Կրեմլում մեկնաբանել են նախագահական մրցապայքարից դուրս գալու Բայդենի որոշումը
ՄիջազգայինՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական իշխանությունների համար առաջնայինը հատուկ ռազմական գործողության նպատակներին հասնելն է, այլ ոչ թե ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները։ Այսպես է «SHOT Telegram» ալիքի հետ զրույցում նա մեկնաբանել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին։
Պեսկովը հիշեցրել է, որ, ինչպես ավելի վաղ ասել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվան կնախընտրեր ԱՄՆ նախագահ Բայդենի «կանխատեսելի թեկնածուին»։
Կրեմլի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ում ընտրություններին դեռ չորս ամիս կա։ Նրա խոսքով՝ սա երկար ժամանակ է, և «շատ բան կարող է փոխվել»։ Նա նշել է, որ պետք է «համբերել և ուշադիր հետևել, թե ինչ կլինի հետո»։