Տնային կալանքի տակ գտնվող Վահագն Չախալյանին խորհրդաժողովի մասնակիցներն իրենց ողջույնները փոխանցեցին եւ ծափահարեցին
Տեսանյութեր«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման նախաձեռնությամբ կազմակերպված «Եվրամիություն, թե՞ Միութենական պետություն» խորագրով խորհրդաժողովի ժամանակ շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն անդրադարձավ տնային կալանքի մեջ գտնվող Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանին:
«Ունենք քաղբանտարկյալներ, ովքեր մեր գործընկերներն են: Օրինակ, Վահագն Չախալյանը, որը մեր շատ ակտիվ ընկերն է: Ցավոք սրտի, նա այսօր ենթարկվում է քաղաքական հետապնդումների եւ գտնվում է տնային կալանքի տակ», - ընդգծեց Բաբուխանյանը՝ ազատություն մաղթելով նրան եւ բոլոր քաղբանտարկյալներին: Իսկ խորհրդաժողովի մասնակիցները ծափահարություններով համբերություն մաղթեցին Վ. Չախալյանին եւ «Կամք»-ականներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ