Մարտի դաշտում տարբեր վիրավորումներ ստացած տղաները հյուրընկալել են հայտնի գործիչներին
ՄշակութայինՄեկնարկեց «Հայրեններ» գրաշարի վիրավոր հերոս տղաների 6-րդ ամառային հանգիստը Հայոց մարգարիտ Սեւանի ափին… Հուլիսի 15-20-ը իրենց հանգիստն այստեղ անցկացրեցին շուրջ 40 հերոս տղաներ: Հուլիսի 17-ին տեղի ունենցավ մատաղի արարողություն: Հուլիսի 18-ին վիրավոր տղաներին հյուր էին եկել հասարակական, քաղաքական, մշակույթի եւ սպորտի ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ռեժիսոր, պրոֆեսոր Աիդա Հովհաննիսյանը, փաստաբան Աշոտ Նուրիջանյանը, հոգեբանական գիտությունների թեկնածու, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը եւ լրագրող Նանա Սարգսյանը:
Ներկաներն իրենց մասնագիտական աջակցությունը ցուցաբերեցին մարտի դաշտում տարբեր վիրավորումներ ստացած տղաներին: Փաստաբան Աշոտ Նուրիջանյանը, իր փաստաբանական եւ իրավաբանական խոհրդատվությամբ՝ անհատապես խորհրդատվություն անցկացրեց տղաների հետ: Հոգեբան Լիլիթ Խաչատրյանը անցկացրեց երկարատեւ թերապիա տղաների հետ: Հանդիպումն անցավ ջերմ, կառուցողական մթնոլորտում, որը տպավորեց ե՛ւ վիրավոր տղաներին, ե՛ւ մասնագետներին, ովքեր սիրով պատրաստ էին իրենց մասնագիտական աջակցությունը ցուցաբերել ցանկացածին անհատապես:
Հանգստի օրակարգը շատ հագեցած էր եւ շատ արդյունավետ: «Հայրեններ» գրաշարի հեղինակ Մամիկոն Խուրշուդյանի խոսքերով՝ այս ամենը ունի տարիների պատմություն ու լինելու է շարունակական: Ի դեպ, Մամիկոն Խուրշուդյանը պատրաստվում է «Հայրեններ» երրորդ գրքի շնորհանդեսին: Գիրքը պատմում է հերոս տղաների անցած ուղու, իրենց ընկերների մասին եւ ներկայացնում հուշեր ու ապագա ծրագրերի վերաբերյալ նրանց մոտեցումները: