Կարմիր գինու մեջ թրմված սխտորը ոսկուց էլ թանկ է, այն կարող է բուժել ավելի քան 100-ից ավել հիվանդություն
Սպառողի անկյունԱյս բուժիչ միջոցը շատ հզոր է, որովհետև այն իր մեջ պարունակում է սխտորի և կարմիր գինու օգտակար հատկությունները: Այն մաքրում է արյունը, ամրապնդում է իմունային համակարգը, օրգանիզմից հեռացնում է վատ խոլեստերինը,
լավացնում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, օրգանիզմից հանում է աղի ավելցուկը, ուժ է տալիս օրգանիզմին և պայքարում է տարբեր ինֆեկցիաների դեմ: Անհրաժեշտ է 12 ատամիկ սխտոր ½ լիտր կարմիր գինի լավ որակի Սխտորը մաքրել և տեղադրել ապակե բանկայի մեջ և վրան լցնել գինին: Սխտորը կարելի է նաև բաժանել մասերի,
այդպես թուրմի էֆեկտն ավելի ուժեղ կլինի, սակայն այդ դեպքում թուրմը կունենա սպեցիֆիկ համ, սխտորի հոտն ու համը շատ ավելի արտահայտված կլինի: Պահել մութ տեղում 2 շաբաթ, այդ ընթացքում օրը 2-3 անգամ թափահարել: Այնուհետև քամել և պահել ոչ թափանցիկ տարայի մեջ: Խմել մեկ ամիս օրը 2-3 թեյի գդալ: Խմել առավոտյան,ցերեկը և երեկոյան: Այս էլիքսիրը կարելի է պատրաստել տարվա մեջ 2 անգամ, ավելի հաճախ խորհուրդ չի տրվում, քանի որ չափազանց հզոր ազդեցություն է գործում: