Կուկուրելյան կատարել է խոստումն ու կարմիր ներկել մազերը(ֆոտո)
Սպորտ«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյան Գերմանիայում Եվրո-2024-ում Իսպանիայի հաղթանակից հետո փոխել է իր իմիջը։
Լոնդոնի «Չելսիի» և Իսպանիայի հավաքականի ձախ պաշտպանը կատարել է խոստումը և փոխել մազերի գույնը։ Ֆուտբոլիստը խոստացել էր մազերը կարմիր ներկել, եթե Իսպանիայի հավաքականը հաղթի 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում։
Եզրափակիչ խաղում Իսպանիայի հավաքականը նվազագույն հաղթանակ տարավ Անգլիայի ընտրանու նկատմամբ (2:1): Հաղթական գոլը խփեց փոխարինման դուրս եկած հարձակվող Միկել Օյարսաբալը՝ հենց Կուկուրելյայի փոխանցումից հետո գրավելով դարպասը: