Ինչ տեղի ունեցել իրականում Նիկոլ Փաշինյանի` Արագածոտն մարզ այցի օրը. Ով է միջադեպ հրահրած տղամարդը.Մանրամասներ
ԹեմաSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թալինի բաժին է զանգահարել Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Գագիկ Մ․-ն և հայտնել, որ Թալինի քաղաքապետի տեղակալ, Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Գուրգեն Թադևոսյանը իրեն ծեծի է ենթարկել և կոտրել իր ավտոմեքենայի ապակին։
Արգածավանի բնակիչները վերը նշված վերաբերյալ մանրամասներ են ներկայացրել, պատմելով իրական եղելությունը: Մասնավորապես, ըստ համայնքի բնակիչների. «Դեպքը տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի Արագածոտն մարզ այից օրը: Վերջինս Զոհվածների հուշահամալիրի մոտ անպարկեշտ պահելաձև է դրսևորել Թալինի համայնքի ղեկավարի ներկայությամբ, վերջինիս խնդրել են տարածքից հեռանալ: Այդ խոսակցությունը տեղի է ունեցել բնակիչների ներկայությամբ, և տևել է ոչ ավելի քան երկու րոպե: Տղամարդը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, այդ մասին Արագածավանում բոլորը գիտեն: Իրեն խնդրել են մեքենան թողնել, որովհետև մեքենա վարելու իրավունք էլ չունի, ինքն էլ սկսեց ասել՝ դուք կտեսնեք, ոստիկանություն կդիմեմ եւ ննման ձեւերով սադրել է: Ըստ էության փորձելով հունից հանել դիմացիներին, ինչն էլ, փաստացի, ստացվել է»:
Հուլիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թալինի բաժին է զանգահարել Արագածոտնի մարզի բնակիչ 39-ամյա Գագիկ Մ․-ն և հայտնել, որ Թալինի քաղաքապետի տեղակալ, Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Գուրգեն Թադևոսյանը իրեն ծեծի է ենթարկել և կոտրել իր ավտոմեքենայի ապակին։