Իսրայելը պետք է պատժվի իր գործողությունների համար՝ նման դաժանության կրկնումից խուսափելու համար. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը պետք է պատժվի իր գործողությունների համար, որպեսզի «հնարավոր լինի զսպել նման դաժանության կրկնումը», հաղորդում է Al Jazeera-ն։
Էրդողանը նաև մեկնաբանել է ՄԱԿ-ի միջազգային դատարանի (ICJ) խորհրդատվական եզրակացությունը, որը պաշտպանել էր պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը և որոշել, որ օկուպացված տարածքներում ապօրինի իսրայելական բնակավայրերը պետք է տարհանվեն։
«Ես հուսով եմ, որ Իսրայելի չկատարած այս և նախկին որոշումները կարթնացնեն միջազգային հանրությանը»,- ասել է նա