Խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել է 80-90 տոկոսով․ Ալիև
ՄիջազգայինԱրտաքին գործերի նախարարի կողմից ինձ տրամադրված տեղեկատվության համաձայն՝ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցվել է 80-90 տոկոսով»,- նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ խոսելով Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրի» կնքման շուրջ զարգացումներից։
Ալիևի խոսքով՝ բանակցությունների իրական գործընթացը սկսվել է մոտ կես տարի առաջ․ «Այս պահին բաց է մնում երկու հարց. Առաջինը, Հայաստանը պետք է դրական արձագանքի մեր առաջարկին։ Երկրորդ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով, քանի որ այս խումբը վերջին մի քանի տարիներին գործնականում պասիվ է եղել»,- ասել է նա