Թալինը հուսալի ու ապահով ձեռքերում է, քանզի ունենք Սափեյանի նման հոգատար համայնքապետ. Թալինցիները քաղաքի օրվա մասին
ՀասարակությունԱրագածոտնի մարզում թալինցիներն աչքի են ընկնում ազգային արժեքների պահպանման, տարածման, գովերգման մեծ ձգտումով և հաճախ են մարզի բնակիչներին համախմբում մշակութային տոնակատարությունների շուրջ։ Այդ միջոցառումներից մեկը Թալինի օրն է, որն այս տարի նշվում է այսօր հուլիսի 20-ին։
Թալինի հանդեպ իրենց սերն ու հոգատարությունը, թալինցի լինելու հպարտությունն արտահայտելու լավագույն առիթն էր՝ Թալինի օրը, որը նշանավորվում է գունեղ միջոցառումներով։
Տոնակատարության օրակարգը հագեցած է.քաղաքի կենտրոնական փողոցները ողողված էին վառ գույներով՝ ձեռքի աշխատանքների ցուցադրություններ, գեղարվեստական կատարումներ․․․ամենուրեք ջերմ մթնոլորտ էր։
Թալինցիները անդրադառնալով քաղաքի օրվան նշում են.«Թալինը ապահով ու հուսալի ձեռքերում է, մեր համայնքապետը կանգնած է յուրաքանչյուր թալինցու կողքին»։