ՔՊ-ի հաջորդ քայլն է լինելու 102-րդ ռուսական ռազմաբազայի լիկվիդացումը.Armenian info Կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութը անցել է ԱՀԿ նախաորակավորումը ՊՍԺ-ն Մբապեին բառանոց հաղորդագրություն է ուղարկել Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ «Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային» հայտարարությանը Բոլոր դպրոցները մինչև 2026 թ պետք է հագեցած լինեն ֆիզիկայի, քիմիայի և այլ լաբորատորիաներով. նախարար Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ իրեն փորձում են սպանել Մեր դպրոցը շատ է կառչած դասագրքից. Ժաննա Անդրեասյան Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին. քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները «Մարդիկ հուզվում են, երբ դասագրքերում այֆոնի մասին է խոսքը». Ժաննա Անդրեասյան (տեսանյութ) Ինչ պետք է իմանալ Հայաստան մուտք գործելիս. ՊԵԿ-ն իրազեկում է

Ինչ կարող է պայմանավորվել Թրամփը Պուտինի հետ

Վերլուծություն

­Թե­րեւս սկսենք ա­մե­րիկ­յան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րից, ո­րոնք զար­գա­նում են հի­պեր­ձայ­նա­յին ա­րա­գութ­յամբ: Դ­րանք էա­կան են ոչ թե այդ «գի­նե­սա­յին» ա­րա­գութ­յան պատ­ճա­ռով, այլ որ ո­րո­շում են ոչ թե միայն ԱՄՆ-ի ա­պա­գան, այլ, ա­ռանց չա­փա­զան­ցութ­յան, ողջ աշ­խար­հի, այդ թվում՝ էա­կան ազ­դե­ցութ­յուն ու­նեն մեր տա­րա­ծաշր­ջա­նի եւ մեր երկ­րի վրա:

ԱՀԱԶԱՆԳ ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՄԱՐ

­Շատ փոր­ձա­գետ­ներ ա­մե­րիկ­յան ներ­կա ի­րա­դար­ձությ­ուն­նե­րը հա­մե­մա­տում են ԽՍՀՄ-ի վեր­ջին փու­լի հետ, եւ զու­գա­հեռ­նե­րի շատ բան կա: ԽՍՀՄ-ում եւս վեր­ջին փու­լում ա­մեն ինչ վե­րած­վեց իշ­խա­նութ­յան հա­մար կլա­նա­յին պայ­քա­րի: Դիր­քե­րը չզի­ջե­լու հա­մար սկսե­ցին իշ­խա­նութ­յան ղե­կին հայտն­վել ան­ձինք, ով­քեր բա­ցար­ձակ ան­գոր­ծու­նակ էին: Արդ­յուն­քում, սկիզբ դրվե­ցին այն­պի­սի խոր­քա­յին գոր­ծըն­թաց­նե­րի, ո­րոնց պա­րա­գա­յում եր­կի­րը պա­հելն ար­դեն անհ­նար էր:

Ակն­հայ­տո­րեն, ԱՄՆ-ը եւս մտել է հա­նուն իշ­խա­նութ­յան ներ­քին պա­տե­րազ­մի փուլ: Կան նաեւ խոր­քա­յին գոր­ծըն­թաց­նե­ր, այդ թվում՝ դո­լա­րի ներ­կա վի­ճակն ու դրա­նից բխող ԱՄՆ պե­տա­կան պարտ­քի գերխն­դի­րը, ո­րոնք, ան­կախ ղե­կա­վա­րից, հնա­րա­վո­րութ­յուն չեն տա­լիս եր­կի­րը պա­հել այն տես­քով, ինչ­պի­սին մինչ այս կար: Սա­կայն դեռ կա հնա­րա­վո­րութ­յուն, ի­հար­կե, ցա­վոտ զի­ջում­նե­րի, այդ թվում՝ դո­լա­րի հա­մաշ­խար­հա­յին կշի­ռը կա­մա­վոր նվա­զեց­նե­լու գնով, եր­կի­րը ո­րո­շա­կիո­րեն նո­րաց­ված տես­քով պա­հել, եւ այդ սցե­նարն էլ փոր­ձում են ա­ռաջ տա­նել Թ­րամփն ու նրա թի­կուն­քին կանգ­նած ու­ժե­րը: Եվ կա հա­կա­ռակ թե­ւը՝ ա­մեն ինչ աշ­խար­հի մասշ­տա­բով նույ­նութ­յամբ պա­հե­լու գա­ղա­փա­րա­խո­սութ­յամբ՝ ան­կախ դրա հա­մար վճա­րե­լիք գնից: Եվ այն, որ այս պայ­քարն ազ­դե­լու է ողջ աշ­խար­հի վրա, հենց այս պարզ ի­րո­ղութ­յու­նից է բխում:

Այս­պի­սով, Բայ­դե­նը (կամ մի­գու­ցե նրա ա­նու­նից չգի­տես ով) հայ­տա­րա­րեց ընտ­րա­պայ­քա­րից դուրս գա­լու մա­սին՝ տե­ղը զի­ջե­լով փոխ­նա­խա­գահ Կա­մա­լա Հա­րի­սին: Բուն այս փաստն ար­դեն իսկ ոչ թե պար­զա­պես ան­նա­խա­դեպ ե­րե­ւույթ, չտեսն­ված խայ­տա­ռա­կութ­յուն է Դե­մոկ­րա­տա­կան կու­սակ­ցութ­յան հա­մար, այլ ծայ­րա­հեղ մտա­հո­գիչ ա­հա­զանգ է՝ ուղղ­ված ողջ աշ­խար­հին: Ի­մաս­տը շատ պարզ է: Ընտ­րա­պայ­քա­րից Բայ­դե­նի դուրս գա­լը կապ­ված էր նրա ներ­կա մտա­վոր պո­տենց­իա­լի հետ, որն ի ցույց դրվեց հայտ­նի դե­բատ­նե­րի ժա­մա­նակ: Գլո­բա­լիս­տա­կան է­լի­տա­ներն ան­գամ դա փոր­ձե­ցին շրջան­ցել. ե­թե Թ­րամ­փի դեմ մա­հա­փոր­ձը հա­ջո­ղութ­յամբ ա­վարտ­վեր, ան­գամ նման մտա­վոր պո­տենց­իալ դրսե­ւո­րած Բա­յդե­նին նորից նա­խա­գա­հի ա­թո­ռին նստեց­նե­լը դառ­նու­մ էր միան­գա­մայն հնա­րա­վոր: Բայց չստաց­վեց, Բայ­դե­նը հա­սավ գրե­թե զրո­յա­կան ռեյ­տին­գի, եւ ար­դեն ան­գամ դե­մոկ­րա­տա­կան թեւն էր ստիպ­ված խոս­տո­վա­նել, որ նա ո­րե­ւէ լուրջ բա­նի ա­նըն­դու­նակ է: Եվ այս­տե­ղից էլ բխում է գլխա­վոր սկան­դա­լը. այ­սինքն` ի՞նչ հի­մնա­վոր­վեց, որ ԱՄՆ-ի կար­գի եր­կի­րը ղե­կա­վա­րել է մե­կը, ով ան­գամ նա­խա­գա­հի թեկ­նա­ծո­ւի դե­րի՞ ըն­դու­նակ չէ: Ա­վե­լի կոնկ­րետ՝ դեռ մի­չեւ գա­լիք տա­րես­կիզբ շա­րու­նա­կե­լու է ղե­կա­վա­րել: Ի­հար­կե, հան­րա­պե­տա­կան­նե­րի պա­տաս­խան հար­վա­ծը չու­շա­ցավ: «Մեր նա­խա­գահն ան­կա­րող է, դե­մոկ­րատ­նե­րը դա գի­տեին, եւ ն­րանք ստե­ցին ա­մե­րի­կա­ցի­նե­րին, որ­պես­զի դա քո­ղար­կեն... Ե­թե նա­խա­գա­հը մտա­վո­րա­պես պի­տա­նի չէ քա­րո­զար­շա­վի հա­մար, նա ա­ռա­վել եւս պի­տա­նի չէ մի­ջու­կա­յին ծած­կագ­րերն ու­նե­նա­լու հա­մար: Այժմ Ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­լա­տի յու­րա­քանչ­յուր դե­մոկ­րատ պետք է հար­ցին՝ նա­խա­գա­հը պատ­րա՞ստ է պաշ­տո­նա­վա­րել մինչեւ իր լիա­զո­րութ­յուն­նե­րի ա­վար­տը, պա­տաս­խա­ներ»,- CNN-ը մեջ­բե­րում է հան­րա­պե­տա­կան­նե­րի նա­խընտ­րա­կան շտա­բի ղե­կա­վար, կոնգ­րե­սա­կան Ռի­չարդ Հադ­սո­նին: Միան­գա­մայն տե­ղին դի­տո­ղութ­յուն՝ «մի­ջու­կա­յին կար­միր կո­ճա­կը» ոչ ա­դեկ­վատ մե­կի ձեռ­քին է եւ դեռ մին­չեւ գա­լիք տա­րես­կիզբ նրա ձեռ­քին է մնա­լու: Եվ սա ի­րոք լրջա­գույն ա­հա­զանգ է աշ­խար­հի հա­մար. հա­մաշ­խար­հա­յին հե­գե­մո­նին ղե­կա­վա­րում է մե­կը, ով, մեղմ ա­սած, պա­տաս­խա­նա­տու չէ իր ա­րարք­նե­րի հա­մար, ու­մից հնա­րա­վոր է ա­մեն բան սպա­սել: Ա­ռաջ էլ էր այս մա­սին խոս­վում, բայց հի­մա դա ար­դեն հաս­տատ­ված փաստ է: Մի­գու­ցե կար­դա­րա­նան, թե Բայ­դենն ի­րա­կա­նում նման բարդ ո­րո­շում­ներ կա­յաց­նո­ղը չէ: Բայց ոչ պա­կաս վտան­գա­վոր ի­րո­ղութ­յուն է ստաց­վում. հա­մաշ­խար­հա­յին հե­գե­մո­նին ղե­կա­վա­րում է մե­կը, ով ա­նըն­դու­նակ է ռեալ ո­րո­շում­ներ կա­յաց­նել, ում փո­խա­րեն չգի­տես էլ, թե ով է ո­րո­շում­ներ կա­յաց­նում եւ դրանց հա­մար ով է պա­տաս­խա­նատ­վութ­յուն կրում: Ու սա ոչ միայն «կար­միր կո­ճա­կի», այլ շա­տու­շատ ու­րիշ էա­կան ո­րո­շում­նե­րի հետ կապ­ված, ո­րոնք ազ­դում են մի­լիարդ­նե­րի վրա:

ՀԱՐԻՍՆ ԻՐԱՎԻՃԱԿ ՉԻ ՓՈԽՈՒՄ

­Հան­րա­պե­տա­կան­ների ճնշում­նե­րը՝ Բայ­դե­նի հրա­ժա­րա­կա­նին հաս­նե­լու հա­մար, ի­հար­կե, դեռ կշա­րու­նակ­վեն, եւ դա նե­րա­մե­րիկ­յան կրքե­րը շա­րու­նա­կե­լու են միայն թե­ժաց­նել: Բայց սա ա­ռա­ջի­կա­յում: Այս պա­հին նա­եւ հաս­կա­նալ է պետք՝ Բայ­դե­նի փո­խա­րեն այլ թեկ­նա­ծու (այս պա­հին հիմ­նա­կա­նում տրվում է Կա­մա­լա Հա­րի­սո­նի ա­նու­նը) ա­ռա­ջադ­րե­լը կնվա­զեց­նե՞ն Թ­րամ­փի հաղ­թա­նա­կի շան­սե­րը:

­Նախ՝ ո՞վ է Կա­մա­լան: Թ­րամ­փի որ­դու` Դո­նալդ Թ­րամփ կրտսե­րի մեկ­նա­բան­մամբ. «Հա­րի­սին է պատ­կա­նում Ջո Բայ­դե­նի ամ­բողջ ձախ քա­ղա­քա­կան ժա­ռան­գութ­յու­նը: Միակ տար­բե­րութ­յունն այն է, որ նա նույ­նիսկ ա­վե­լի լի­բե­րալ է եւ­ ա­վե­լի քիչ կոմ­պե­տենտ, քան Ջոն»: Այլ աղբ­յուր­ներ Կա­մա­լա­յին ներ­կա­յաց­նում են, որ­պես ծայ­րա­հեղ անսկզ­բունք, դա­ժան, հիս­տե­րիկ, ո­րին ան­գամ մեր­ձա­վոր­ները տա­նել չեն կա­րո­ղա­նում, եւ այդ­պես շա­րու­նակ: Ո­րոշ աղբ­յուր­ներ էլ նրան հա­մա­րում են ԼԳԲՏ-ա­կան, ով նաեւ հա­մա­պա­տաս­խան կա­պե­րի մեջ է ե­ղել Հի­լա­րի Ք­լին­թո­նի հետ եւ Բայ­դե­նի մոտ փոխ­նա­խա­գահ էր, որ­պես քլին­թոն­նե­րի կլա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ: Այ­սինքն, հենց այդ կլանն էլ նրան մղում է դե­պի նա­խա­գա­հա­կան ա­թոռ:

Իսկ ա­հա Օ­բա­ման բա­վա­կա­նին սա­ռը ըն­դու­նեց Կա­մա­լա­յի հնա­րա­վոր ա­ռա­ջադ­րու­մը: «Բա­րաք Օ­մա­բան փոր­ձում է կնո­ջը՝ Մի­շե­լին, ա­ռաջ մղել դե­պի Ս­պի­տակ տուն»,- բացատ­րում է ա­մե­րիկ­յան լուրջ աղբ­յու­րը: Բա­ցի այդ, դե­մոկ­րա­տա­կան շրջա­նակ­նե­րում ար­դեն իսկ կան լրջա­գույն ա­հա­զան­գեր, որ փորձ է ար­վում Հա­րի­սին (կամ մի­գու­ցե Մի­շել Օ­բա­մա­յին) ա­ռանց ներ­կու­սակ­ցա­կան ընտ­րութ­յուն­նե­րի պար­տա­դիր ըն­թա­ցա­կար­գի դարձնել կու­սակ­ցութ­յան նա­խա­գա­հի թեկ­նա­ծու, ին­չը ան­նա­խա­դեպ է: Հաշ­վի առ­նե­լով, որ կու­սակ­ցութ­յու­նում կան մի շարք շատ ա­վե­լի լուրջ եւ ար­ժա­նի գոր­ծիչ­ներ: Այ­սինքն, կու­սակ­ցութ­յան ներ­սում կան ծայ­րա­հեղ լուրջ խմո­րում­ներ, ինտ­րիգ­ներ, կեղ­ծա­րա­րութ­յամբ շա­ղախ­ված ներ­քին պայ­քար, ո­րը, թե­րեւս, կա­րող է մի բան էլ նվա­զեց­նել նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րում հաղ­թե­լու շան­սե­րը՝ նույ­նիսկ Բայ­դե­նի ա­ռա­ջադր­ման հա­մե­մատ: Ա­վե­լին, շատ է խոս­վում, որ նման ի­րա­վի­ճա­կում դե­մոկ­րատ­նե­րը կկորց­նեն նաեւ Սե­նա­տում մե­ծա­մաս­նութ­յու­նը, այ­սինքն՝ այս պա­հին հիմ­նա­կան է գնա­հատ­վում այն, որ հան­րա­պե­տա­կան­նե­րը կվերց­նեն բա­ցար­ձակ իշ­խա­նութ­յուն:

ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ԹՐԱՄՓԸ

Այս­պի­սով, կար­ծես թե բո­լո­րի, մին­չեւ իսկ Զե­լենս­կու հա­մար է գե­րիշ­խող դար­ձել այն միտ­քը, որ Թ­րամ­փը վե­րա­դառ­նա­լու է Ս­պի­տակ տուն, եւ փոր­ձում են այս պա­հից նա­խա­պատ­րաստ­վել այդ ի­րա­վի­ճա­կին: Զե­լենս­կին ան­գամ կա­րո­ղա­ցավ կա­պի մեջ մտնել Թ­րամ­փի հետ, նրան պա­րոն նա­խա­գահ ան­վա­նել: Բայց դա­տե­լով ա­մե­րիկ­յան կող­մի ռեակ­ցիա­յից, դա Կիե­ւին այս պա­հին հու­սադ­րող հե­տե­ւանք­ներ չի խոս­տա­նում: Ա­մեն դեպ­քում, Թ­րամ­փը շա­րու­նա­կում է պաշ­տո­նա­կան խոս­տում­նե­րը, որ դեռ Ս­պի­տակ տուն չմտած, դա­դա­րեց­նե­լու է ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը: Ա­վե­լին, ա­մե­րիկ­յան մի շարք աղբ­յուր­ներ պնդում են, որ հան­րա­պե­տա­կան­նե­րի մոտ առ­հա­սա­րակ է հիմ­նա­վոր­վել այն միտ­քը, թե պետք է Ռու­սաս­տա­նի ուղ­ղութ­յամբ (եւ ոչ միայն) փո­խել դեռ Ռեյ­գա­նի ժա­մա­նակ­նե­րից շա­րու­նակ­վող «խա­ղա­ղութ­յուն՝ ու­ժի մի­ջո­ցով» մո­տե­ցու­մը: Օ­րի­նակ, Թ­րամ­փի նախ­կին (նա­խա­գա­հա­կան ժա­մա­նակ­նե­րի) խորհր­դա­կան Վիկ­տո­րիա Քոութ­սը նշում է, որ հան­րա­պե­տա­կան­ներն իս­կա­պես հե­ռա­նում են «ռազ­մա­կան կամ մեղմ ու­ժի ճա­նա­պար­հով ժո­ղովր­դա­վա­րութ­յուն պար­տադ­րե­լու», այն է՝ տա­րաբ­նույթ «հե­ղա­փո­խութ­յուն­նե­րի», ու­ղիղ ռազ­մա­կան հար­ված­նե­րի եւ այլ ճնշում­նե­րի ի­րենց ա­վան­դա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նից: Նույն մտքին է փոխ­նա­խա­գա­հի թեկ­նա­ծու Վանսը, ով կար­ծում է, որ ժա­մա­նակն է հրա­ժար­վել հին կար­գա­խոս­նե­րից, եւ պն­դում է, որ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան վեր­ջին 40 տա­րի­նե­րը ձա­խող­վել են:

­Սա, թե­րեւս, այս պա­հին ե­ղած ազ­դակ­նե­րից ա­մե­նա­լուրջն է: Հաշ­վի առ­նե­լով նաեւ Թ­րամ­փի եր­բեմ­նի խորհր­դա­կան եւ նրա կող­մից աշ­խա­տան­քից հե­ռաց­ված Բոլ­թո­նի պնդու­մը, թե. «Ե­թե ​​նա (Թ­րամ­փը- Հեղ.) դառ­նա նա­խա­գահ, ան­պայ­ման դուրս կգա ՆԱՏՕ-ից»:

Ի­հար­կե, ե­թե ան­գամ այս նոր կուր­սը Թ­րամ­փի հա­մար դառ­նա հիմ­նա­կան, է­լի բա­զում հար­ցեր կան: Օ­րի­նակ, ինչ­պե՞ս է պայ­մա­նա­վոր­վե­լու Մոսկ­վա­յի հետ, ո­րը, ի դեպ, ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի հար­ցում ու­նի իր միան­շա­նակ պա­հանջ­նե­րը, ո­րոնք հա­մա­րում է «կար­միր գիծ»: Իսկ մյուս կող­մից՝ Թ­րամ­փի հա­մար ա­ռաջ­նա­յին է Չի­նաս­տա­նի եւ Ի­րա­նի խնդի­րը, ո­րոնց հետ, սա­կայն, Ռու­սաս­տա­նը ռազ­մա­վա­րա­կան դա­շին­քի մեջ է: Կան տար­բեր տա­րա­ծաշր­ջան­նե­րում, ա­սենք մեր Հա­րա­վա­յին Կով­կա­սում ռուս-ա­մե­րիկ­յան սուր հա­կա­սութ­յուն­ներ, եւ ո՞րն է Թ­րամ­փի տես­լա­կանն այս ա­մե­նի մա­սին: Ի­հար­կե, այս ա­մե­նի պա­տաս­խան­նե­րը միայն ժա­մա­նա­կը կտա: Բայց միայն այն, որ Թ­րամփն այս պա­հին խո­սում է բա­նակ­ցե­լուց եւ Եր­րորդ աշ­խար­հա­մարտ թույլ չտա­լուց, ար­դեն իսկ հու­սադ­րող է: Թեեւ մյուս կող­մից էլ Բայ­դե­նը դեռ նա­խա­գահ է, այ­սինքն՝ կա­րող է բա­զում «ա­կան­ներ» շա­րել Թ­րամ­փի ա­ռաջ, ե­թե նա իրո­ք ցան­կա­նա էա­պես փո­խել ԱՄՆ-ի քա­ղա­քա­կան կուր­սը:

ՄՈՍԿՎԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ

Ա­մեն դեպ­քում, ընտ­րա­պայ­քա­րից Բայ­դե­նի դուրս գա­լու հետ կապ­ված Պես­կո­վի մեկ­նա­բա­նութ­յու­նը ցույց է տա­լիս, որ Մոսկ­վան ա­վե­լորդ պատ­րանք­ներ այս պա­հին չու­նի: Ըստ ՌԴ նա­խա­գա­հի խոս­նա­կի. «Ընտ­րութ­յուն­նե­րին դեռ 4 ա­միս կա, եւ սա եր­կար ժա­մա­նակ է, ո­րի ըն­թաց­քում շատ բան կա­րող է փոխ­վել: Պետք է ու­շա­դիր հե­տե­ւենք, թե ինչ կլի­նի հե­տո: Մեր ա­ռաջ­նա­հեր­թութ­յու­նը ՀՌՕ-ի նպա­տակ­նե­րին հաս­նելն է, ոչ թե ԱՄՆ ընտ­րութ­յուն­նե­րի արդ­յունք­նե­րը»: Կարճ ա­սած, Մոսկ­վան կշա­րու­նա­կի իր հա­մա­տա­րած դար­ձած հար­ձա­կում­նե­րը՝ փոր­ձե­լով իր խնդիր­ներն ա­ռա­ջին հեր­թին ամ­րագ­րել ռազ­մա­կան հաղ­թա­նակ­նե­րի տես­քով: Մ­նա­ցա­ծը միայն ժա­մա­նա­կը ցույց կտա:

 

 






ՔՊ-ի հաջորդ քայլն է լինելու 102-րդ ռուսական ռազմաբազայի լիկվիդացումը.Armenian infoԿապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութը անցել է ԱՀԿ նախաորակավորումըՊՍԺ-ն Մբապեին բառանոց հաղորդագրություն է ուղարկել Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ «Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային» հայտարարությանըԲոլոր դպրոցները մինչև 2026 թ պետք է հագեցած լինեն ֆիզիկայի, քիմիայի և այլ լաբորատորիաներով. նախարարԿոլումբիայի նախագահը հայտարարել է, որ իրեն փորձում են սպանելՄեր դպրոցը շատ է կառչած դասագրքից. Ժաննա ԱնդրեասյանՆիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին. քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները«Մարդիկ հուզվում են, երբ դասագրքերում այֆոնի մասին է խոսքը». Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)Ինչ պետք է իմանալ Հայաստան մուտք գործելիս. ՊԵԿ-ն իրազեկում էUcom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրըԱշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներըՇոյգուն այցելել է Հս. Կորեա, նրան ընդունել է Կիմ Չեն ԸնըԷկոնոմիկայի ՔՊ-ական նախարար Պապոյան Գևորգի հայտարարագիրը.լավ թռփոշացել է.Armenian infoԳեղարքունիքում ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա, հայհոյել, փորձել հարվածել նրանցԹվացող անդորրը, որը պարուրել է մեր հասարակությանը, շուտով կարող է վերածվել հերթական մղձավանջիԿրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր. ժամանել է Արաբկիրի ոստիկանապետըՍեպտեմբերի 13-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ հոգեւորականի մարմինը վախճանվելուց 53 տարի հետո նույնն է մնացել. ԼուսանկարԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փոխարժեքը Սեպտեմբերի 13-ինԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինի․ մանրամասներՄենք սկզբունքային դիրքորոշում ունենք սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ. Իրանի ԱԳ փոխնախարարԼույս չի լինիՋուր չի լինիՊոկրովսկում խոցվել է ուկրաինական երկրորդ ռազմավարական կամուրջըՉեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր հավակնորդներն ըստ սուպերհամակարգչի Ինչու Գուրգեն Մելքոնյանը ապօրինի գույքի բռնագանձման գործերով չի անցնումՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 13ԱԴԾ-ն հայտարարեց Լոնդոնը համակարգում է միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի սրումը. հաստատող փաստեր են հրապարակվելԲայդենի վարչակազմում պառակտում կա. թույլ տա՞լ Կիևին ԱՄՆ-ի զենքով հարվածել Ռուսաստանի խորքերին. Financial Times«Հրապարակ». Փաշինյանը բաց չի թողնի՞ ցարի «խաչը համբուրելու» առիթը«Ժողովուրդ». Պետությանը 17 մլն ԱՄՆ դոլարի վնաս տված «Սպայկան» փոխքաղաքապետի հոր երաշխավորն է բանկում«Հրապարակ». Ընդդեմ եկեղեցու ակցիան տեղի կունենա՞«Ժողովուրդ». Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երեւանի ավագանու. վիճարկվելու է մանդատից զրկելու հարցըTime-ը մոդելավորել է միջուկային պատերազմ ՌԴ և ԱՄՆ միջև` հիշեցնելով, որ նման սցենարը դարձել է միանգամայն ռեալ (Տեսանյութ)Պուտինի հայտարարությունը շատ ծանր մտահոգություններ է առաջացրել Արեւմուտքում (Տեսանյութ)Մագնիսական փոթորկը գագաթնակետին հասավ այս գիշեր«Հրապարակ». Ընդդիմադիր պատգամավորները «բարեկամ» չեն«Ժողովուրդ». 5-րդ կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել. բանը հասել է անեծքներիԳողացել են Բրիտանիայի ՆԳ նախարարի դրամապանակը... ոստիկանական կոնֆերանսի ժամանակԿուրսկում նոր ուղղությունից ճեղքելու ուկրաինական մի քանի փորձերը ձախողվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՔԱՐՏԵԶ)Ռուսական բանակը ճեղքել է դեպի Օստրոյ (MAP)Հուզմունքիս չափ ու սահման չկա, այս ֆիլմը բոլորինն է. Նազիկ ԱվդալյանՀրապարակվել է հինգ լավագույն հեռուստացույցների ընտրանինԻրանցի վերլուծաբան. «Թեհրանը դիմադրելու է միջանցքի ստեղծմանը, Նոյեմբերի 9-ի պայմանագիր այլևս չկա»Vivo ընկերությունը հայտարարել է Vivo T3 բջջային սարքերի նոր հավելման տարբերակըԱմերիկուհու տեսողությունը՝ «Բիոնիկական աչքերը» վերադարձրել են 3D տպիչի օգնությամբ՝ ուսանողները պատրաստել են ռոբոտացված ձեռք

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода