ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՌԴ ԶՈւ-ն ԴԺՀ-ում վերահսկողության տակ է վերցրել Դոլինովկա բնակավայրը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 11-րդ համաժողովի լիագումար նիստին ՔՊ-ի հաջորդ քայլն է լինելու 102-րդ ռուսական ռազմաբազայի լիկվիդացումը.Armenian info Կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութը անցել է ԱՀԿ նախաորակավորումը ՊՍԺ-ն Մբապեին երեք բառանոց հաղորդագրություն է ուղարկել Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ «Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային» հայտարարությանը Բոլոր դպրոցները մինչև 2026 թ պետք է հագեցած լինեն ֆիզիկայի, քիմիայի և այլ լաբորատորիաներով. նախարար Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ իրեն փորձում են սպանել Մեր դպրոցը շատ է կառչած դասագրքից. Ժաննա Անդրեասյան

Նիկոլի ու Արոյի հակաաբխազական հայտարարություններն անհետեւանք չմնաց

Ներքաղաքական

Հիշո՞ւմ եք, որ դեռեւս նախորդ տարվա վերջին Նիկոլ Փաշինյանը հեռուստաեթերով ութ եւ ավել ժամ տեւած իր հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր այն հարցադրմանը, թե պատրա՞ստ է Հայաստանը, Աբխազիան եւ Հարավային Օսեթիան ճանաչել որպես օկուպացված տարածքներ Ռուսաստանի կողմից: Ի պատասխան` Ն. Փաշինյանն անսպասելիորեն ընդգծել էր, թե՝ «մենք լիովին եւ միանշանակ պաշտպանում ենք Վրաստանի միասնությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, ժողովրդավարությունը եւ պետականությունը»: Այն ժամանակ չուշացավ Աբխազիայի ազգությամբ հայ պատգամավորների արձագանքը: Նրանք մասնավորապես ընդգծել էին, որ «Արցախում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղում բնակվող սեփական 120 հազար քաղաքացիներին դատապարտեց տեղահանման, Փաշինյանի վերջին ելույթը կարող էր մնալ առանց մեկնաբանության, սակայն Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին թեզը չափազանց ցինիկ հնչեց»։ Աբխազիայի պատգամավորները շեշտել էին, որ «Հայաստանը, իհարկե, կարող է աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը, բայց Աբխազիայի ինքնիշխան հանրապետությունը բացարձակապես կապ չունի դրա հետ, եւ արդեն 30 տարի` իրենց բազմազգ ժողովուրդը կերտում է իր պետությունը»։ Սակայն, Աբխազիայի իշխանությունը մեծահոգաբար լռեց այս մասին, ավելին` «Իրավունք»-ի հետ զրույցում Աբխազիայի էքս վարչապետ Արթուր Միկվաբիան միայն ընդգծել էր, որ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունն առաջին հերթին զարմանք է առաջացրել: «Մենք արդեն 30 տարուց ավելի է, ինչ ապրում ենք մասնակի ճանաչված պետությունում, ինչի համար բազում դժվարությունների ու կորուստների միջով ենք անցել՝ մինչեւ կարողացել ենք առաջ քայլել: Պարզապես, ինձ համար անհասկանալի է, թե ինչի՞ համար նա արեց այդ հայտարարությունը: Աբխազիան եւ Հայաստանն ունեն դարավոր կապեր, ինչո՞ւ նա հանկարծ սկսեց մեզ անհանգստացնել: Իրականում այս հարցում ոչ միանշանակ արձագանք կա ոչ միայն ազգությամբ աբխազ, այլ նաեւ ազգությամբ հայ Աբխազիայի քաղաքացիների մոտ, որոնք մեր երկրում ապրում են 1915 թվականից եւ դեռ ավելի վաղ ժամանակներից: Նրանք վիրավորված են, անգամ ազգությամբ հայ պատգամավորներն ու էլի որոշ շրջանակներ հայտարարությամբ են հանդես եկել»,- նշել էր նա:

Թվում էր, թե սա պետք է նախազգուշացում լինի Հայաստանի համար, որպեսզի բարձր մակարդակով արված հայտարարություններում զգուշորեն մոտենան հարցին` նախեւառաջ մտածելով Աբխազիայի քաղաքացի հայերի մասին: Բայց դե Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե մինչեւ վերջ չփչացներ հայ-աբխազական հարաբերությունները, միայն թե Արեւմուտքից մեկ անգամ ավել իր գլուխը շոյեն: Եվ ահա հուլիսի 3-ին Վրաստանում տեղի ունեցած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հանդիպման ժամանակ Արոն «դուխով» հայտարարում է. «Հայաստանը եւ Վրաստանն ամենաբարձր մակարդակով արձանագրել են նաեւ, որ փոխադարձաբար ճանաչում եւ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը: Եվ կարեւոր ենք համարում, որ մեր երկրների միջեւ ձեւավորվել է հստակ փոխըմբռնում՝ բարեկամական, ընկերական մթնոլորտում շարունակել եւ ըստ հնարավորության ավարտին հասցնել երկու երկրների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը»:

Այս անգամ լցվեց Աբխազիայի իշխանության համբերության բաժակը եւ արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա հղեց` նշելով. «Աբխազիայի Հանրապետության ժողովուրդը հազարավոր որդիների ու դուստրերի կյանքի գնով պաշտպանել է իր հայրենիքը վրացի ագրեսորներից եւ երբեք չի շեղվելու անկախ ինքնիշխան Աբխազական պետության զարգացման եւ ամրապնդման ընտրած ուղուց։ Այս առումով հայկական կողմին հորդորում ենք չօգտագործել Վրաստանի առասպելական տարածքային ամբողջականության մասին կարծրատիպային արտահայտություններ, որոնք հակասում են օբյեկտիվ իրականությանը»: Ընդ որում` անգամ այս հայտարարությունից հետո` նիկոլական իշխանությունը չփորձեց ծագած խնդրին լուծում գտնել եւ վարած խայտառակ դիվանագիտության հետեւանքով «փուռը» տվեց Աբխազիա գնացող-եկող մեր հայրենակիցներին: «Իրավունք»-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքն Աբխազիա արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ սովորական ընթացակարգով չի կազմակերպվում: Այսպիսով, միմիայն նախապես փաստաթղթեր ուղարկելով Աբխազիայի համապատասխան ծառայություններին, այդ դեպքում էլ` հնարավոր է թույլատրվի հատուկենտ քաղաքացիների մուտքը կամ` ոչ: Նշենք, որ Աբխազիայում հայ համայնքը բավական մեծ թիվ է կազմում, էլ չասենք, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ մեկնում են Աբխազիա` արտագնա աշխատանքի: Նրանք նախկինում երբեւէ նման խնդիրներ չեն ունեցել, ՀՀ դիվանգիտությունն էլ այս հարցում մշտապես եղել է նրբանկատ եւ զգույշ` առաջնորդվելով «մի վնասիր» սկզբունքով: Բայց հիմա ժամանակներն այլ են, ավաղ, սա Նիկոլստանն է եւ վերջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՌԴ ԶՈւ-ն ԴԺՀ-ում վերահսկողության տակ է վերցրել Դոլինովկա բնակավայրըՍուրեն Պապիկյանը մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 11-րդ համաժողովի լիագումար նիստինՔՊ-ի հաջորդ քայլն է լինելու 102-րդ ռուսական ռազմաբազայի լիկվիդացումը.Armenian infoԿապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութը անցել է ԱՀԿ նախաորակավորումըՊՍԺ-ն Մբապեին երեք բառանոց հաղորդագրություն է ուղարկել Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ «Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային» հայտարարությանըԲոլոր դպրոցները մինչև 2026 թ պետք է հագեցած լինեն ֆիզիկայի, քիմիայի և այլ լաբորատորիաներով. նախարարԿոլումբիայի նախագահը հայտարարել է, որ իրեն փորձում են սպանելՄեր դպրոցը շատ է կառչած դասագրքից. Ժաննա ԱնդրեասյանՆիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին. քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները«Մարդիկ հուզվում են, երբ դասագրքերում այֆոնի մասին է խոսքը». Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)Ինչ պետք է իմանալ Հայաստան մուտք գործելիս. ՊԵԿ-ն իրազեկում էUcom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրըԱշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներըՇոյգուն այցելել է Հս. Կորեա, նրան ընդունել է Կիմ Չեն ԸնըԷկոնոմիկայի ՔՊ-ական նախարար Պապոյան Գևորգի հայտարարագիրը.լավ թռփոշացել է.Armenian infoԳեղարքունիքում ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա, հայհոյել, փորձել հարվածել նրանցԹվացող անդորրը, որը պարուրել է մեր հասարակությանը, շուտով կարող է վերածվել հերթական մղձավանջիԿրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր. ժամանել է Արաբկիրի ոստիկանապետըՍեպտեմբերի 13-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ հոգեւորականի մարմինը վախճանվելուց 53 տարի հետո նույնն է մնացել. ԼուսանկարԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փոխարժեքը Սեպտեմբերի 13-ինԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինի․ մանրամասներՄենք սկզբունքային դիրքորոշում ունենք սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ. Իրանի ԱԳ փոխնախարարԼույս չի լինիՋուր չի լինիՊոկրովսկում խոցվել է ուկրաինական երկրորդ ռազմավարական կամուրջըՉեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր հավակնորդներն ըստ սուպերհամակարգչի Ինչու Գուրգեն Մելքոնյանը ապօրինի գույքի բռնագանձման գործերով չի անցնումՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 13ԱԴԾ-ն հայտարարեց Լոնդոնը համակարգում է միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի սրումը. հաստատող փաստեր են հրապարակվելԲայդենի վարչակազմում պառակտում կա. թույլ տա՞լ Կիևին ԱՄՆ-ի զենքով հարվածել Ռուսաստանի խորքերին. Financial Times«Հրապարակ». Փաշինյանը բաց չի թողնի՞ ցարի «խաչը համբուրելու» առիթը«Ժողովուրդ». Պետությանը 17 մլն ԱՄՆ դոլարի վնաս տված «Սպայկան» փոխքաղաքապետի հոր երաշխավորն է բանկում«Հրապարակ». Ընդդեմ եկեղեցու ակցիան տեղի կունենա՞«Ժողովուրդ». Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երեւանի ավագանու. վիճարկվելու է մանդատից զրկելու հարցըTime-ը մոդելավորել է միջուկային պատերազմ ՌԴ և ԱՄՆ միջև` հիշեցնելով, որ նման սցենարը դարձել է միանգամայն ռեալ (Տեսանյութ)Պուտինի հայտարարությունը շատ ծանր մտահոգություններ է առաջացրել Արեւմուտքում (Տեսանյութ)Մագնիսական փոթորկը գագաթնակետին հասավ այս գիշեր«Հրապարակ». Ընդդիմադիր պատգամավորները «բարեկամ» չեն«Ժողովուրդ». 5-րդ կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել. բանը հասել է անեծքներիԳողացել են Բրիտանիայի ՆԳ նախարարի դրամապանակը... ոստիկանական կոնֆերանսի ժամանակԿուրսկում նոր ուղղությունից ճեղքելու ուկրաինական մի քանի փորձերը ձախողվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՔԱՐՏԵԶ)Ռուսական բանակը ճեղքել է դեպի Օստրոյ (MAP)Հուզմունքիս չափ ու սահման չկա, այս ֆիլմը բոլորինն է. Նազիկ ԱվդալյանՀրապարակվել է հինգ լավագույն հեռուստացույցների ընտրանինԻրանցի վերլուծաբան. «Թեհրանը դիմադրելու է միջանցքի ստեղծմանը, Նոյեմբերի 9-ի պայմանագիր այլևս չկա»

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода