Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել
ՄիջազգայինԷստոնիայի վարչապետ Կայա Կալլասը և երկրի կառավարությունը հրաժարական են տվել, սակայն կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև նոր կաբինետի ձևավորումը։ Այս մասին հայտնում է Էստոնիայի պետական հեռուստառադիոընկերության ERR պորտալը։
Հստակեցվում է, որ Կալլասի հրաժարականը կապված է նրա՝ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի պաշտոնում նշանակվելու հետ։ Քաղաքական գործիչը կմնա կառավարության ղեկավար մինչև նոր կաբինետի երդումը։
Երկուշաբթի առավոտյան նա հանդիպել է երկրի նախագահ Ալար Կարիսի հետ՝ անձամբ ներկայացնելու իր հրաժարականը։ Պորտալը նշում է, որ Կալլասը նույնպես հետագայում կլքի Ռեֆորմիստական կուսակցության նախագահի պաշտոնը։
Կալլասը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի հունվարից։ Հունիսի 27-ին Եվրոպական խորհուրդը որոշեց, որ հոկտեմբերի սկզբից նա պետք է փոխարինի Ժոզեպ Բորելին՝ որպես ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ։