Վահագն Չախալյանն ազատության մեջ է. փաստաբան
ՆերքաղաքականՎարույթն իրականացնող մարմինը չմիջնորդեց երկարաձգել Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի տնային կալանքը, եւ վերջինս արդեն ազատության մեջ է։ Այս մասին տեղեկացանք փաստաբան ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ:
«Լիահույս եմ, որ նույն ողջամտությունը կգործի նաեւ Չախալյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու պարագայում», - ընդգծեց նա:
Հիշեցնենք, որ կառավարության դիմաց «Կամք»-ականների դեմ մի ՔՊ-ականի կողմից կազմակերպված սադրանքից հետո՝ Վ. Չախալյանը բերման էր ենթարկվել, ապա՝ կալանավորվել: Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ կիրառվել էր այլընտրանքային խափանման միջոց՝ երկու ամսյա տնային կալանք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ