«Միջուկային կոճակն ոչ ադեկտվատի ձեռքին է». Հանրաետականները Բայդենից պահանջում են անհապաղ հրաժարական տալ
Միջազգային
Այն բանից հետո, երբ Բայդենը պաշտոնապես դուրս եկավ ընտրապայքարից, հանրապետականներն ակտիվորեն հարձակվել են Բայդենի վրա՝ պահանջելով, որ նա վաղաժամ հրաժարական տա նախագահի պաշտոնից։
Պահանջի հիմնավորումը միանգամայն տրամաբանական է. քանի որ ԱՄՆ նախագահն ընդունել է իր «անգործունակությունը»՝ դուրս գալով մրցապայքարից, նրան չի կարելի վստահել ատոմային զենքի վերահսկման ծածկագրերը, ասել է հանրապետականների նախընտրական շտաբի ղեկավար, կոնգրեսական Ռիչարդ Հադսոնը։ Նա նախագահական ընտրարշավից դուրս գալու Բայդենի որոշումը «պատմական չափերի սկանդալ» է անվանել։
«Մեր նախագահն անկարող է, դեմոկրատները դա գիտեին, և նրանք ստեցին ամերիկացիներին, որպեսզի դա քողարկեն... Եթե նախագահը մտավորապես պիտանի չէ քարոզարշավի համար, նա առավել եւս պիտանի չէ միջուկային ծածկագրերն ունենալու համար: Այժմ Ներկայացուցիչների պալատի յուրաքանչյուր դեմոկրատ պետք է հարցին՝ նախագահը պատրա՞ստ է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ավարտը, պատասխանեք»,- CNN-ը մեջբերում է Ներկայացուցիչների պալատի նախագահին:
Կեղծ Բայդենը պիտանի չէ նախագահի պաշտոնում առաջադրվելու և ծառայելու համար»,- գրել է Թրամփը իր սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Թրամփի փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Բայդենը պետք է հեռանա նախագահի պաշտոնից, եթե իրեն հեռացնեն ընտրություններից։