Վեոլիա Ջուրը լավ չի կազմակերպում հեղեղատար համակարգերի մաքրումը․ ընկերության հետ պայմանագիրը վերանայելու առաջարկ է ներկայացվել
Lավ կլիներ՝ այսօր լսեինք «Վեոլիա Ջուր»-ի զեկույցը, բայց, ոնց հասկանում ենք, չենք լսելու․ քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով խնդիրներին։
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ նկատեց, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը լավ չի կազմակերպում հեղեղատար համակարգերի մաքրումը․
««Վեոլիա Ջրի» հետ պայմանագիրը վերանայելու 6 կետանոց առաջարկ ենք ուղարկել փոխվարչապետին։ Սպասում ենք կրկնակի քննարկման։ Վերանայելու գաղափարը դրական է գնահատել նաև ՀԾԿՀ-ն»։