Հայե՛ր, ժամանակն է. ՄՔԴ նախկին դատախազ Օկամպոն «բաց նամակ» է գրել հայերին
ՄիջազգայինՄիջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն «բաց նամակ» է գրել հայերին՝ կոչ անելով Բաքվում կայանալիք ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի՝ COP29-ի հարթակն օգտագործել Ալիևի ռեժիմի և նրա գործողությունների մասին ճշմարտությունը բացահայտելու համար:
Ես պաշտպանում եմ քաղաքացիական շարժման գաղափարը, որը հակասում է կեղծավորությանը և պահանջում իսկապես խաղաղ COP29: Մեր առաջին քայլն է համախմբել աշխարհի հայ համայնքը և սկսել մեդիա արշավ՝ օգտագործելով #COP29 և #StopGreenwashGenocide հեշթեգները, և դուք կարող եք ավելացնել #FreeArmenianHostages կամ #FreePoliticalPrisoners հեշթեգները: Դրանց օգտագործմամբ սոցիալական մեդիայի ամենօրյա գրառումները թափ կստանան, կներգրավեն այլ համայնքներ և կգրավեն գլխավոր լրատվամիջոցների ուշադրությունը: Այս համակարգված ջանքերը COP29-ին մասնակցող լրագրողներին, պատվիրակներին և հասարակական կազմակերպություններին կստիպեն Ադրբեջանի առաջ բարձրացնել հայ պատանդների և քաղբանտարկյալների վերաբերյալ հարցերը»,-իր «բաց նամակում» գրել է Օկամպոն: