ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՍպորտՀայաստանի սպորտի դարբնոց համարվող Գյումրի քաղաքի «Սև Բերդ ամրոց» հուշահամալիրում կայացավ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց 23-րդ շախմատի Աշխարհի անհատական առաջնության բացման արարողությունը։ Այս առաջնությունը ավելին է, քան մրցակցությունը, քանի որ կոտրում է հասարակական պատնեշները ու ապացուցում անհատների հսկայական կարողություններն ու ներուժը, որոնք դիմակայել են կյանքի դժվարություններին, մարտահրավերները վերածելով հնարավորությունների։ Պատահական չէ, որ մրցաշարի իրականացման համար որոշում ընդունվեց անցկացնել այն հենց Գյումրիում, քանի որ 2024 թվականին Գյումրին հռչակվել է սպորտային մայրաքաղաք։ Առաջնության շնորհիվ քաղաքը այս տարի հյուրընկալելու է շուրջ 14 երկրների 52 շախմատիստներին։ Մեր երկրից առաջնությանը մասնակցում են ՖԻԴԵ ֊ի վարպետ ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՄԱՅԻՍ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ, ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ և ՀԱԿՈԲ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ