ՔԿՀ-ներում բազմաթիվ օրինակներ կան, ովքեր փաշինյանի անձնական վրեժխնդրության զոհերն են. Մանուկյան
ՆերքաղաքականԱնդրադառնալով Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի 2 տարի յոթ ամիս կալանքից հետո ազատության մեջ հայտնվելուն` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ասաց, որ նրա հանդեպ տեղի է ունեցել վրեժխնդրություն:
— Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի դեպքից բացի, կարելի է բազմաթիվ այլ օրինակներ էլ բերել: Վարդաշենի ՔԿՀ-ում է նաեւ Նարեկ Մալյանը, 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարը, զինվորականներ, Նուբարաշենի ՔԿՀ-ում է Արմեն Աշոտյանը, Արմավիր ՔԿՀ-ում մեկ տասնյակից ավել քաղաքացիներ կան: Բոլորը քաղաքական հետապնդման եւ Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրության զոհերն են: Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի փոխելու մասին լուրը շատերը ուրախությամբ են ընդունում, բնականաբար, ուրախություն կա, բայց նաեւ հասկանում ես այն ողբերգական վիճակը, որ 2 տարի 7 ամիս մարդը անազատության մեջ է` ուղղակի իշխանությունների անձնական վրեժխնդրությունից ելնելով: Ընդ որում` Մամիկոն Ասլանյանն անգամ ընդդիմության առաջին շարքերում չէր, ուղղակի 2,7 ամսով կալանավորվել էր, որովհետեւ «իշխանության քիմքին հաճո չէր»: Ու միայն Նիկոլ Փաշինյանը չէ խնդիրը, դատավորները` նույնպես: Մի քանի անգամ ականատես եմ եղել, թե ինչպես են Մամիկոն Ասլանյանի գործով դատի ժամանակ փաստաբանները հիմնավոր փաստարկներ բերում նրա խափանման միջոցը փոխելու համար, դատավորը եկել ու միանգամից ասել է` շարունակելու է կալանքի տակ մնալ: