա­կեր­պիչ­նե­րը ո­րո­շա­կի շա­հի հույս ու­նեն, իսկ հիմ­նա­կան հար­վա­ծը բա­ժին է հաս­նե­լու Նի­կո­լին: Ու պա­տա­հա­կան չէր, որ նա ինչ-որ պատր­վակ­ներ մտա­ծեց՝ մեր­ժե­լով ԱԺ-ի մի­ջո­ցով նման հան­րաք­վեի գա­ղա­փա­րը՝ դրա­նով նաեւ փա­կե­լով «դե­պի Ա­րեւ­մուտ­քի» ան­վան տակ այդ խաղն իր «գլխին սար­քող» սե­փա­կան թի­մա­կից­նե­րի բե­րան­նե­րը: Ու հի­մա, ստո­րագ­րա­հա­վաք կազ­մա­կեր­պե­լու մե­խա­նիզմն ա­ռաջ քա­շե­լը նշա­նա­կում է, որ ան­ցել են այդ օ­պե­րա­ցիա­յի «Բ» պլա­նին, այ­սինքն՝ օ­տա­րերկր­յա պատ­վի­րա­տու­նե­րը հա­մա­ռո­րեն փոր­ձում են խաղն ա­ռաջ տա­նել: Թե ին­չու հենց այս պա­հին, այ­սինքն՝ Նի­կո­լի հի­շա­տակ­ված մեր­ժու­մից բա­վա­կան ժա­մա­նակ անց սկսե­ցին խո­սել ստո­րագ­րա­հա­վա­քի մա­սին, դա էլ կա­րե­լի է հաս­կա­նալ: Նի­կո­լը, ին­չի մա­սին հու­շեց նա­եւ վեր­ջին լոն­դոն­յան այ­ցը, ա­վե­լի ու ա­վե­լի «չի ար­դա­րաց­նում իր նկատ­մամբ բարձր վստա­հութ­յու­նը»: Ա­վե­լին, ան­գամ մեր տե­ղա­կան ա­րեւմ­տա­մո­լա­կան ո­րոշ լրատ­վա­մի­ջոց­ներ չեն դա­դա­րեց­նում ա­հա­զան­գը, ու թե­րեւս միան­գա­մայն տե­ղին, որ այս տեմ­պե­րով ար­դեն ա­ռա­ջի­կա աշ­նա­նը շատ հնա­րա­վոր է, որ Նի­կո­լը կա­րող է գնալ դիր­քո­րոշ­ման կտրուկ փո­փո­խութ­յան` Ռու­սաս­տա­նի եւ Ա­րեւ­մուտ­քի հետ կապ­ված: Մաս­նա­վո­րա­պես, կա­րող է գնալ ռուս­նե­րի ա­ռա­ջար­կած «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ստո­րագր­մա­նը, ո­րը կնշա­նա­կի Հա­յաս­տա­նում բո­լոր «հե­ղա­փո­խա­կան» ձեռք­բե­րում­նե­րի զրո­յա­ցում: Ա­ռա­վել եւս, որ նե­րա­մե­րիկ­յան ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րն էլ ա­վե­լի են մե­ծաց­նում նման շրջա­դար­ձի հա­վա­նա­կա­նութ­յու­նը: Հատ­կա­պես, ե­թե բա­նը հաս­նի ԱՄՆ-ում իշ­խա­նա­փո­խութ­յան, քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի եւ այլն: Ուս­տիեւ տիկ­նի­կա­վար­նե­րին մնում է գո­նե «պրո­ֆի­լակ­տի­կա­յի» հա­մար Նի­կո­լին ճնշու­մա­յին վի­ճա­կից դուրս չթող­նել:

 ԻՍԿ ԵՄ, ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ, ԿՄՆԱ՞

­Սա­կայն այս պատ­մութ­յու­նը, բա­ցի ինտ­րի­գա­յի կող­մից, ու­նի մեկ այլ էա­կան շերտ եւս: Լավ, են­թադ­րենք տե­ղի ու­նե­ցավ ֆան­տաս­տի­կը, այն է՝ Հա­յաս­տանն ըն­դու­նեց դե­պի ԵՄ գնա­լու ո­րո­շում, ԵՄ-ն­ էլ հա­մա­ձայն­վեց Հա­յաս­տա­նին ըն­դու­նել: Ու այ­ստեղ գա­լիս ենք հիմ­նա­կան հար­ցին՝ դե­պի ո՞ր ԵՄ-ն­ են ու­զում ուղ­ղոր­դել Հա­յաս­տա­նին:

Այ­սինքն, ի՞նչ է ի­րե­նից այ­սօր ներ­կա­յաց­նում ԵՄ-ն­ եւ ի՞նչ ի­րա­կան հե­ռան­կար­ներ ու­նի: Վեր­ջերս Ֆ­րան­սիա­յում, Գեր­մա­նիա­յում եւ այլ եվ­րո­պա­կան երկր­նե­րում տե­ղի ու­նե­ցած հայտ­նի գոր­ծըն­թաց­նե­րը ե­կան հիմ­նա­վո­րե­լու, թե ներ­կա պա­հին ինչ ներ­քին ծայ­րա­հեղ սուր հա­կա­սութ­յու­նն­երի ա­ռաջ է կանգ­նած Եվ­րո­պան: Մի կող­մից, այս­պես ա­սած, ա­վան­դա­կան եւ ա­րե­ւել­յան Եվ­րո­պա­յի մի­ջեւ հա­կա­սութ­յունն է, որ­տեղ, ի դեպ, ա­վան­դա­կան Եվ­րո­պան լուրջ խնդիր­ներ ու­նի: Օ­րի­նակ բե­րենք միայն վեր­ջին փաս­տը. այն­պի­սի դա­սա­կան եվ­րո­պա­կան եր­կիր, ինչ­պի­սին է Հուն­գա­րիան, այ­սօր, պարզ­վում է, որ ան­գամ ԵՄ-ում նա­խա­գա­հե­լով, չի կա­րող պար­տադր­ված ստան­դարտ­նե­րից դուրս խոսք ան­գամ ա­սել: Օր­բա­նի դեպ­քը. փոր­ձեց Եմ ղե­կա­վա­րութ­յան քիմ­քին ոչ հա­րիր ինչ-որ ծրա­գիր ա­ռաջ քա­շել, ու ան­մի­ջա­պես «բո­լոր շնե­րին բաց թո­ղե­ցին» նրա վրա:

­Բայց ին­չո՞ւ զար­մա­նալ. ԵՄ-ի արտ­գործ­նա­խա­րա­րի պաշ­տոնն ան­ցել է Էս­տո­նիա­յին: Եր­կիր, որն ու­նի զրո ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յուն, եր­կիր, ո­րը Եվ­րո­պա­յի մասշ­տա­բով ու­նի զրո ար­ժեք եւ հի­մա պետք է ուղ­ղոր­դի ողջ Եվ­րո­պա­յի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը: Ընդ ո­րում, ա­վան­դա­կան Եվ­րո­պան չեն­թարկ­վե­լու տար­բե­րակ չու­նի. ԵՄ կա­նո­նա­կար­գերն են այդ­պես պար­տադ­րում: Բա­ցի այդ, թեեւ Եվ­րո­պա­յի «նա­խա­գահ»՝ Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի ղե­կա­վար վե­րընտր­վեց Գեր­մա­նիան (ծագ­մամբ) ներ­կա­յաց­նող, գի­նե­կո­լոգ Ուր­սու­լա ֆոն դեր Լեյ­նը, տի­պիկ լի­բե­րաստ, ով հա­մա­պա­տաս­խա­նում է այդ տեր­մի­նի բո­լոր բա­ցա­սա­կան ե­րանգ­նե­րին: Ընդ ո­րում, անհ­րա­ժեշտ 361-ի փո­խա­րեն 401 ձայ­ն, սա­կայն ի­րո­ղութ­յունն այն է, որ այդ ձայ­նե­րի հիմ­նա­կան մա­սը նա ստա­ցավ ա­րե­ւել­յան Եվ­րո­պա­յից: Ընդ ո­րում, ա­րեւմտ­յան Եվ­րո­պա­յից՝ եվ­րա­խորհր­դա­րա­նի ընտ­րութ­յուն­նե­րում մե­ծա­մաս­նութ­յուն ստա­ցած ա­ջա­կողմ­յան ու­ժերն այս պա­հին ծայ­րա­հեղ ճնշված վի­ճա­կում են՝ զրկված լի­նե­լով եվ­րո­պա­կան կա­ռույց­նե­րում ո­րե­ւէ ռեալ դե­րից: Իսկ ա­հա Ուր­սու­լան քա­րո­զում է՝ Եվ­րո­պա­յի մի­լի­տա­րի­զա­ցիա, ՌԴ-ի հետ հա­կա­մար­տութ­յան էլ ա­վե­լի խո­րա­ցում, վեր­ջա­պես՝ ԼԳԲՏ-ա­կան շեր­տի դիր­քե­րի մաք­սի­մալ ամ­րապն­դում, ո­րի հա­մար հիմ­նա­կան վճա­րո­ղը լի­նե­լու է ա­վան­դա­կան Եվ­րո­պան:

Ու սրա հետ մեկ­տեղ ա­վան­դա­կան Եվ­րո­պա­յում ծայրա­հեղ սրվել է ա­վան­դա­կան եւ ուլտ­րա­լի­բե­րալ թե­ւե­րի պայ­քա­րը, ո­րը ԵՄ ղե­կա­վա­րութ­յան հի­շա­տակ­ված քա­ղա­քա­կան ծրագ­րե­րի արդ­յուն­քում, ինչ­պես գրե­թե միա­բե­րան պնդում են փոր­ձա­գետ­նե­րը, շատ ա­րագ հաս­նե­լու է ընդ­հուպ պայթ­յու­նի մա­կար­դա­կի:

Ա­հա, մո­տա­վո­րա­պես նման «կա­շա­յի» է վե­րած­վել Եվ­րո­պան, եւ դրան դեռ պետք է ա­վե­լաց­նել հին հա­մե­մունք­նե­րը՝ դե­մոգ­րա­ֆիկ կա­տաստ­րո­ֆիկ վի­ճակ, իս­լա­մա­կան տար­րի հե­տե­ւո­ղա­կան եւ շեշ­տա­կի դար­ձած աճ, բա­րո­յա­կան եւ այդ կար­գի նոր­մե­րի լիա­կա­տար զրո­յա­ցում, պետութ­յուն­նե­րի պարտ­քի հսկա­յա­կան ցու­ցա­նիշ­ներ՝ եվ­րո­յի դիր­քե­րի էա­կան անկ­ման եւ գա­ղու­թաց­ված երկր­նե­րից դուրս քշվե­լու (Աֆ­րի­կա­յի օ­րի­նա­կը) ֆո­նին, ռե­սուրս­նե­րի բա­ցա­կա­յութ­յուն, Չի­նաս­տա­նի եւ Ա­րե­ւել­յան Ա­սիա­յի հետ տնտե­սա­կան մրցակ­ցութ­յան կա­տաստ­րո­ֆիկ վի­ճակ եւ այդ­պես շա­րու­նակ:

Ու հեր­թա­կան պայթ­յու­նա­յին խնդի­րը. թե ուր են գնա­լու ԱՄՆ-ի եւ Եվ­րո­պա­յի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ե­թե Թ­րամ­փին հա­ջող­վի ընտր­վել, ե­րե­ւա­կա­յելն ան­գամ դժվար է: Ուր­սու­լան, հաս­կա­նա­լի է, հենց այն­պես չի խո­սում եվ­րո­պա­կան բա­նա­կի մա­սին. Թ­րամ­փի օ­րոք միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան է դառ­նում ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գա­լը: Բայց այդ դեպ­քում մաք­սի­մալ մի­լի­տա­րի­զա­ցիան եւ հա­մա­տա­րած զո­րա­կո­չի հա­մա­կար­գին վե­րա­դառ­նալն էլ չի օգ­նի, ե­թե, ի­հար­կե, կա­րո­ղա­նան դրան հաս­նել: Եվ­րո­պա­յում, ի­հար­կե, կան մի­ջու­կա­յին երկր­ներ, բայց ըն­դա­մե­նը պաշ­տո­նա­պես մի քա­նի հար­յուր միա­վոր մար­տագլ­խիկ­նե­րով եւ հիմ­նա­կա­նում հնա­ցած ու նաեւ ծայ­րա­հեղ հնա­ցած հրթի­ռա­յին հա­մա­կար­գե­րով: Կարճ ա­սած, այդ երկր­նե­րը միայն պայ­մա­նա­կա­նո­րեն են հա­մար­վում մի­ջու­կա­յին եւ, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ, կցան­կա­նան ի­րենց ու­նե­ցածն ի­րենց պա­հել, այլ ոչ թե նե­տել ընդ­հա­նուր կաթ­սա: Խո­սում են նաեւ հա­մաեվ­րո­պա­կան հա­կահր­թի­ռա­յին հո­վա­նո­ցից, միայն թե պարզ չէ՝ ին­չի ու ում հաշ­վին: Կամ, այդ ինչ հո­վա­նո­ցով են պատ­րաստ­վում ա­պա­հո­վագր­վել հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­նե­րից:

Իսկ մյուս կող­մից, ա­վան­դա­կան կուր­սի վե­րա­դառ­նալ քա­րո­զող Թ­րամ­փը չի՞ ցան­կա­նա կա­պերն ամ­րաց­նել նաեւ եվ­րո­պա­կան այդ թե­ւի հետ՝ ընդ­դեմ եվ­րո­պա­կան լի­բե­րաստ­նե­րի: Կարճ ա­սած, թե ըն­դա­մե­նը կես տա­րուց ինչ տեսք կու­նե­նա ներ­կա Եվ­րո­պան, պատ­կե­րաց­նելն ան­գամ անհ­նար է:

Եվ ա­հա, դե­պի ա՞յս ԵՄ-ն­ են ու­զում Հա­յաս­տա­նին քարշ տալ մեր տե­ղա­կան լի­բե­րաստ­նե­րը: Չ­նա­յած, նրանք էլ են հաս­կա­նում, որ այդ ԵՄ-ի լի­նել-չլի­նե­լը մեծ հար­ցա­կա­նի տակ է: Պար­զա­պես հանձ­նա­րա­րութ­յուն է, ա­նում են: Ու որ սե­փա­կան երկ­րի դեմ, դրա­նով այ­սօր ո՞ւմ կզար­մաց­նես:






Հայաստանի ազգային հավաքականը մեծ կորուստ ունիԵրեխաները վախեցած ու լարված են, նման վարքագիծ կրթական օջախում անթույլատրելի է. Բալասանյան«Գնդակն այսօր հայկական կողմում է»․ Ալիևի ներկայացուցիչՄրգերով ու հատապտուղներով հարուստ սննդակարգը կարող է վնասակար լինել․ սննդաբանՊուտինը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում շուրջ 20 երկկողմ հանդիպում կանցկացնիԼՂ տեղահանվածների համար սահմանվել է մեքենայի սեփականության իրավունքի գրանցման արտոնյալ ընթացակարգ«Հայելի ամսաթիվ» 10.10․2024. Ի՞նչ է մեզ սպասվում այսօրՄամեդյարովը հույս է հայտնել, որ Ադրբեջանի ԳՇ-ում ՀՀ-ի «հարցերը» լուծելու պլան ունեն.Տաթեւիկ ՀայրապետյանՀայտնի է՝ երբ ԱԺ հանձնաժողովը կքննարկի սահմանազատման կանոնակարգըՊուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները Թուրք նախարարը պնդում է՝ «Զանգեզուրի միջանցքի շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա»«Միլթոն» հզոր փոթորկի հետևանքով հեղեղվել է «Դիսնեյլենդ»-ը Երևանի Դավիթ Անհաղթի-Ուլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՎլադիմիր Գասպարյանի որդու և Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնուհու սիրո պատմությունըՋոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցը ԳԹԿ-ից է, գրքերի հեղինակ էԿադիրովը զգուշացրել է արյան վրեժի մասինԻնչ են պատմում գործընկերները ձերբակալված ուսուցչի ձերբակալման մասին (տեսանյութ)Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համարԴուք ո՞վ եղաք, որ Սերժ Սարգսյանին խորհուրդ տաք, ՀՀԿ-ին խորհուրդ տաքՆյու Յորքում կհանդիպեն «միջուկային հնգյակի» երկրները. ՌԴ ԱԳՆԹրամփը հրաժարվել է Հարիսի հետ հեռուստաբանավեճիցՀոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսվում է ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտՊուտինն Անատոլի Անտոնովին ազատել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնիցԿան քաղաքական ուժեր , որոնք սովորություն են դարձրել սեփական անհաջողությունները Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վրա բարդեԱհասարսուռ մանրամասներ. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցիչը պարբերաբար «ձեռք է գցել» աշակերտներին, սակայն վախեցել են այդ մասին բարձրաձայնել. Նոր մանրամասներՍԿԱՆԴԱԼ. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի աշխատակիցը ձերբակալվել է անչափահասի նկատմամբ անառակաբարո արարք կատարելու մեղադրանքովԱմբողջովին Նիկոլի տակ պարկած երևույթները դեռ համարձակվում են բարոյականության դասեր տալ ԱԱԾ-ն ներխուժել է դասարան, ուսուցչին տապալել գետնին, սեղան բրդել, մազերից քաշել. նոր մանրամասներ` Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցիցԻ՞նչ եղավ 1 տոննա կոկաինը, որտե՞ղ անհետացավ 230 կգ-ը«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա վաղըՇՏԱՊ. ԱԱԾ-ն մտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց․ աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտեՄեր հարվածն Իրանին կլինի մահացու և ճշգրիտ. Իսրայելի ՊՆԱրդյոք Փաշինյանի ծառաները, ի դեմս Մարուքյանի, չեն մեղավոր, որ ասում են Աճապահյանի նույն թեզըՄոսկվան այս տարի առանց մանդարին կմնաԵթե որևէ ռուսաստանցի զինվորականի այց լիներ, հիմա հերթ կգոյանար, թե ով պետք է դատապարտի դա հնարավոր բոլոր եթերներից. ՆԱՏՕ-ի գեներալի դեպքում՝ լռություն է. ԲադալյանԱյն, ինչ տեղի է ունեցել ՔՊ երեկվա նիստին, դուրս է բոլոր բարոյական չափանիշներից. 168.amԱնահիտ Մանասյանը՝ Արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածության մասինՄինչև տարեվերջ խաղաղության հասնելու հնարավորություն ունենք. ԶելենսկիՌուսաստանում երկրաշարժ է գրանցվելԱրցախից բռնի տեղահանվածներն իրենց մեքենաները կարող են գրանցել արտոնյալ կարգովԵրևանում շունը հարձակվել է դասախոսի վրա, հետո թռել է երեխայի վրա, ծեծկռտուք է եղել․ ShamshyanԱդրբեջանն ընդդեմ Հայաստանի 2 միջպետական հայց է ներկայացրել արբիտրաժային դատարանՈՒՂԻՂ. Կառավարության հերթական նիստըԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերումԱնվտանգության բեռը դրել ենք զինվորի ուսերին. պետք է բացահայտել քաղաքացու պոտենցիալը և արժեք ստեղծել (տեսանյութ)Վեոլիայի գարշահոտությունը. ԼուսանկարԱստղագուշակ՝ հոկտեմբերի 10-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԿյանքիս լավագույն հիշողությունները կապված են երկիրս ներկայացնելու հետ. Յուրա Մովսիսյան Թիերի Անրին ու մյուսները գուշակում են՝ «Նոան» որ երկիրն է ներկայացնում(տեսանյութ)

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода