Հատապտուղների ամենօրյա գործածությունն օգնում է երկարացնել կյանքը․ հետազոտություն
Հասարակություն
Փենսիլվանիայի համալսարանի մի խումբ գիտնականներ պարզել են, որ լոռամրգի ամենօրյա գործածությունը 31 տոկոսով նվազեցնում է մահացության հավանականությունը, ինչը միջինում 16 տարով երկարացնում է մարդու կյանքը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Journal of Nutrition պարբերականում։
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մահացության վտանգի նվազեցման հարցում առավել արդյունավետ է լոռամիրգը (31%), որին հաջորդում են հապալասն (21%) ու ելակը (14%)։ Գիտնականների խոսքով՝ առավել լավ արդյունքի համար հարկավոր է օգտագործել թարմ հատապտուղներ, սակայն դրանց բացակայության դեպքում կարելի է օգտագործել նաև այլ վիճակում, բացառությամբ մուրաբաների, կոմպոտների և ցանկացած այլ ուտեստի, որում հատապտուղներից բացի կա նաև հսկայական քանակությամբ շաքար։