Սուրեն Պապիկյանը մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 11-րդ համաժողովի լիագումար նիստին ՔՊ-ի հաջորդ քայլն է լինելու 102-րդ ռուսական ռազմաբազայի լիկվիդացումը.Armenian info Կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութը անցել է ԱՀԿ նախաորակավորումը ՊՍԺ-ն Մբապեին բառանոց հաղորդագրություն է ուղարկել Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ «Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային» հայտարարությանը Բոլոր դպրոցները մինչև 2026 թ պետք է հագեցած լինեն ֆիզիկայի, քիմիայի և այլ լաբորատորիաներով. նախարար Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ իրեն փորձում են սպանել Մեր դպրոցը շատ է կառչած դասագրքից. Ժաննա Անդրեասյան Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին. քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները «Մարդիկ հուզվում են, երբ դասագրքերում այֆոնի մասին է խոսքը». Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)

Դեպի Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Դավիթ Չալոյան. ռինգը ցույց կտա ամեն ինչ

Սպորտ

Հաշված օրեր են մնացել քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը՝ ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք խաղերին ընդառաջ ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը ներկայացնում է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Դավիթ Չալոյան՝ 2021 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, բանակայինների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Ի դեպ,  գերծանրքաշային բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի Օլիմպիական խաղերին:

- Դավի՛թ, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ի՞նչ զգացողություններ ունեք:

- Շատ ուրախ եմ, որ կարողացա ուղեգիր ձեռք բերել: Լավ մարզումներ ենք իրականացնում և նախապատրաստվում խաղերին: Լավ տրամադրությամբ եմ մոտենում խաղերին՝ հույսով, որ ամեն ինչ բարեհաջող կստացվի:

- Օլիմպիական խաղերի ուղեգիրը նվաճեցիք վարկանիշային վերջին մրցաշարում: Ինչպիսի՞ն էր այդ ճանապարհը: Արդյոք լարվածություն կա՞ր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թայլանդի մրցաշարն ուղեգրի վերջին հնարավորությունն էր:

-Այո, վարկանիշային երեք մրցաշար ենք ունեցել, բայց վերջապես վերջին մրցաշարում կարողացա ուղեգիրը նվաճել: Վնասվածքներ էի ստացել, բայց կարողացա վերականգնվել: Շատ դժվար ճանապարհ ենք անցել մարզիչներիս հետ, բայց, իհարկե, կար լարվածություն. շատ մեծ պատասխանատվություն էր, ու կարողացանք պատվով դուրս գալ: Օլիմպիական խաղերին մասնակցելն ինձ համար մեծ երազանք է եղել: Շատ լավ եմ տրամադրված:

- Ինչի՞ վրա եք աշխատում այս փուլում:

- Նախապատրաստվելու համար քիչ ժամանակ ունենք, բայց կարծում եմ՝ կհասցնենք: Այժմ աշխատում ենք հիմնականում տեխնիկայի և տակտիկայի վրա:

- Դավի՛թ, վերհիշենք 2021 թվականը, երբ 24 տարեկանում առաջին անգամ մասնակցելով մեծահասակների աշխարհի առաջնությանը՝ նվաճեցիք փոխչեմպիոնի կոչումը՝ գրանցելով նաև պատմական հաջողություն հայկական բռնցքամարտում: Ի՞նչ հիշողություններ ունեք:

-Այդ ժամանակ փորձի պակաս ունեի, բայց կարողացա հասնել մինչև եզրափակիչ՝ հաղթելով բավական ուժեղ մրցակիցների: Դա ինձ մեծ վստահություն և փորձ տվեց: Դրանից հետո եղել են մրցաշարեր, որոնցում չեմ կարողացել հանդես գալ այնպես, ինչպես կցանկանայի, և այդ առումով Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակցության հնարավորությունը կարևոր քայլ էր ինձ համար: Փորձելու եմ ամեն ինչ անել՝ պատվով հանդես գալու և լավ մրցելույթ ունենալու համար:

- Ինչպիսի՞ն են սպասելիքները Փարիզից:

- Կարծում եմ՝ հնարավորություններ ունեմ: Ժամանակից շուտ խոստումներ տալ չեմ ցանկանում: Ամեն ինչ ռինգը ցույց կտա:

- Երբվանի՞ց եք սկսել զբաղվել բռնցքամարտով և ի՞նչն է Ձեզ ամենից շատը գրավել այս մարզաձևում:

-Բռնցքամարտով բավական ուշ եմ սկսել զբաղվել՝ 15 տարեկանում, հայրիկիս խորհրդով: 2020 թվականի ամռանն ավարտելով պարտադիր զինվորական ծառայությունս՝ առավել լրջությամբ եմ վերսկսել մարզումներս ու մասնակցել խոշոր միջազգային մրցաշարերի: Ինչպես բռնցքամարտում, այնպես էլ սպորտում առհասարակ՝ ամենաոգևորիչը հաղթանակներն են, որոնց շնորհիվ կարողանում ենք բարձր պահել մեր երկրի պատիվը միջազգային տարբեր հարթակներում:

Բլից հարցեր

- Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:

- Ալեքսանդր Ուսիկի:

- Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:

- Գլուխդ միշտ բա՛րձր:

- Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

- Ընտանիքս, ծնողներս:

- Ձեր կյանքի կանոնները:

- Պայքարել մինչև վերջ:

- Ինչի՞ց եք վախենում:

- Վախեր չունեմ:

- Ո՞ւմ կամ ինչի՞ն եք հավատում:

- Աստծուն:






Սուրեն Պապիկյանը մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 11-րդ համաժողովի լիագումար նիստինՔՊ-ի հաջորդ քայլն է լինելու 102-րդ ռուսական ռազմաբազայի լիկվիդացումը.Armenian infoԿապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութը անցել է ԱՀԿ նախաորակավորումըՊՍԺ-ն Մբապեին բառանոց հաղորդագրություն է ուղարկել Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ «Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային» հայտարարությանըԲոլոր դպրոցները մինչև 2026 թ պետք է հագեցած լինեն ֆիզիկայի, քիմիայի և այլ լաբորատորիաներով. նախարարԿոլումբիայի նախագահը հայտարարել է, որ իրեն փորձում են սպանելՄեր դպրոցը շատ է կառչած դասագրքից. Ժաննա ԱնդրեասյանՆիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին. քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները«Մարդիկ հուզվում են, երբ դասագրքերում այֆոնի մասին է խոսքը». Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)Ինչ պետք է իմանալ Հայաստան մուտք գործելիս. ՊԵԿ-ն իրազեկում էUcom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրըԱշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներըՇոյգուն այցելել է Հս. Կորեա, նրան ընդունել է Կիմ Չեն ԸնըԷկոնոմիկայի ՔՊ-ական նախարար Պապոյան Գևորգի հայտարարագիրը.լավ թռփոշացել է.Armenian infoԳեղարքունիքում ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա, հայհոյել, փորձել հարվածել նրանցԹվացող անդորրը, որը պարուրել է մեր հասարակությանը, շուտով կարող է վերածվել հերթական մղձավանջիԿրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր. ժամանել է Արաբկիրի ոստիկանապետըՍեպտեմբերի 13-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ հոգեւորականի մարմինը վախճանվելուց 53 տարի հետո նույնն է մնացել. ԼուսանկարԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փոխարժեքը Սեպտեմբերի 13-ինԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինի․ մանրամասներՄենք սկզբունքային դիրքորոշում ունենք սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ. Իրանի ԱԳ փոխնախարարԼույս չի լինիՋուր չի լինիՊոկրովսկում խոցվել է ուկրաինական երկրորդ ռազմավարական կամուրջըՉեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր հավակնորդներն ըստ սուպերհամակարգչի Ինչու Գուրգեն Մելքոնյանը ապօրինի գույքի բռնագանձման գործերով չի անցնումՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 13ԱԴԾ-ն հայտարարեց Լոնդոնը համակարգում է միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի սրումը. հաստատող փաստեր են հրապարակվելԲայդենի վարչակազմում պառակտում կա. թույլ տա՞լ Կիևին ԱՄՆ-ի զենքով հարվածել Ռուսաստանի խորքերին. Financial Times«Հրապարակ». Փաշինյանը բաց չի թողնի՞ ցարի «խաչը համբուրելու» առիթը«Ժողովուրդ». Պետությանը 17 մլն ԱՄՆ դոլարի վնաս տված «Սպայկան» փոխքաղաքապետի հոր երաշխավորն է բանկում«Հրապարակ». Ընդդեմ եկեղեցու ակցիան տեղի կունենա՞«Ժողովուրդ». Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երեւանի ավագանու. վիճարկվելու է մանդատից զրկելու հարցըTime-ը մոդելավորել է միջուկային պատերազմ ՌԴ և ԱՄՆ միջև` հիշեցնելով, որ նման սցենարը դարձել է միանգամայն ռեալ (Տեսանյութ)Պուտինի հայտարարությունը շատ ծանր մտահոգություններ է առաջացրել Արեւմուտքում (Տեսանյութ)Մագնիսական փոթորկը գագաթնակետին հասավ այս գիշեր«Հրապարակ». Ընդդիմադիր պատգամավորները «բարեկամ» չեն«Ժողովուրդ». 5-րդ կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել. բանը հասել է անեծքներիԳողացել են Բրիտանիայի ՆԳ նախարարի դրամապանակը... ոստիկանական կոնֆերանսի ժամանակԿուրսկում նոր ուղղությունից ճեղքելու ուկրաինական մի քանի փորձերը ձախողվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՔԱՐՏԵԶ)Ռուսական բանակը ճեղքել է դեպի Օստրոյ (MAP)Հուզմունքիս չափ ու սահման չկա, այս ֆիլմը բոլորինն է. Նազիկ ԱվդալյանՀրապարակվել է հինգ լավագույն հեռուստացույցների ընտրանինԻրանցի վերլուծաբան. «Թեհրանը դիմադրելու է միջանցքի ստեղծմանը, Նոյեմբերի 9-ի պայմանագիր այլևս չկա»Vivo ընկերությունը հայտարարել է Vivo T3 բջջային սարքերի նոր հավելման տարբերակըԱմերիկուհու տեսողությունը՝ «Բիոնիկական աչքերը» վերադարձրել են

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода