Քլինթոնների կլանը պաշտպանել է Կամալա Հարրիսին, որպես նախագահի թեկնածու
ՄիջազգայինԲիլ և Հիլարի Քլինթոնները նույնպես պաշտպանել են Կամալա Հարրիսին որպես Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։
Իրականում, ոչ դեմոկրատական շրջանակներում առանցքային դեմքերի, ոչ էլ նույնիսկ անձամբ Բայդենի աջակցությունը չի նշանակում Հարիսի ավտոմատ առաջադրում։ Բայց նրանք մեծապես մեծացնում են նրա հնարավորությունները:
Իրավիճակին քաջատեղյակ փորձագետը գնահատել է. «Չնայած երկիրը գլոբալիստների վերնախավի նախընտրելի Միշել Օբամայի` նախկին նախագահի կնոջ ձեռքը հանձնելու ակնհայտ գայթակղությանը, նրանք առայժմ նախընտրում են ավելի նուրբ խաղ: Մինչ այժմ Կամալան ամերիկացիներին հիմք չի տվել հիանալու իր իմաստությամբ կամ խարիզմայով՝ հանդես գալով որպես տեխնիկական անձնակազմ: Այսինքն, նա հաստատ Թրամփի համար լուրջ մրցակից չէ, եւ պատահական չէ, որ նախկին նախագահը հայտարարում է, որ Հարիսին հաղթելն ավելի հեշտ է, քան Բայդենին: Դա իրոք այդպես է, այս պահին առկա բոլոր վարկանիշային հաշվարկներով Հարիսն էապես զիջում է Բայդենին: Այսինքն, նրան առաջադրելով, գլոբալիստական թիմը ակամա ցույց է տալիս, որ այս ընտրությունները համարում են ձախողված, իսկ Միշելին չեն առաջադրում` ապագայում առաջ քաշելու հույսերով: Կա այլ տարբերակ. եթե Թրամփի դեմ մահափորձը կրկնվի եւ հաջող, այս դեպքում արդեն կարող է եւ առաջ քաշեն Միշելին»:
Գործարար Իլոն Մասկը իրավիճակը նկարագրել է ավելի կոնկրետ. «Իրական իշխանությունները հրաժարվում են հին խամաճիկից՝ հօգուտ նրա, ով ավելի մեծ հնարավորություն ունի խաբելու հանրությանը: Նրանք վախենում են Թրամփից, քանի որ նա խամաճիկ չէ»: