Վթարի է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող Toyota-ն. կան վիրավորներ Երեւանի ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները դադարեցվեցին ՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ինչ է կատարվում թիվ 72դպրոցում այս պահին. Մանրամասներ 1 տարի 8 ամիսը «շակալադնի» է. Առուշ Առուշանյանը` իրեն կալանավորելու որոշման մասին Դատարանը որոշեց ազատազրկել Առուշ Առուշանյանին Ucom-ը կհամագործակցի խորհրդատվական ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային CMC համաժողովի հետ ԱԱԾ տնօրենը կորոշի՝ ում ինչպես պատժել գաղտնի տեղեկության տիրապետման կարգը խախտելու համար (տեսանյութ) Ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկում ճանապարհը փակած քասախցիներին (տեսանյութ) Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ` քննարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցը

Արեւմուտքը տվեց այն, ինչ ուզում էր ժողովուրդը` հոգեւորակա՞ն, խնդրեմ` մեր գրպանում կա. Գրիգոր Գրիգորյան

Տեսանյութեր

Երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, միջազգային փորձագետ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

«Ո՞ՒՐ ԵՆ ՀԻՄԱ «ՀԱՅԱՔՎԵԻ» ԲԱԺԱՆԱԾ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ»

— Ինչո՞ւ երկրին սպառնացող վտանգներն այլեւս հանրային լայն արձագանք չեն գտնում: Իրականում ի՞նչ է կատարվում:

— Իսկ ինչո՞ւ չեղավ հանրային լայն արձագանք, երբ 2020 թվականին հանձնեցին Արցախը: Ինչո՞ւ չեղավ նույն թվականի նոյեմբերի 10-ին լայն արձագանք, ինչու չեղավ լայն արձագանք 2023 թվականի սեպտեմբերի 19-ին: Այս ամբողջ ժամանակահատվածում ինչո՞ւ չեղավ…Ժամանակն է բարձրաձայնել իրականությունը, ոչ թե ոմանք իրենց դնեն խողովակի տեղ, ժողովրդին էլ` ավանակի:

— Եղավ` մարդիկ դուրս եկան փողոց, տեղի ունեցան հանրահավաքներ, հետո նրանց ցրեցին տներով:

— Համաձայն չեմ: Այսօր իրենց ընդդիմություն կոչողները շատ լավ հասկանում էին, թե ինչ էին անում: Բայց երբ մարդը ցավում է իր երկրի համար եւ տեսնում է, որ իրեն խաբում են, ոչինչ նրան չի ստիպում կրկին գնալ եւ խաբվել, ինչպես արվում է առ այսօր` այսպես կոչված «Սրբազան շարժման» շրջանակներում: Ինչպես հիշում եք, եղավ «Դիմադրության» շարժում. լաոները` «ֆանարիկներով»: Բավականին շատ ժողովուրդ դուրս եկավ փողոց: Բայց ոչ բոլոր փողոց դուրս եկածներն էին պատրաստ կռվել: Չեմ ուզում կասկածել, որ ճնշող մեծամասնությունը հայրենասիրական մղումներով է դուրս գալիս փողոց, բայց սա դեռ պատրաստակամություն չէ կրել զրկանքներ` հանուն Հայրենիքի: Ի վերջո, քայլելը մի բան է, կռվելը` այլ: «Ֆանարիկներով» քայլելը շատ հաճելի զբաղմունք էր քաղաքի կենտրոնում: Այսինքն` դա ավելի շատ նման էր ժամանցի, ոչ թե` պայքարի: Դեռ 2021 թվականի արտահերթ ընտրությունների թատրոնը դնում եմ մի կողմ եւ խոսում եմ 2022 թվականից: Հետո հայտնվեց «Հայաքվե» կոչվածը, որը ժողովրդի արդարացի ցասումը մսխելու միջոց էր: Խայտառակություն… Ո՞ւր են հիմա «Հայաքվեի» բաժանած վկայականները, եւ ի՞նչ են ասում «Հայաքվեի» կազմակերպիչները:

«ՆՐԱՆՑ ՊԵՏՔ ԷՐ ԻՆՉ-ՈՐ ՎԵՐՆԱԳՐԻ ՏԱԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՏՆԵԼ»

— Հիմա «Հայաքվեի» նախաձեռնողները շարունակում են պայքարել Բագրատ սրբազանի կողքին…

— Որովհետեւ նրանց որեւիցե մեկը պատասխանատվության չկանչեց, որեւիցե մեկն իրենց տված սերտիֆիկատը չոլորեց ու… շռնդալից ապտակ չտվեց այդ կազմակերպչին` ասելով` էս ի՞նչ է, դու մեզ ի՞նչ էիր ասում, ի՞նչ տեղի ունեցավ: Շատ մարդիկ քարոզում էին, ագրեսիվ էին տրամադրված նրանց հանդեպ, ով դեմ էր խոսում, այդ թվում` նաեւ իմ հանդեպ: Ասում էին` դուք խանգարում եք, դուք չեք սիրում երկիրը: Իրենք երկիր սիրող էին դարձե՞լ: Դա էլ անցավ գնաց, սսկվեցին, պատասխանատվություն չկա, ամենաթողություն է:

— Ստորագրություններ հավաքելով ու վկայականներ բաժանելով` Արցախն իհարկե չփրկեցին, բայց արդյոք իրենք էին Արցախը հանձնելու մեջ մեղավորը:

— Նրանք հանձնողը չէին, պարզապես, նրանց համար ֆրոնտ էր պետք` ինչ-որ մի վերնագրի տակ քաղաքականություն մտնելու, եւ նրանք անամոթաբար օգտագործեցին պաշարված Արցախի անունը` մեր հայրենիքը, ու սարքեցին այդ շոուն: Հիմա ես չգիտեմ` այդ սերտեֆիկատների ճակատագիրը: Միգուցե մեկը, որպես սուվենիր կախել է պատին, մյուսը որպես զուգարանաթուղթ է օգտագործել, երրորդը` կարող է խաղաքարտերով խաղալու թուղթ է օգտագործել: Բայց խնդիրն այն է, որ քաղաքական պատասխանատվության ենթարկվող չեղավ: Այսինքն` մարդիկ արեցին մի բան, խոսք տվեցին ամեն ինչ, բայց Արցախը օկուպացիայի, ցեղասպանության եւ էթնիկ զտման ենթարկվեց, ու որեւէ մեկը չասաց` լսե՛ք, դուք ի՞նչ էիք մեզ ասում: Կրկին քողարկված արեւմտյան ծրագիր էր իրականացվում, դրա համար էլ շեշտել էին, թե Արցախը չպետք է լինի երկրորդ երկրի կազմում, չէր նշվում կոնկրետ` Թուրքիայի՞, Ադրբեջանի՞, Իրանի՞: Եթե այդպես է, Հայաստանն էլ է երկրորդ երկիր: Արեւմտյան այս «պրոյեկտը» կոչված էր ստեղծել մի իրավիճակ, թե իբր պայքար էր ընթանում, իսկ իրականում որեւիցե պայքար չկար, ուղղակի ժամանակ էին շահում եւ ժամանակ էին տալիս թշնամուն, որ Արցախի հարցը վերջնականապես փակեն: Ես այդ մասին զգուշացնում էի ամբողջ 2023 թվականին, որ գորդյան հանգույցի սկզբունքով են փորձելու լուծել Արցախի հարցը, բայց որեւիցե մի քաղաքական ուժ ականջալուր չեղավ: Ավելին ասեմ` նրանց տարբեր տրամաչափի խամաճիկները փորձում էին վայրահաչել, երբ ես զգուշացնում էի, որ «Հայաքվե» կոչվածն ընդամենն արեւմտյան նախագիծ է: Հիմա նույնը կարող եմ ասել, այսպես կոչված, «Սրբազան շարժում» նախագծի մասին:

«ԵԹԵ ՁԵՐ ԱՆՈՒՆԸ ԴՆԵՔ ՀՐԵՇՏԱԿ, ԴՐԱՆԻՑ ՀՐԵՇՏԱԿ ՉԵՔ ԴԱՌՆԱԼՈՒ»

— Ի դեպ, նույնքան փշոտ ընդունվեցին Ձեր զգուշացումները Բագրատ սրբազանի շարժման մասին, երբ առաջին իսկ օրից ասում էիք, որ սա եւս արեւմտյան սցենար է: Շարժումն իր պիկին էր ասել, հետո դեպի մարման գնաց, ըստ Ձեզ, ինչո՞ւ:

— Օկուպացված է ոչ միայն իշխանական դաշտը` Արեւմուտքի դրածոներով, այլ նաեւ` ընդդիմադիր դաշտը: Բառիս բուն իմաստով` պառկել են ընդդիմադիր դաշտի վրա ու օկուպացրել այն: Գրեթե բոլոր, այսպես կոչված, ընդդիմադիր ԶԼՄ-ները ծառայում են իրենց: Ու որքան էլ ցավալի է, պետք է ասեմ, որ այս իրավիճակի համար իշխող հայրենադավերի հետ հավասարապես պատասխանատվություն են կիսում ինչպես ընդդիմադիր կոչվածները` խորհրդարանական եւ իրենց կից արբանյակներով, այնպես էլ այն ԶԼՄ–ները, լրագրողները, խմբագիրները, որոնք այսօր շատ վարժ կերպով փորձում են քնեցնել ողբերգական իրավիճակի ախտորոշման պատճառները: Բոլոր նրանք, ովքեր փորձում են շեղել, ասել, թե սա հիմա կարեւոր չէ, բառի բուն իմաստով` սպասարկում են իրենց արեւմտյան տերերին` առանց հաշվի առնելու, որ դրանով ջուր են լցնում հայրենիքի կորստի ջրաղացին: Տեսեք, թե ինչ է տեղի ունենում: Վազգեն (Բագրատ) Գալստանյանը, որն առաջնորդում է այդ շարժումը ինչքան ուժ ունի խուսափում է այն հարցերից, որոնք վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ՀԱՊԿ-ում մեր երկրի հետագա ճակատագրին, 102-րդ ռուսական ռազմաբազայի ճակատագրին, այսպես կոչված, այլասերվածների համայնքի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուն:

— Բագրատ սրբազանը հստակ արձանագրեց, որ այս շարժումը երբեք չի կարող լինել քաղաքական, այն իր էությամբ ու բովանդակությունը բարձր իմաստով հոգեւոր է: Գուցե դրա համար էլ չի՞ անդրադառնում նման հարցերի:

— Լո՞ւրջ եք ասում: Ի՞նչն է հոգեւոր` բացի իր հագուստից: Շարժման անո՞ւնն է հոգեւոր: Եթե դուք Ձեր անունը դնեք հրեշտակ, դրանից հրեշտակ չեք դառնալու: Եթե ձեր անունը դնեք մարգարե, դրանից մարգարե չեք դառնալու:

«ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱ ԲԱՂՁԱՆՔՆ Է ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻՆ ԴԱՐՁՆԵԼ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԻ ՄԱՍՆԻԿ»

— Բայց համաձայնեք, որ աննախադեպ է, երբ արքեպիսկոպոսն է ստիպված լինում մտնել քաղաքական դաշտ եւ փորձել կարգավորել իրավիճակը:

— Այդ «աննախադեպ» խոսքը շատ է սիրում այս իշխանությունը բռնազավթած խմբավորման պարագլուխը: Մեզ մոտ շատ աննախադեպ երեւույթներ են եղել: Աննախադեպ էր 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ողբերգությունը, երբ ահաբեկիչները, իսկ իրականում այս նույն ռեժիմի հետ փոխկապակցված էակները մտան եւ գնդակահարեցին մեր կառավարությունն Ազգային ժողովում: Մեծ հարց է, թե ինչպես ստացվեց: Ինչ վերաբերում է Վազգեն (Բագրատ) Գալստանյանին, դա աննախադեպություն չէ, պարզապես, ընդդիմադիր դաշտը զավթած կոլաբրացիոնիստները, որոնք հանդիսանում են կոլեկտիվ Արեւմուտքի խամաճիկները, ինչն այսօր արդեն ակնհայտ է, այդ մասին խոսում էին ավելի վաղ շրջանում` պատերազմի ավարտից հետո: Հիշո՞ւմ եք, մեր ժողովուրդը, տեսնելով ամայությունը եւ անբարոյականությունն ընդդիմադիր դաշտի, կոչ էր անում, որ եկեղեցին իր հոտին տիրություն ունի: Եվ ի՞նչ արեց Արեւմուտքը, նա տվեց այն, ինչ ուզում էր ժողովուրդը, ուզում եք հոգեւորակա՞ն, խնդրեմ` մեր գրպանում կա հոգեւորական:

— Բազմաթիվ բարձրաստիճան հոգեւորականներ արդեն իսկ ընդգծել են, որ Հայ Առաքելական եկեղեցին Բագրատ սրբազանի շարժման հետ որեւէ առնչություն չունի…

— Իհարկե` չունի: Մինչդեռ մեկ ամիս այս ընդդիմության բոլոր հաստիքային տելեգրամյան ալիքներ վարող բլոգերները, լրագրողները լկտի սուտ էին տարածում, թե այս շարժումն առաջնորդում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին: Նույնիսկ լուրեր էին տարածում, թե` անձամբ կաթողիկոսն է օրհնել: Ու երբ ասում էինք` հերի՛ք է, բավակա՛ն է խաբեք, հեգնում էին, իսկ հիմա սսկվել են: Ես ասում էի` նա ինձ համար սրբազան չէ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն դավաճանողը երբեք սա չի մարսի: Ինչ խոսք, Վազգեն (Բագրատ) Գալստանյանի ճակատագիրը միայն գիտի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, բայց ես եղել եմ եւ մնում եմ այն կարծիքին, որ սա հերթական «պրոյեկտն» էր, ընդ որում` ամենաանաստվածը, ամենապիղծն ու ամենանենգը: Սա ուղղված էր առաջին հերթին պառակտելու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորների կուռ միասնությունը: Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին միակն է, որն այսօր միավորում է հայերին: Մենք պետություն չենք ունեցել, եկեղեցին հովվի պես իր երեխաներին հավաքել է իր շուրջը, հայկականությունն է պահել, կրթություն է տվել: Դրա համար էլ այս հայրենադավերն առաջին հերթին հարձակվեցին եկեղեցու վրա: Թշնամին տեսավ, որ չի կարող մեզ հաղթել դրսից հարձակվելով` արեց ներսից` այս հայրենադավերի միջոցով: Նույնը կատարվում է այսօր. Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորներին փորձում են քաշել դեպի իրենց կողմը, որի նպատակը մեկն է` իրականացնել Եվրոպայի հարյուրամյա բաղձանքը` այն է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին դարձնել կաթոլիկ եկեղեցու մի մասնիկ, թեկուզ այն լինի շանտաժով, վախեցնելով, օգտվելով մեր դժվարություններից եւ թշնամիների հարձակումներից: Երբ մեր հոգեւոր հայրերը որեւէ հարցով օգնություն են խնդրել Վատիկանից, միշտ նախապայմանը եղել է հետեւյալը` ընդունեք կաթոլիկություն, երբ կընդունեք, այդ ժամանակ կխոսենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






Վթարի է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող Toyota-ն. կան վիրավորներԵրեւանի ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները դադարեցվեցինՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցելԻնչ է կատարվում թիվ 72դպրոցում այս պահին. Մանրամասներ1 տարի 8 ամիսը «շակալադնի» է. Առուշ Առուշանյանը` իրեն կալանավորելու որոշման մասինԴատարանը որոշեց ազատազրկել Առուշ ԱռուշանյանինUcom-ը կհամագործակցի խորհրդատվական ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային CMC համաժողովի հետԱԱԾ տնօրենը կորոշի՝ ում ինչպես պատժել գաղտնի տեղեկության տիրապետման կարգը խախտելու համար (տեսանյութ)Ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկում ճանապարհը փակած քասախցիներին (տեսանյութ)Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ` քննարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցըՉե՛ս մարսելու, միլիոններ կերար, հարա'մ ա, երեխու հաց ես տանում․ ակցիա՝ ընդդեմ Նաիրիի համայնքապետի (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստԱվինյանի համար դարձել ենք «ձկան փուշ»․ մանդատից զրկվող ավագանու անդամ (տեսանյութ)Վանաձորի թատրոնի 93-րդ թատերաշրջանը նվիրվում է ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի 110-ամյակինՄոսկվա-Երևան 1 չվերթ չեղարկվել է, 3-ը՝ հետաձգվելԽաղաղության պայմանագրում կա համաձայնեցված դրույթ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին. Փաշինյան (տեսանյութ)Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Ընդդիմադիր ֆրակցիային չխնայել, հին ու նոր հիշեցնելով «փչացնել»Ազգերի լիգա. Ֆրանսիայի, Իտալիայի հաղթանակներն ու այլ արդյունքներ(տեսանյութ)Գազ չի լինի. հասցեներՈՒՂԻՂ. ԱԺ-ն շարունակում է աշխատանքըՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 10Ալեն Սիմոնյանը «նախկինների» դղյակներն է հիշել. իսկ որտե՞ղ է ապրում նա, ո՞ւմ է «պատկանում» Ջրվեժի հայտնի առանձնատունը. «Ժողովուրդ»Անկանխիկ գործարքների առումով քաոսային իրավիճակ է. «Փաստ»«Հրապարակ». Սամվել Բաբայանի պրոյեկտը չստացվեց. նոր բան են փորձարկումՔասախի բնակիչները կփակեն Աշտարակ Երեւան ավտոճանապարհը. «Ժողովուրդ»Առաջիկայում շատ մեծ բացահայտումներ են լինելու. Երեւանի ավագանու անդամները չեն լռելուՏեղի է ունեցել կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունըՇՏԱՊ. Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամներին սպառնացել ու գործարք են առաջարկելՍարսափազդու մանրամասներ. Պահանջել են փրկագին` չորս միլիոն դոլար․ ոստիկանները հայտնաբերել են առևանգված կնոջըՀարցն այստեղ առավել քան շատ նախարարն է՝ Ժաննա Անդրեասյանը. Հայկ ԴեմոյանՄասնագետները նշել են՝ ինչպե՞ս խելացի երեխա լույս աշխարհ բերելԸնկերնե՛ր, ի՞նչ եք խառնվել իրար, չե՞ք ամաչում. Գեւորգ ԳեւորգյանՖեյխոայի օգտակար հատկություններըԱհա՝ ինչպե՞ ս չպետք է լիցքավորել սմարթֆոնը, եթե չեք ուզում հրդեհ առաջացնել«Զանգեզուրի միջանցքի» ապագան որոշվելու է Իրանի ջանքերով, իր շահերը պաշտպանելու կարողությամբ․ ԻՀՊԿՆոր բռնկում է եղել. պլազմայի 2 ամպ է շարժվում դեպի ԵրկիրiPhone 16 Pro սմարթֆոնը կվաճառվի 1000 դոլարովԼեզվի ճարպկությունը և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինելԵրևանը փորձում է կրճատել Բաքվի հետ հաշտության պայմանագրի տեքստը՝ այն արագ ստորագրելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ«Խnզը» ՌԴ-ին հռչակել է որպես Հայաստանի թշնամի.Armenian infoՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Արցախի պաշտոնյայի նախկին փեսայի դեպքիցԳաղտնի ծրագիր ունեմ՝ 15 տարում Հայաստանը պետք է դառնա աշխարհի ամենաթանկ պետությունը․ Աղազարյան.armlur.amԱդրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. Ալիև34-ամյա տղամարդը սպառնացել է Կիևյան կամրջից ցած նետվելԼյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՌուսական ԱԹՍ-ները թռել են ՆԱՏՕ-ի 2 երկրի վրայովՈւկրաինացի դիվանագետին հետ կանչելը կապված է լվացքի մեքենաների հետ. ԿոբախիձեՂազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների համար. Տոկաև

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода