ՌԴ-ն փորձել է կանխել Ադրբեջանի կողմից սանձազերծվող էսկալացիան, սակայն ԱՄՆ-ը դեմ է եղել. ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
ՆերքաղաքականՀՀԿ խորհրդի անդամ, մեդիափորձագետ ՀԱՅԿ ԴԵՐԶՅԱՆԻՆ տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՆԱՆԵՎՆ ուշագրավ բացահայտում է արել:
«Հաղորդմանս ընթացքում ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդականը հայտարարեց, որ 2023թ. սեպտեմբերին՝ Արցախում սկսված ռազմական գործողություններից 2-3 օր առաջ, Թուրքիայում հանդիպել են ՌԴ, ԱՄՆ եւ ԵՄ ներկայացուցիչները: Անանեւի խոսքով՝ ՌԴ-ն փորձել է կանխել Ադրբեջանի կողմից սանձազերծվող էսկալացիան, սակայն ԱՄՆ-ը դեմ է եղել», - ընդգծում է Հ. Դերզյանն ու մանրամասնում, որ ՌԴ ԱԳ նախարարի նախկին ավագ խորհրդականը հաղորդման ժամանակ նաեւ փակագծեր բացելով՝ ասել է, որ հայկական իշխանություններն իմացել են Ադրբեջանի՝ սպասվող գործողությունների մասին, բայց նրանց ասվել է, որ հայտարարեն, թե Հայաստանը որեւէ կերպ չի արձագանքելու այդ գործընթացին: