Տաս օր կյանքի ու մահվան պայքար տալուց հետո, ցավոք, Հովհաննեսին չի հաջողվել հաղթել չարաբաստիկ հիվանդությանը
Թեմա
Մահացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ Հովհաննես Հարությունյանը: «Իրավունքին» հասած նախնական տեղեկությունների համաձայն, Հովհաննեսի մոտ տաս օր առաջ հայտնաբերվել է գլխուղեղի շրջանում գոյացություն, որը զարգացել է կայծակնային արագությամբ։ Տաս եւ ավել օր կյանքի ու մահվան պայքար տալուց հետո, ցավոք, Հովհաննեսին չի հաջողվել հաղթել չարաբաստիկ հիվանդությանը։