Բայդենը սադրեց ռուսներին եւ հասցրել է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին. ելույթ Հանրապետական կուսակցության համագումարի ամբիոնից (Տեսանյութ)
ՄիջազգայինԱմերիկացի ձեռնարկատեր Դեյվիդ Սաքսն ուշագրավ ելույթով է հանդես եկել.
«Բայդենը սադրեց, այո, սադրեց ռուսներին ներխուժել Ուկրաինա՝ խոսելով ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին։ Այդ ժամանակվանից նա մերժել է Ուկրաինայում խաղաղության հաստատման բոլոր հնարավորությունները, ներառյալ պատերազմին վերջ դնելու գործարքը դրա սկսվելուց ընդամենը երկու ամիս անց: Պատերազմն արդեն երրորդ տարին է, և վերջը չի երևում։ Հարյուր հազարավոր մարդիկ զոհվեցին։ Հարյուրավոր միլիարդավոր մեր հարկատուների դոլարներն անհետացել են: Նախագահ Բայդենը մեզ վաճառեց այս նոր հավերժ պատերազմը՝ խոստանալով, որ այն կթուլացնի Ռուսաստանը և կուժեղացնի Ամերիկան։ Իսկ ինչպիսի՞ն է դա այսօր: Ռուսաստանի զինված ուժերն ավելի մեծ են, քան նախկինում, մինչդեռ մեր սեփական պաշարները վտանգավոր սպառվում են։ Ամեն օր էսկալացիայի նոր կոչեր են հնչում, և աշխարհը սարսափած հետևում է, թե ինչպես Ջո Բայդենի խելագար քաղաքականությունը մեզ հասցրել է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին»:
Նման խոսքեր ասողներին ոչ վաղ անցյալում անմիջապես կներկայացնեին, որպես Պուտինի գործակալներ, երեւի քրեական գործ էլ կհարուցեին: Իսկ այսօր այս ամենն ասվում է Հանրապետական կուսակցության համագումարի ամբիոնից: Եվ Դեյվիդ Սաքսին ոչ միայն Կրեմլի շպիոն չեն անվանում, թեև նա Ուկրաինայում պատերազմի եւ Երրորդ համաշխարհային պատերազմի հրահրման ողջ մեղավորությունը դնում է ԱՄՆ իշխանությունների վրա, այլ բոլորը նստած ծափահարում են։
Եվ 90 տոկոս հավանականությամբ այս մարդկանցից շատերը վաղը կլինեն իշխանության։ Անգամ «Պուտինի ընկեր» Թակեր Կառլսոնը, որ համագումարում նստած էր Թրամփի աջ կողմում և, ըստ լուրերի, կարող է զբաղեցնել Սպիտակ տան խոսնակի պաշտոնը:
Այսինքն, բոլորիս աչքի առաջ աներևակայելի թվացող շրջադարձ է տեղի ունենում։ Եվ սա հնարավորություն է տալիս խաղաղության: