Մեդիա արշավ սկսեք Բաքվում կայանալիք COP29-ի դեմ. Օկամպոն դիմել է աշխարհի հայերին
ՀասարակությունՄիջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն առաջարկում է ամբողջ աշխարհի հայերի համախմբվել և մեդիա արշավ սկսել Բաքվում նոյեմբերին կայանալիք ՄԱԿ–ի կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի (COP29) դեմ։ Նա այս մասին բաց նամակ է գրել ու հրապարկել X-ի իր էջում։
Նա առաջարկել է մեդիա արշավի ժամանակ օգտագործել #COP29 և #StopGreenwashGenocide, #FreeArmenianHostages կամ #FreePoliticalPrisoners հեշթեգերը։
«Այս հեշթեգների օգտագործմամբ սոցիալական մեդիայի ամենօրյա գրառումները թափ կհավաքեն, կներգրավեն հիմնական ԶԼՄ–ների ուշադրությունը: Համակարգված ջանքերը կստիպեն COP29–ին մասնակցող լրագրողներին, պատվիրակներին Ադրբեջանից ստանալ պատասխաններ հայ պատանդների և քաղբանտարկյալների վերաբերյալ»։