Կիրանցի սահմանային պատը գաջապատել են, գույնը սպիտակացրել ու վերջ․ «անվտանգության հարցը լուծված է». MediaHub Զոհրաբ Մնացականյանը ջերմ զրուցում է Արարատ Միրզոյանի հետ (տեսանյութ) «Ոնց եմ ձեզնից զզվում», պարոն Ավինյան, դուք թքում եք քաղաքացիների դեմքին․ Երիցյան (տեսանյութ) Մոսկվան չի բանակցի Կիևի հետ, քանի դեռ Ուկրաինայի ԶՈւ-ն դուրս չի շպրտվել Կուրսկից. Շոյգու Հունգարիայի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան ՌԴ-ն կառուցողական դեր է խաղացել 2020 թվականին Ղարաբաղում զինադադարի հաստատման հարցում. Միրզոյան (տեսանյութ) Փաշինյանն Ադրբեջանին ու Ռուսաստանին մեղադրեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները ոչ ամբողջությամբ կատարելու մեջ Վթարի է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող Toyota-ն. կան վիրավորներ Երեւանի ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները դադարեցվեցին ՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցել

Այս պահին համակարգի ռեֆորմը պարզապես կանգնած է քաղաքում. Դավիթ Խաժակյան

Ներքաղաքական

 «Իրավունքի» զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ, նախորդ գումարման Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար ԴԱՎԻԹ ԽԱԺԱԿՅԱՆԸ:


«ՈՐՔԱՆ ԷԼ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐՆ ԱՆՈՒՄ ԵՆ, ՌԵՖՈՐՄ ՀԱՄԱՐԵԼ ԵՎ ԱՅՆ ԷԼ՝ ԱՎԱՐՏՈՒՆ, ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»


— Պարոն Խաժակյան, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, որ «սմարթ»` խելացի քաղաք է դառնալու Երեւանը: Ըստ Ձեզ` որքանո՞վ է դա իրատեսական:


— Գիտեք, սմարթ քաղաքի նվազագույն բաղադրիչը կարելի էր համարել միասնական տոմսային համակարգը: Դա չափազանց տարրական բան է անգամ ոչ սմարթ քաղաքի համար: Եթե այդ տարրական բանն այս երկու տարի չեն կարողանում ներդնել եւ ասում են, որ լավագույն դեպքում` 2025 թ. սկզբին կլինի, ինչի համար ես խիստ կասկածում եմ, ինչպե՞ս կարող են սմարթ քաղաքի մնացած բաղադրիչներն ապահովել:


— Իսկ սմարթ քաղաք կառուցողը, ըստ Ձեզ, ինչո՞ւ չի կարողանում տրանսպորտի հարց լուծել, քանի որ օրերս նաեւ հայտնի դարձավ, որ ավտոբուսներն անսարք են, վարորդները՝ անկարգ, գործից ազատել են: Այս ամենն ինչպե՞ս կբնորոշեք:


— Այս պահին համակարգի ռեֆորմը պարզապես կանգնած է քաղաքում, եւ եթե չհաշվենք նոր շարժակազմի դանդաղ տեմպերով ձեռքբերումը, ընդհանուր համակարգը բարեփոխման այդպես էլ չենթարկվեց, եւ այդ հաշվարկը կարող ենք զուտ 2018 թ.-ից առ այսօր դիտարկել: Այսինքն` ՔՊ-ն ինչ իշխանության է, որքան էլ, որ բարելավումներն անում են, դա ռեֆորմ համարել եւ այն էլ՝ ավարտուն, հնարավոր չէ: Հիմա այս հարցերն առաջնային կերպով եթե չլուծվեն, ես չեմ կարող ասել, թե էլ ինչ կարեւոր առաջնահերթություն կա սմարթության, որով կարող են ձեռքբերում ունենալ:


— Այս ամենը կողքից դիտարկելով` կարո՞ղ ենք տալ այն հարցի պատասխանը, թե ինչ նպատակ է հետապնդում ներկայիս քաղաքապետը, երբ սկզբունքորեն չեն վերանորոգվում անգամ Երեւանի փողոցները:


— Կարծում եմ, որ դա անփորձության, անհետեւողականության, պատասխանատվության զգացման պակասի հետեւանք է, քանի որ այդ բոլոր խնդիրները լուծելի են, եւ դրանց լուծումները հայտնի են: Պարզապես, պետք է ջանք գործադրել: Չեն գործադրել, եւ արդյունքն էլ սա է: Դրա համար ստիպված են կառավարությունից հավելյալ միջոցներ հայցել, սակայն այդ միջոցներն էլ անգամ եթե տրամադրվեն, դեռեւս մեծ հարց է, թե այդ նորոգումը այս տարվա ո՞ր փուլում կիրականացվի, թե՞ տարին արդեն կավարտվի: Ուստի` բազմաթիվ նման խնդիրներ կան, որոնք հասցեագրված չեն:


«ՓԻԱՐ ԱԿՑԻԱ ԷՐ, ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ ԱՅՍՏԵՂ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ՉԿԱՐ»


— Քաղաքային հարցերից անցում կատարենք քաղաքական հարցերի. ինչո՞վ էր պայմանավորված, որ այս անգամ ԼՀԿ-ից որեւէ ներկայացուցիչ չկար Բագրատ սրբազանի եւ քաղաքական ուժերի միջեւ տեղի ունեցած հանդիպմանը:


— Մենք այդ հանդիպման մասին տեղեկացված չենք եղել, բայց կարծում եմ, որ անգամ եթե տեղեկացված լինեինք, ապա այն քննարկումները, որոնք մենք ունեցել ենք սրբազանի հետ նախնական փուլում՝ հանգեցրել են նրան, որ սրբազան պայքարն իր գործընկեր դաշնակիցներ տեսնում է խորհրդարանական ուժերին եւ իրենց հետ էլ շարունակում է ճանապարհը: Եվ եթե մեզ չեն հրավիրում եւ նախընտրում են գործել նախկին երկու նախագահների ուժերի հետ, դա, ինչ խոսք, սրբազանի ընտրությունն է:


— Ի դեպ, չորս կուսակցության ղեկավարի նախաձեռնությամբ` Ազգային ժողովում լսումներ անցկացվեցին` օրակարգ բերելով նաեւ Եվրամիության անդամակցության համար հանրաքվե անցկացնելու հարցը: Որքանո՞վ եք իրատեսական համարում:


— Դա փիար ակցիա էր, եւ ակնհայտ է, որ այստեղ քաղաքական մոտեցում չկար այն պարզ պատճառով, որ իրենք փաստացի կերպով գնացել եւ իշխանությունից խնդրում էին հանրաքվե անցկացնել: Ինչո՞ւ էին այդպես ասում: Եթե իրենք` որպես քաղաքական ուժեր, իրական նպատակադրումներ ունեին, եւ դա պարզապես փիար-մեդիա ակցիա չէր, ապա իրենք կարող էին ստորագրահավաք սկսել, որն իրավական ուժ ունի, եւ հանրաքվեի նախագիծ ներկայացնել: Եթե իրենք սա չեն անում եւ գնում են մեծամասնությունից հայցում են այդ հանրաքվեն, նշանակում է` կա՛մ հարցը թողնում են իշխանության հայեցողությանը, կա՛մ պարզապես իրենց հերթական փիար ակցիան են անում, որտեղ ես այլ քաղաքական գնահատականի անհրաժեշտություն չեմ էլ տեսնում:


— Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` ինչպիսի՞ եզրակացություն կարելի է անել: Նոր քաղաքական գործընթացների սպասե՞լ առաջիկայում, թե՞ այդ ամենը հետաձգվեց մինչ աշուն:


— Կարծում եմ, որ այս վերջին սրբազան շարժման աճի եւ նվազման արդյունքում, ինչպես ասում են, գոլորշին բաց թողնվեց, եւ այն դժգոհությունը, որը կար, եւ որը կա առ այսօր միակողմանի զիջումների հետեւանքով, այն ինչ-որ կերպ (այդ գոլորշին) բաց թողնվեց: Հատկապես հաշվի առնելով, որ շարժումը, ցավոք սրտի, արդյունքի չհասավ: Ուստի` կդժվարանամ այս տարվա համար որեւէ այլ համաժողովրդական գործընթաց կանխատեսել:


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ






ԱԺ-ն վավերացրեց «Եվրաջասթի» համաձայնագիրըԿիրանցի սահմանային պատը գաջապատել են, գույնը սպիտակացրել ու վերջ․ «անվտանգության հարցը լուծված է». MediaHubԶոհրաբ Մնացականյանը ջերմ զրուցում է Արարատ Միրզոյանի հետ (տեսանյութ)«Ոնց եմ ձեզնից զզվում», պարոն Ավինյան, դուք թքում եք քաղաքացիների դեմքին․ Երիցյան (տեսանյութ)Մոսկվան չի բանակցի Կիևի հետ, քանի դեռ Ուկրաինայի ԶՈւ-ն դուրս չի շպրտվել Կուրսկից. ՇոյգուՀունգարիայի արտաքին գործերի նախարարը ժամանեց ԵրևանՌԴ-ն կառուցողական դեր է խաղացել 2020 թվականին Ղարաբաղում զինադադարի հաստատման հարցում. Միրզոյան (տեսանյութ)Փաշինյանն Ադրբեջանին ու Ռուսաստանին մեղադրեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները ոչ ամբողջությամբ կատարելու մեջՎթարի է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող Toyota-ն. կան վիրավորներԵրեւանի ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները դադարեցվեցինՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցելԻնչ է կատարվում թիվ 72դպրոցում այս պահին. Մանրամասներ1 տարի 8 ամիսը «շակալադնի» է. Առուշ Առուշանյանը` իրեն կալանավորելու որոշման մասինԴատարանը որոշեց ազատազրկել Առուշ ԱռուշանյանինUcom-ը կհամագործակցի խորհրդատվական ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային CMC համաժողովի հետԱԱԾ տնօրենը կորոշի՝ ում ինչպես պատժել գաղտնի տեղեկության տիրապետման կարգը խախտելու համար (տեսանյութ)Ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկում ճանապարհը փակած քասախցիներին (տեսանյութ)Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ` քննարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցըՉե՛ս մարսելու, միլիոններ կերար, հարա'մ ա, երեխու հաց ես տանում․ ակցիա՝ ընդդեմ Նաիրիի համայնքապետի (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստԱվինյանի համար դարձել ենք «ձկան փուշ»․ մանդատից զրկվող ավագանու անդամ (տեսանյութ)Վանաձորի թատրոնի 93-րդ թատերաշրջանը նվիրվում է ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի 110-ամյակինՄոսկվա-Երևան 1 չվերթ չեղարկվել է, 3-ը՝ հետաձգվելԽաղաղության պայմանագրում կա համաձայնեցված դրույթ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին. Փաշինյան (տեսանյութ)Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Ընդդիմադիր ֆրակցիային չխնայել, հին ու նոր հիշեցնելով «փչացնել»Ազգերի լիգա. Ֆրանսիայի, Իտալիայի հաղթանակներն ու այլ արդյունքներ(տեսանյութ)Գազ չի լինի. հասցեներՈՒՂԻՂ. ԱԺ-ն շարունակում է աշխատանքըՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 10Ալեն Սիմոնյանը «նախկինների» դղյակներն է հիշել. իսկ որտե՞ղ է ապրում նա, ո՞ւմ է «պատկանում» Ջրվեժի հայտնի առանձնատունը. «Ժողովուրդ»Անկանխիկ գործարքների առումով քաոսային իրավիճակ է. «Փաստ»«Հրապարակ». Սամվել Բաբայանի պրոյեկտը չստացվեց. նոր բան են փորձարկումՔասախի բնակիչները կփակեն Աշտարակ Երեւան ավտոճանապարհը. «Ժողովուրդ»Առաջիկայում շատ մեծ բացահայտումներ են լինելու. Երեւանի ավագանու անդամները չեն լռելուՏեղի է ունեցել կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունըՇՏԱՊ. Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամներին սպառնացել ու գործարք են առաջարկելՍարսափազդու մանրամասներ. Պահանջել են փրկագին` չորս միլիոն դոլար․ ոստիկանները հայտնաբերել են առևանգված կնոջըՀարցն այստեղ առավել քան շատ նախարարն է՝ Ժաննա Անդրեասյանը. Հայկ ԴեմոյանՄասնագետները նշել են՝ ինչպե՞ս խելացի երեխա լույս աշխարհ բերելԸնկերնե՛ր, ի՞նչ եք խառնվել իրար, չե՞ք ամաչում. Գեւորգ ԳեւորգյանՖեյխոայի օգտակար հատկություններըԱհա՝ ինչպե՞ ս չպետք է լիցքավորել սմարթֆոնը, եթե չեք ուզում հրդեհ առաջացնել«Զանգեզուրի միջանցքի» ապագան որոշվելու է Իրանի ջանքերով, իր շահերը պաշտպանելու կարողությամբ․ ԻՀՊԿՆոր բռնկում է եղել. պլազմայի 2 ամպ է շարժվում դեպի ԵրկիրiPhone 16 Pro սմարթֆոնը կվաճառվի 1000 դոլարովԼեզվի ճարպկությունը և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինելԵրևանը փորձում է կրճատել Բաքվի հետ հաշտության պայմանագրի տեքստը՝ այն արագ ստորագրելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ«Խnզը» ՌԴ-ին հռչակել է որպես Հայաստանի թշնամի.Armenian info

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода