Ռուսները գրավել են Պրոգրեսի հյուսիսային ուկրաինական ամրացված շրջանը` շարունակելով մասշտաբային հարձակումը (Քարտեզ)
ՄիջազգայինԻնչպես ավելի վաղ տեղեկացրել ենք (https://iravunk.com/?p=288638&l=am), Օչերետինոյի հատվածում Պրգրեսը գրավելով, ռուսական ուժերի համար բացվում է օպերատիվ տիրույթ` մի շարք ուղղություններով հարվածելու համար: Տեղեկացրել էինք նաեւ, որ երեկվա դրությամբ ռուսների հիմնական խնդիրը Պրոգրես եւ ավելի հյուսիս գտնվող Տիմոֆեեւկա ու Լոզովացկ բնակավայրերի միջեւ գտնվող ուկրաինական ամրացված գոտին էր:
Եվ ահա այդ լուրջ ամրացված շրջանն արդեն ռուսների վերահսկողության տակ է: Անցեծ գիշեր ուկրաինական ուժերին հաջողվել է մասամբ դուրս քաշվել` շրջապատման մեջ չմնալու համար, սաքկայն տեղի աղբյուրները նաեւ հայտնում են, որ նահանջողների զգալի մասը ոչնչացվել է:
Այսպիսով, այս պահին ռուսական ուժերի համար առնվազն երկու առանցքային ուղղություն է բացվում: Նախ, արդեն վերսկսվել է ավելի հյուսիս գտնվող Վոզդվիժենկայի վրա գրոհը, որից հետո ռուսները դուրս են գալու Պոկրովսկ-Կոնստանտինովկա մայրուղի, որն իր հերթին հզոր հարձակման տակ գտնվող Տորեցկի պաշտպանահան գոտու մատակարարման հիմնական ուղին է:
Հաջորդը. Պրոգրեսից ռուսական ուժերի համար բացվում է Միրնոգրադ-Պոկրովսկ հարվածի ուղիղ ճանապարհը: Եվ սա այն դեպքում, երբ, ինչպես ցցույց տվեց Պրոգրեսի շատ արագ գրավումը, այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը լիովին փլուզման եզրին է, եթե ոչ փլուզված: Իսկ ռեզերվների հաշվին ուղղությունը ամրացնելու հարցում ուկրաինական կողմը լուրջ խնդիրներ ունի:
Մասնագիտական աղբյուրները հայտնում են, որ ռուսներն առանց ժամանակ կորցնելու, որպեսզի ուկրաինական կողմի ամրանալու հնարավորություն չտան, ընթացքից շարունակում են մասշտաբային հարձակումը, եւ այս պահին հիմնական թիրախը Պոկրովսկ-Կոնստանտինովկա մայրուղին է` Տորեցկի պաշտպանական գոտին գրոհող ռուսական ուժերին աջակցելու համար: