Ստիպված է դատարանում վիճարկել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիՆոր ժամանակներ, նոր բարքեր
(Նիկոլի` Բեռլինում հեծանիվ քշելու կապակցությամբ)
Նիկոլի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլի` Բեռլինում հեծանիվ քշելը ինքնանպատակ չի եղել, ուղղակի նա Ռայխստագի շենքն ա ման եկել, որ գնա իր էթնիկ «Յուրի-Յուրի» պարը պարի։
**
Հա էլի, հայելի
(Էդ սատանայի կերպարը, ձայնն էնքան անտանելի է, որ անջատում են` չլսեն. Սրբազանի հայտարարության կապակցությամբ)
Սատանա կա քաղաքում, սատանա կա քաղաքում...
**
Մի դատիր, որ չդատվես
(Բագրատ սրբազանի կողմից Նիկոլին իրեն վերագրվող քարերով հարվածելու գործընթացը կազմակերպելու մեղադրանքի համար զրպարտություն հոդվածով դատական գործ հարուցելու կապակցությամբ)
Կա քարերով հարվածելու ժամանակը, եւ կա այդ քարերը հավաքելու ժամանակը։
**
Աննա Դանիբեկյանը Քոչարյանին
(ԲԴԽ-ի կողմից Ռոբերտ Քոչարյանի գործը քննելու համար դատավորի իր լիազորությունները դադարեցնելու կապակցությամբ)
Պրիվետ, Ռոբ։
**
Մարուքյանն ինձ ասել է՝ ճնշում կա իր վրա, ստիպված է դատարանում վիճարկել Վանաձորի ընտրությունների արդյունքները.
Մամիկոն Ասլանյան
**
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի իշխանությունները մեկնել են արձակուրդ, նրանց կփոխարինի ԱՄՆ դեսպանը` մեկ ամիս ժամանակով:
**
ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳՆԱՑՈՒՑԱԿԸ
(ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ` «ՆԻԿՈԼԵՆՔ ԹՈՒՂԹՈՒԳԻՐ ԱՆՈՂ ԵՎ ԲԱԽՏ ՆԱՅՈՂ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Թուղթուգիր անել 2 մլն, նավս հանել 1,5 մլն, մոմ թափել 1 մլն, վախը բռնել 500 հազար, հոգի կանչել 100 հազար, ֆուլ ծառայություն 5 մլն, |ՔՊ-ականների համար գործում են ամառային ճկուն զեղչեր: