Տգետներ, նահատակն ու զոհը տարբեր երեւույթներ են. Է Շարմազանով Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է ռազմական դրությունը չեղարկելու Իրանը զորքեր կուղարկի Սիրիա. Արախչի Երեւանում տրանսպորտը կաթվածահար վիճակում է Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լքում է իշխող կուսակցությունը Աշխարհաքաղաքական կարճ առակ․ Վարուժան Գեղամյան Դեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղումներ չեն լինի. Գագիկ Սուրենյան. Sputnik Արմենիա Երևանում ավտոբուսների վարորդների գործադուլը կշարունակվի նաև վաղը Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը` ԸՄՖ տարվա լավագույնների թվում Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլար

Կյանքիս ամենաբարդ փորձությունն է լինելու, որտեղ սխալվելու իրավունք չկա. Գեւորգ Գրիգորյան

Մշակութային

ՈՐՈՇԵԼ Է ԲԱՐՁՐԱՆԱԼ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ 5 ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԳԱԳԱԹՆԵՐԸ

«Ի­րա­վունք»-ի զրու­ցա­կի­ցը դե­րա­սան ԳԵՎՈՐԳ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է, ով հայտ­նի է ոչ միայն իր բա­զում հե­ռուս­տա­սե­րիա­լա­յին դե­րե­րով, այլ նախեւա­ռաջ իր հայ­րե­նա­սի­րութ­յամբ ու սկզբուն­քայ­նութ­յամբ: Այ­սօր դե­րա­սանն ու­նի նոր եւ մի քիչ էլ էքստ­րիմ հե­տաքրք­րութ­յուն եւ գտնվում է ­Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րից դուրս: ­Թե ուր է ­Գե­ւորգ Գ­րի­գոր­յա­նը ու ինչ նոր հետաքրք­րութ­յուն է ձեռք բե­րել, փոր­ձե­ցինք պար­զել հենց նրա հետ զրույ­ցում:

«ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅՏՆՎԵՑ ԿՈՄԱՅԻ ՄԵՋ, ՈՒՂՂԱԿԻ, ՉԱՐԹՆԱՑԱՎ»

— ­Մենք գի­տենք, որ ­Դուք ­Հա­յաս­տա­նում չեք եւ ի­րա­կա­նաց­նում եք ձեր վա­ղե­մի ե­րա­զան­քը: Կ­բա­ցե՞ք փա­կագ­ծե­րը՝ ո՞րն է դա:

— Ար­դեն մեկ տա­րի է, ինչ ե­րա­զանք է դար­ձել փոր­ձել բարձ­րա­նալ ­Խան ­Տենգ­րի, ­Պիկ ­Պա­բե­դա, ­Պիկ ­Լե­նի­նա, ­Պիկ ­Կո­մու­նիզ­մա, ­Պիկ ­Կոռ­ժե­նե­ւա՝ նախ­կին ­Խորհր­դա­յին Միութ­յան 5 ա­մե­նա­բարձր գա­գաթ­նե­րը: ­Պի­տի ա­սեմ, որ բո­լո­րը 7 հա­զար մետ­րից բարձր են, եւ այդ գա­գաթ­նե­րը բարձ­րա­նա­լը մեծ գու­մար­նե­րի հետ է կապ­ված: «Ֆաս­թեքս էքս­ջենջ»-ի ու «Ֆասթ TV»-ի հետ ո­րոշ­վեց ի կա­տար ա­ծել այդ նա­խա­գի­ծը, եւ նրանք հո­գա­ցին ֆի­նա­նսա­վոր­ման հար­ցը, ին­չի հա­մար շնոր­հա­կալ եմ ­Վի­գեն ­Բա­դալ­յա­նին: Ա­ռանց նրանց ա­ջակ­ցութ­յան չեմ պատ­կե­րաց­նում՝ ինչ­պես էր ի­րա­կա­նա­նա­լու այս ա­մե­նը: ­Բո­լոր հինգ գա­գաթ­նե­րը բարձ­րա­նա­լու դեպ­քում ստա­նում են «Снежный барс» շատ պատ­վա­վոր կո­չու­մը, եւ պի­տի ցա­վով ա­սեմ, որ դեռ այդ կոչ­մանն ար­ժա­նա­ցած հա­յազ­գի չկա, իսկ ­Պիկ ­Պա­բե­դա դեռ հա­յազ­գի լեռ­նագ­նաց եր­բե­ւէ չի բարձ­րա­ցել: ­Հա­մե­մա­տութ­յան հա­մար ա­սեմ՝ Է­վե­րեստ բարձ­րա­ցել է 12 հա­զար մարդ, իսկ ­Պա­բե­դա՝ 900, մա­հա­ցութ­յու­նը՝ 10% է կազ­մում, ու հա­մար­վում է ար­դի ա­մե­նա­բարդ ու վտան­գա­վոր լե­ռը կամ 3-ից մե­կը՝ Ա­նա­պուռ­նայի ու ­Չո­գո­րիի հետ հա­վա­սար: Դա հյու­սի­սում գտնվող լեռ է, ո­րի բարձ­րութ­յու­նը 7439մ­ է: Այդ ամ­բողջ ըն­թաց­քը նկա­րա­հա­նում եմ, որ­պես­զի այն վեր­ջում դառ­նա ֆիլմ:

Եվ ինչ­պի­սի՞ արդ­յունք­ներ ու­նեք, ստաց­վո՞ւմ է:

Ո­չինչ չեմ կա­րող խոս­տա­նալ, բայց ու­ժե­րիս չա­փով ա­նում եմ ա­մեն ինչ՝ մաք­սի­մալ արդ­յուն­քի հա­մար: ­Լե­նի­նի գա­գա­թը՝ 7134 մետր է, նա­խա­տես­ված է կլի­մա­յա­վար­ժեց­ման հա­մար: ­Վե­րելք ենք կա­տա­րել 5138մ ­Պիկ ­Յու­խի­նա եւ 2 վե­րելք ­Պիկ ­Ռազ­ձել­նա­յա, ո­րը 6138 մետր է: ­Յու­խի­նի վե­րել­քից հե­տո մաս­նա­կից­նե­րից մե­կը հայտն­վեց կո­մա­յի մեջ: Ան­մի­ջա­պես գա­գա­թին, գի­շե­րա­կա­ցից հե­տո ուղ­ղա­կի չարթ­նա­ցավ: Ն­րան շտապ կեր­պով ի­ջեց­րել ենք 1-ին ճամ­բար՝ 4400 մետ­րի վրա: ­Հու­րա­խութ­յուն բո­լո­րիս՝ նա ար­դեն ա­պա­քին­վում է: ­Դա լեռ­նա­յին հի­վան­դութ­յան արդ­յունք էր: ­Հինգ մաս­նա­կից ըն­թաց­քում տար­բեր ա­ռող­ջա­կան պատ­ճառ­նե­րով ստիպ­ված էր հետ կանգ­նել նա­խա­ձեռ­նութ­յու­նից, ու հի­մա թի­մում մնա­ցել է 7 մաս­նա­կից: Այս տա­րին շատ ա­ռատ է ձյու­նով, ին­չը խիստ բար­դաց­նում է վե­րել­քը: Ան­գամ տեղ-տեղ ձյու­նը մին­չեւ կրծքա­վան­դակ է հաս­նում: Այդ ա­մե­նին գու­մար­վում է բարձ­րութ­յու­նը եւ թթված­նա­յին քաղ­ցը: ­Վե­րելք­նե­րը սպոր­տա­յին ո­ճի մեջ են, ա­ռանց ար­հես­տա­կան թթված­նի կի­րառ­մամբ, սե­փա­կան քայ­լու­ղի­նե­րով, ա­ռանց այ­լոց պա­րան­նե­րի օգ­տա­գործ­մամբ։ Ա­ռա­ջին մա­սը հա­մա­րում եմ հա­ջո­ղութ­յամբ ան­ցած, ճիշտ է, ա­ռանց ­Լե­նի­նի գա­գա­թի, բայց նա­խա­տես­վա­ծը ար­ված է: Ու­ժերն ու ա­ռող­ջութ­յու­նը պա­հում ենք ­Խան ­Տենգ­րիի ու ­Պա­բե­դա­յի հա­մար, իսկ այս­տեղ ա­ռող­ջութ­յուն է պետք: ­Թե­թեւ կո­կոր­դի ցա­վը 2 օ­րում նման բարձ­րութ­յուն­նե­րի վրա դառ­նում է թո­քա­բորբ եւ մա­հա­ցու վտան­գա­վոր։ Չ­թաքց­նեմ, ա­վե­լի բարդ ո­չինչ իմ կյան­քում չի ե­ղել: Այն­քան բարդ, որ հա­ճախ գլխումս կաս­կած­ներ են սկսվում պտտվել, թե ին­չի հա­մար եմ ա­նում սա, ինչն է ստի­պում: ­Պա­տաս­խան չու­նեմ, բայց զգում եմ, որ, ա­մեն դեպ­քում, պի­տի ա­վար­տին հասց­նեմ։ Ն­ման դժվա­րութ­յան պա­հե­րին, հա­վա­տաց­նում եմ, ոչ մի մո­տի­վա­ցիա չի մնում, ուղ­ղա­կի աշ­խա­տում եմ քայ­լից հե­տո մյու­սը քայլն ա­նել: Ինչ­քան էլ ֆի­զի­կա­պես պատ­րաստ լի­նես, քայ­լում է կամ­քը, ոչ թե ոտ­քե­րը, դրանք ան­ցում­ներ են սառ­ցա­դաշ­տե­րով, բա­զում ճեղ­քե­րի վրա­յով, փո­թոր­կա­յին քա­մի­նե­րի, ձնա­հոս­քե­րի, սառ­ցա­թա­փութ­յուն­նե­րի ու քա­րա­թա­փութ­յուն­նե­րի տա­կով: Ան­ցում­նե­րը ան­դա­դար ըն­թացք են 8-16 ժամ տե­ւո­ղութ­յամբ՝ ճամ­բա­րից ճամ­բար: ­Ճամ­բար­նե­րը հա­մե­մա­տա­բար անվ­տանգ տե­ղեր են, որ­տեղ վրան­ներ ենք կանգ­նեց­նում, փոր­ձում քնել ու գի­շե­րը՝ մե­կից եր­կու­սը նո­րից հա­վաք­վում եւ շարժ­վում ենք:

«ՈՒՆԵՄ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ, ՎԵՐՔԵՐ… ԿՈՒՏԱԿՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒԺԵՐՍ»

— ­Գե­ւորգ, ա­սում եք՝ ժա­մը 01:00-02:00-ն ­հա­վաք­վում եւ շարժ­վում ենք: Ին­չու՞ գի­շե­րը, վտան­գա­վոր չէ՞:

— ­Մեկ­նարկ­նե­րը միշտ գի­շեր­ներն են լի­նում, ո­րով­հե­տեւ ա­րե­ւը դուրս գա­լուց հե­տո, սե­ռակ­նե­րը (սառ­ցե կտոր­ներ շեն­քի չափ) սկսվում են տա­քա­նալ, պոկ­վել եւ ընկ­նել: Ձ­նա­հոս­քե­րի ու քա­րա­թա­փութ­յուն­նե­րի վտանգն էլ է մե­ծա­նում: Այն­պես որ, դա անհ­րա­ժեշ­տութ­յուն է, դուրս գալ վրա­նից գի­շե­րը՝ ցրտով ու ստի­պել քեզ շարժ­վել։ Այս պա­հին ար­դեն 24 ժամ է Օշ քա­ղա­քում եմ, ու­նեմ վնաս­վածք­ներ, վեր­քեր, ո­րոնք պետք է բու­ժեմ: Ա­ռող­ջութ­յունս վե­րա­կանգ­նեմ, որ ուղ­ղա­թի­ռով մեկ­նե­լու ենք Ծ­յան-­Շան լեռ­նաշղ­թա՝ ­Խան-­Տենգ­րիի ստո­րոտ, ո­րի բարձ­րութ­յու­նը հաս­նում է 4200 մետ­րի: Իսկ հյու­սի­սա­յին Ի­նել­չեկ սառ­ցա­դաշտ կբարձ­րա­նանք 3-4 օ­րում եւ Տ­ռա­վեր­սով կիջ­նենք հա­րա­վա­յին Ինել­չեկ: ­Պա­բե­դա­յի տակ կսպա­սենք, թե ինչ ե­ղա­նակ կլի­նի, ո­րից հե­տո կսկսենք վե­րել­քը դե­պի ­Պա­բե­դա, ինչի հա­մար նա­խա­տես­ված է 10-15 օր: Ի­հար­կե, կա ո­րո­շա­կի ան­հանգս­տութ­յուն: Ինձ թվում է՝ կյան­քիս ա­մե­նա­բարդ փոր­ձութ­յունն է, որ­տեղ ո՛չ սխա­լի ի­րա­վունք կա, ո՛չ ա­ռող­ջութ­յան ու կամ­քի պա­կա­սի, այն­տե­ղից ոչ ո­քի ի­ջեց­նել հնա­րա­վոր չէ, ե­թե ինք­նու­րույն չկա­րո­ղա­նա իջ­նել: Ան­պես որ, հի­մա նստած, կու­տա­կում եմ բո­լոր հնա­րա­վոր ու­ժերս:

Ի՞նչ է տա­լիս այս ա­մե­նը ­Ձեզ:

— ­Գե­րա­գույն հա­ճույք, կրկին նվա­ճե­լու ձգտում, հաղ­թա­նակ­ներ: ­Պի­տի ա­սեմ, որ ան­ցած ուղ­ի­նե­րի հա­մար ար­դեն ստա­ցել եմ «Значек альпиниста», հա­ջոր­դը կլի­նի 3-րդ ­կար­գը: Մեր խմբում ու­ժե­ղա­գույն սպորտս­մեն­ներ կան, ինչ­պի­սիք են՝ Ա­լեք­սանդր ­Սե­մե­նո­վը՝ խմբի ղե­կա­վա­րը, ով ­Գի­նե­սի գրքի ռե­կոր­դա­կիր է, Ա­լեք­սեյ ­Լոն­չինս­կին՝ սպոր­տի վար­պետ, ոս­կե սառ­ցե­հա­տի մրցա­նա­կա­կիր, ­Գա­լի­նա ­Չի­բի­տո­կը՝ ­Ռու­սաս­տա­նի ու­ժե­ղա­գույն լեռ­նագ­նաց, ոս­կե սառ­ցե­հա­տի մրցա­նա­կա­կիր, ­Բաիռ ­Բա­տո­ւե­ւը, Եվ­գե­նի ­Տո­կո­րե­ւը, Ա­լեք­սեյ ­Բու­տի­նը եւ բա­լե­տի մե­նա­կա­տա­րու­հի ­Մա­շան, որն ար­դեն 5-ից 4 լե­ռ հաղ­թա­հա­րել է: ­Պի­տի ա­սեմ, որ Պա­բե­դան 5 Բ կա­տե­գո­րիա է լի­նե­լու, ու հնա­րա­վոր է եր­րորդ կարգ ստա­նամ հա­ջող վե­րել­քի դեպ­քում: Ա­լեկ­սեյ ­Լոն­չինս­կին ու ­Գա­լի­նա ­Չի­բի­տո­կը հի­մա իմ մար­զիչ­ներն են ու կու­րա­տոր­նե­րը, ի­րենց հետ պի­տի կա­տա­րեմ վե­րելք­նե­րը, որ լի­նեն սպի­տակ ու թա­փան­ցիկ՝ կար­գեր ստա­նա­լու հա­մար: Այս ա­մե­նի հա­մար պի­տի շնոր­հա­կա­լութ­յունս եւս մեկ ան­գամ հայտ­նեմ «Ֆաս­թեքս»-ին, ով­քեր միակն էին, որ հա­վա­տա­ցին ինձ ու օգ­նե­ցին ա­մեն կերպ եւ ան­շա­հախն­դիր:

Իսկ ­Հա­յաս­տան ե՞րբ կվե­րա­դառ­նաք:

— Ծ­րագ­րի ա­վար­տից հե­տո՝ կարճ ժա­մա­նա­կով կվե­րա­դառ­նամ ­Հա­յաս­տան, հե­տո կմեկ­նեմ ­Սանկտ ­Պե­տեր­բուրգ՝ ար­դեն ո­րա­կա­վո­րում­նե­րի հա­մար: ­Մար­զիչ­ներս այն­տեղ են ապ­րում, եւ ես վա­ղուց է, ինչ այդ քա­ղա­քին սի­րա­հար­ված եմ: Կմ­նամ նրանց հսկո­ղութ­յան տակ, կմարզ­վեմ ու նրանց հետ կբարձ­րա­նամ լեռ­ներ, վե­րելք­նե­րի կմաս­նակ­ցեմ: Ս­պոր­տի վար­պետ ստա­նա­լուց հե­տո՝ կվե­րա­դառ­նամ ­հայ­րե­նիք, շատ պլան­ներ կան ի­րա­կա­նաց­նե­լու, շատ ե­րա­զանք­ներ:

­Մեզ մնում է միայն հա­ջո­ղութ­յուն մաղ­թել հայ դե­րա­սա­նին եւ ար­դեն վար­պե­տի կո­չու­մով սպա­սել ­հայ­րե­նի­քում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Տգետներ, նահատակն ու զոհը տարբեր երեւույթներ են. Է ՇարմազանովՀարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է ռազմական դրությունը չեղարկելու Իրանը զորքեր կուղարկի Սիրիա. ԱրախչիԵրեւանում տրանսպորտը կաթվածահար վիճակում էՎրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լքում է իշխող կուսակցությունըԱշխարհաքաղաքական կարճ առակ․ Վարուժան ԳեղամյանԴեկտեմբերի առաջին տասնօրյակում տեղումներ չեն լինի. Գագիկ Սուրենյան. Sputnik ԱրմենիաԵրևանում ավտոբուսների վարորդների գործադուլը կշարունակվի նաև վաղըԱրթուր Ալեքսանյանի գոտեմարտը` ԸՄՖ տարվա լավագույնների թվում Արցախում ստեղծված գրավոր ժառանգության վերականգնման ու հանրայնացման համար կհատկացվի 74 հազար դոլարՊատերազմը ավարտված չէ այնքան ժամանակ, քանի դեռ անվտանգությունը չի վերականգնվել և բնակիչները չեն վերադարձել իրենց տները. Իսրայելի վարչապետՇՏԱՊ. Ավտոբուսների վարորդների կողմից գործադուլի հետքերով. Հայտնի փաստաբանը հանդես է եկել հայտարարությամբՀարավային Կորեայի նախագահը, փաստացի, ռազմական հեղաշրջում է իրականացրելԻնչո՞վ են զբաղված. ԶԱՐՄԱՆՔՍիրիայի կառավարությունը լարվածության թուլացման համար պետք է ներգրավվի իրական քաղաքական գործընթացում. ԷրդողանՔՊ-ն նիստ է գումարելու. օրակարգում Աղազարյանի հարցն է․ MediaHubՏիգրան Պետրոսյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԹանգարան, որը ժառանգել է բարեկամությունԲայրամովը հանդիպել է Արաղչիի հետԾանրամարտի ԱԱ. Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը Հերի՛ք է մեր ժողովրդին մատաղ անենք երազանքներին և թվացյալ ինչ–որ հայրենիքներին․ Ալեն ՍիմոնյանԼոբի կերեք, լոբի... ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻրանի, Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները դեկտեմբերին կանցկացնեն Աստանայի գագաթնաժողովըՎրաստանի իշխանությունները ոչ մեկին թույլ չեն տա երկրում իրականացնել ուկրաինական սցենարըԼազոյի 6 հասցեում կռիվ է ընկել. պարզաբանում է Մադլեն ԱսրյանըԹուրքիայի ԶՈՒ հետախուզության պետն Ադրբեջանում էԵս ազգ-նահատակի զավակ չեմ, ես հայ եմ. Մամիջանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)Հուսով եմ՝ չեք մերժի. Ալեն Սիմոնյանը լրագրողներին հրավիրում է հանդիպման, բայց առանց տեսախցիկներիՊարոն Սիմոնյա՛ն, ասացին` այսօր իմ մասին եք խոսել, էլ չանեք․ Աղվան ՎարդանյանՀՀ քաղաքացիություն ստանալու համար 50 հազար, հրաժարվելու համար՝ 150 հազար դրամ տուրք. նախագիծը ներկայացվեց ԱԺ-ինՀՀ վարչապետի հանրային խնդրանքը մերժելը ճիշտ չէ․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)Լիտվան քաղաքական ապաստան կտրամադրի Վրաստանի նախագահ ԶուրաբիշվիլիինԵթե ինչ-որ մեկը գա, ատրճանակը դնի ու ասի՝ աշխատավարձ բարձրացրու, ասելու ենք՝ կրակի․ ԳրիգորյանՎարորդների «WhatsApp»-յան խմբին է ուղարկվել աշխատանքից ազատվածների ցուցակըՈչ ոք պատասխանատվությունից չի փախչի. Վրաստանի վարչապետը՝ ցույցի մասնակիցների մասինԵթե Նիկոլ Փաշինյանն ինձ խնդրեր՝ մանդատս վայր կդնեի․ ՔՊ–ական պատգամավորՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հաճախորդների սպասարկման «Պրիվիլեգիա» գոտիների ցանցըՊատրա՞ստ եք Փաշինյանի SMS-ով հրաժարականի պահանջը կատարել. հարց՝ ԱԺ նախագահին (տեսանյութ)ԱԱ-2025-ի վիճակահանության զամբյուղները հայտնի ենԹուրքիան դժվար ժամանակներ է ապրում, իրադարձությունները կարող են շատ արագ զարգանալ. Իրանցի միջազգայնագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնումԱզգությամբ հայ բնակչությանը Սիրիայից անվտանգ տարհանելու հնարավորություն այս պահին չկա․ դեսպանությունԿենթարկվեմ որոշմանը. Հովիկ Աղազարյանն՝ իրեն ֆրակցիայից հեռացնելու մասինՈւր են տանում Նիկոլի «սիրո խոստովանությունները» պաշտոնանկ եղած կադրերի նկատմամբ. Բացառիկ մանրամասներԱդրբեջանում ԱՄՆ դեսպանը հրաժարական է տվելՓաշինյանն անտակտությունների նոր սեզոն է սկսվելԱղազարանն իրեն թիմից դուրս է դրել, մեզ հետ ճանապարհ չի կարող շարունակել. Ալեն ՍիմոնյանԵթե ​​պատшնդներն ազատ չարձակվեն մինչև 2025-ի հունվարի 20-ը, Մերձավոր Արևելքում դժnխք կսկսվի. ԹրամփՔաղաքապետարանից պահանջել են բունտ անող վարորդները ազատման դիմում գրելԻնքդ քեզ համար ուրիշ հայրենիք երբե՛ք մի փնտրիր. Գյուլնարա ԱլեքսանյանՉեխիայում Վրաստանի դեսպանը վեցերորդ դիվանագետն է, որ հրաժարական է տալիս
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top