Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն չի մեկնի «Արքայական» ակումբի հետ ԱՄՆ նախամրցաշրջանային շրջագայությանը։
Ակումբը որոշել է, որ ճանապարհորդելու փոխարեն նրան հանգիստ տրամադրել։ Մբապեն օգոստոսի 7-ից կսկսի մինչմրցաշրջանային մարզումները նոր թիմակիցների հետ «Վալդեբեբասի» մարզաբազայում: Հաղորդվում է, որ ֆրանսիացին օգոստոսի 14-ին Վարշավայում «Ատալանտայի» դեմ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղին պատրաստ կլինի։
Հիշեցնենք, որ մադրիդցիները հուլիսի 28-ին կմեկնեն ԱՄՆ և երեք ընկերական հանդիպում կանցկացնեն «Միլանի», «Բարսելոնայի» և «Չելսիի» հետ :