Եմենի վրա Իսրայելի հարձակումը Մերձավոր Արևելքում հակամարտության զարգացման նոր փուլ է. քաղաքագետ Մովսես Ղազարյան (Տեսանյութ)
ՄիջազգայինԵմենի Հոդեյդա նավահանգստի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարձակումը կարելի է մեկնաբանել որպես Մերձավոր Արևելքում հակամարտության զարգացման նոր փուլ։ «Իզվեստիային» նման կարծիք է հայտնել քաղաքագետ Մովսես Ղազարյանը։
«Հարկ է նշել, որ սա իսրայելական զինված ուժերի առաջին հարվածն է անմիջապես հուսիթների տարածքին։ Սա կարող է մեկնաբանվել որպես Մերձավոր Արևելքի ճգնաժամի նոր փուլ։ Իհարկե, նրանք Իրանի վստահված անձինք են, և իրականում Իսրայելը ձեռնոց է նետում Իրանին»,-ասել է փորձագետը։
Ղազարյանի խոսքով, պետք է սպասել, որ հութիների հարձակումներն Իսրայելի դեմ այժմ ավելի ակտիվ կդառնան։ Պետք չէ նաև բացառել, որ ժամանակի ընթացքում, եթե Թել Ավիվի գործողությունները արմատականանան, հնարավոր են նաև հարձակումներ Թեհրանից։
Քաղաքագետը, սակայն, հիշեցրել է, որ այս պահին Իսլամական Հանրապետությունը նախագահական ընտրություններից հետո «տարանցման շրջան է ապրում», և երկրի ռազմական ղեկավարությունը «չի շտապի» նման քայլերի դիմել։
Մանրամասները` տեսանյութում