Ժամանակակից աշխարհում որեւէ մեկն անկախ չէ. Մանասերյան
ՆերքաղաքականԸստ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ` թեպետ, այսպես կոչված, երկու աթոռի վրա նստելը կոռեկտ չէ, բայց կախված լինելը բազմաթիվ երկներից այդքան էլ վատ բան չէ:
— Մենք պետք է աշխարհում ավելի շատ բարեկամներ ունենանք: Ժամանակակից աշխարհում որեւէ մեկն անկախ չէ… Ամենազարգացած պետությունները վերցրեք՝ ԱՄՆ, ԵՄ անդամ որեւէ երկիր, Չինաստան… Որեւէ մեկն անկախ չէ, բոլորը կախված են բազմաթիվ երկրներից: Որքան շատ է երկրների թիվը, ումից կախված է կոնկրետ երկիրը, այնքան անկախ է այն: Սա իմ պատկերացումն է, որովհետեւ այդ դեպքում ունես հնարավորություն՝ դիվերսիֆիկացնելու աղբյուրները՝ ե՛ւ արտահանման, ե՛ւ ներմուծման, ե՛ւ համագործակցության, երբ մեկ երկրից կամ երկրների խմբից կախվածությունը սպառնալիք չի դառնում երկրի համար: