Եթե Թուրքիան քաղաքական կամք ունենա, մեր հարաբերությունները հենց վաղն ամբողջությամբ կկարգավորվեն. Ռուբինյան Անապահովության նպաստի մերժման նոր հիմք կսահմանվի Կիրանցի սահմանային պատը գաջապատել են, գույնը սպիտակացրել ու վերջ․ «անվտանգության հարցը լուծված է». MediaHub Զոհրաբ Մնացականյանը ջերմ զրուցում է Արարատ Միրզոյանի հետ (տեսանյութ) «Ոնց եմ ձեզնից զզվում», պարոն Ավինյան, դուք թքում եք քաղաքացիների դեմքին․ Երիցյան (տեսանյութ) Մոսկվան չի բանակցի Կիևի հետ, քանի դեռ Ուկրաինայի ԶՈւ-ն դուրս չի շպրտվել Կուրսկից. Շոյգու Հունգարիայի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան ՌԴ-ն կառուցողական դեր է խաղացել 2020 թվականին Ղարաբաղում զինադադարի հաստատման հարցում. Միրզոյան (տեսանյութ) Փաշինյանն Ադրբեջանին ու Ռուսաստանին մեղադրեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները ոչ ամբողջությամբ կատարելու մեջ Վթարի է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող Toyota-ն. կան վիրավորներ

Փարիզ-2024. բացահայտելով հայ օլիմպիականներին. Վահագն Դավթյան. Օլիմպիական խաղերն իմ վերջնակետը չեն

Սպորտ

Ֆրանսիայի մայրաքաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը ներկայացնում է Հայաստանի օլիմպիական թիմի անդամներին:

Վահագն Դավթյան՝ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն և բրոնզե մեդալակիր, 35-ամյա Վահագն Դավթյանը կարիերայում առաջին անգամ կմասնակցի քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը:

- Վահա՛գն, մասնակցելու եք Ձեր առաջին Օլիմպիական խաղերին: Ի՞նչ զգացողություններ ունեք:

- Շատ ուրախ եմ, որ վերջապես կարողացա Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Շատ լավ եմ տրամադրված: Նախապատրաստական փուլում եմ: Կարծում եմ՝ լավագույն մարզավիճակիս կհասնեմ Ֆրանսիայում կայանալիք երկշաբաթյա ուսումնամարզական հավաքից հետո: Հավաքի ընթացքում մարզումներն անցկացնելու ենք նույն մարզագույքով, ինչ՝ Օլիմպիական խաղերում: Այսինքն` մարզագույքի փոփոխություն չենք ունենա, ինչը կարևոր է: Կարևոր հանգամանք է նաև, որ կգտնվենք հենց Ֆրանսիայում, այսինքն` ժամային գոտու և այլնի փոփոխություն ևս չենք ունենա մրցումներից առաջ:

- Ինչպիսի՞ն էր Փարիզ-2024-ի ուղեգիրը նվաճելու ճանապարհը Ձեզ համար:

-Անկեղծ ասած՝ բարդ: Ուղեգիրը մեկ մրցաշարի կամ մեկ մրցման արդյունքով չեղավ: Այն ձեռք բերեցի աշխարհի գավաթի խաղարկության փուլերի արդյունքով, որոնք մեկնարկել էին տարեսկզբից: 4 փուլերից մեկին էլ չմասնակցեցինք, ինչն ավելի էր բարդացնում մեր գործը, քանի որ բոլոր փուլերը շղթայված էին միմյանց հետ. ՕԽ ուղեգիր նվաճած մարզիկների անունները որոշվելու էր ընդհանուր միավորների հանրագումարով: Տարեսկզբից լարված շրջան ունեցանք՝ մրցումներ, հավաքներ, նորից մրցումներ: Ուրախ եմ, որ կարողացա հասնել իմ առջև դրված նպատակին:

- Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունից հետո վնասվածք ստացաք: Ի՞նչ մարզավիճակում եք, հասցրե՞լ եք լիարժեք վերականգնվել:

-Լիովին չեմ ապաքինվել: Վերականգնողական շրջան անցա Դոհայի աշխարհի գավաթից հետո. այդ շրջանում չէի մարզվում և մարզավիճակս թուլացրի: Արդեն սկսել եմ լիարժեք մարզվել: Կարծում եմ՝ երբ ֆիզիկական մարզավիճակս ավելի լավ մակարդակի հասցնեմ, ցավերս էլ կմեղմանան: 

- Ստեղծված իրավիճակում ի՞նչ խնդիրներ եք դրել ինքներդ Ձեր առջև Փարիզում:

-Բնականաբար, այն մասնակցությունն է գոհացուցիչ և լավ համարվում, որից գոհ են մնում թե՛ մարզիչները, թե՛ մարզիկները: Թե վերջնարդյունքում որ տեղը կզբաղեցնես, մրցումը ցույց կտա: Բայց, առաջին հերթին, կարևոր է՝ դու և քո թիմը ելույթից գոհ լինեք: Բոլոր մրցակիցներիս ծանոթ եմ. միմյանց հետ մրցել ենք աշխարհի և Եվրոպայի առաջնություններում: Օլիմպիական խաղերի վարկանիշը, իհարկե, ավելի բարձր է, բայց պատրաստվում ենք նույն լրջությամբ, ինչ մյուս խոշոր միջազգային մրցումներին: Հուսով եմ՝ ամեն ինչ հաջող կընթանա մեզ համար:

- Օլիմպիական խաղերը բոլոր մարզիկների համար, թերևս, երազանք և կարիերայի գագաթնակետ են: Քրտնաջան աշխատանքի արդյունքում կարողացաք այս տարիքում  նվաճել ՕԽ ուղեգիրը: Այս ընթացքում ի՞նչն է Ձեզ մոտիվացրել ու առաջ մղել:

-Կարիերայիս ոչ մի փուլում չեմ կենտրոնացել տարիքի վրա: Տարիքն այնքան էլ կարևոր չէ. ավելի կարևոր են քո առողջությունն ու մարզավիճակը: Իհարկե, ավելի մեծ տարիքում դժվար է լավ մարզավիճակ պահելը, վնասվածքներն էլ ավելի դժվար են վերականգնվում, բայց տարիքը նաև իր առավելությունն ունի. ավելի փորձառու ես, իսկ այդ փորձը շատ մեծ դեր է խաղում գրանցած արդյունքների հարցում:

- Վահա՛գն, հանդես եք գալիս օղակների վրա: Ինչո՞վ է այն Ձեզ համար սիրելի:

-Իմ լավ արդյունքները հենց այդ գործիքի վրա եմ ցույց տվել, դրանով էլ դարձել է սիրելի: Բոլոր գործիքներն էլ լավն են ու նաև՝ շատ բարդ: 13-14 տարեկանից ֆիզիկապես տարբերվում էի իմ հասակակիցներից, կարողանում էի օղակների վրա խաչ կատարել, ֆիզիկապես ավելի պինդ էի օղակների վրա. այդպես հասկացա, որ իմ առանձնահատկությունները հենց օղակների վրա են ավելի լավ դրսևորվում: Իրականում, դու ինքդ չես որոշում, թե որ գործիքի վրա պետք է հանդես գաս: Օրգանիզմդ է թելադրում ժամանակի ընթացքում:

- Երկար տարիներ է՝ սպորտում եք: Հետաքրքիր է՝ այս ընթացքում, Ձեր կարծիքով, որքանո՞վ է փոխվել պետության և հասարակության վերաբերմունքը մարմնամարզության հանդեպ:

-Բավականին փոխվել է, ինչն առաջին հերթին բխում է արդյունքներից: Երբ պարբերաբար Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ ենք ունենում, անուններն ավելի շատ են հնչում թե՛ ԶԼՄ-ներում, թե՛ հասարակության տարբեր շերտերում: Հանրությունը սկսում է ավելի շատ ճանաչել մարզիկներին, սիրել սպորտն ու աջակցել, ինչը, հավատացեք, շատ կարևոր է մարզիկի համար: Սպորտի հանդեպ պետության վերաբերմունքում ևս շատ դրական ու մեծ փոփոխություններ է կան: Կարելի է ասել՝ հենց դա էլ բերում է մեծ արդյունքների: Պետական ուշադրությունը, միանշանակ, նպաստելու է սպորտային նվաճումների ավելացմանը, քանի որ մարզիկներն արդեն մտածում են միայն իրենց մարզումների, ոչ թե առօրյա խնդիրների մասին: Շատ տաղանդավոր մարզիկներ ենք ունեցել, որոնք սոցիալական խնդիրների պատճառով թողել են սպորտը, ինչը շատ ցավալի է: Այժմ իրավիճակն անհամեմատ փոխվել Է: Եթե մարզիկը ցույց է տալիս լավ արդյունք և նվաճում է մեդալներ, միանշանակ գնահատված է պետության կողմից:

- 2027 թվականին Հայաստանը կընդունի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Ի՞նչ հեռանկարներ է սա բացում մեզ համար, և հետաքրքիր է նաև՝ որտե՞ղ եք Ձեզ տեսնում այդ ժամանակ:

- Եթե անկեղծ՝ շատ եմ ցանկանում մասնակցել Եվրոպայի այդ առաջնությանը: Միանշանակ, չեմ մտածում, թե Փարիզի Օլիմպիական խաղերն իմ վերջնակետն է լինելու: Մեր երկրում մարմնամարզության զարգացման և առաջընթացի տեսանկյունից Երևանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը, անկասկած, շատ մեծ առավելություն կունենա: Հայաստանում նմանօրինակ մրցաշարի անցկացումը երազանք է, որը մի քանի տարի առաջ անհնարին էր թվում: Մեզ հետ այսօր մարզվող երեխաները, որոնք հիմա միայն մեզ են տեսնում, հնարավորություն կունենան տեսնելու համաշխարհային շատ հզոր և անվանի մարզիկների: Ի վերջո, կունենանք նաև մեր նոր մարզադահլիճը, որը ենթակառուցվածքների առումով շատ կարևոր խնդիրներ կլուծի: Միանշանակ, դրական արդյունքները շատ կլինեն:

Բլից հարցեր

- Լեգենդար մարզիկներից ո՞ւմ հետ կուզեիք մեկ ամբողջ օր անցկացնել:

- Հայ բոլոր լեգենդար մարզիկների հետ կուզեի մեկ օր անցկացնել: Կարծում եմ՝ շատերի հետ արդեն իսկ անցկացնում եմ:

- Ամենալավ, արժեքավոր խորհուրդը, որը երբևէ Ձեզ տվել են:

- Կյանքում ամենակարևորը լավ մարդ լինելն է, անկախ նրանից՝ ինչ արդյունքների կհասնես:

- Ձեզ համար ի՞նչն է կյանքում ամենագլխավորը:

- Լինել ազնիվ և մաքուր:

- Ինչի՞ց եք վախենում:

- Վախեր չունեմ: Անհանգստանում եմ ինձ հարազատ մարդկանց համար:

- Ինչի՞ն կամ ո՞ւմ եք հավատում:

- Աստծուն:






Եթե Թուրքիան քաղաքական կամք ունենա, մեր հարաբերությունները հենց վաղն ամբողջությամբ կկարգավորվեն. ՌուբինյանԱնապահովության նպաստի մերժման նոր հիմք կսահմանվիԱԺ-ն վավերացրեց «Եվրաջասթի» համաձայնագիրըԿիրանցի սահմանային պատը գաջապատել են, գույնը սպիտակացրել ու վերջ․ «անվտանգության հարցը լուծված է». MediaHubԶոհրաբ Մնացականյանը ջերմ զրուցում է Արարատ Միրզոյանի հետ (տեսանյութ)«Ոնց եմ ձեզնից զզվում», պարոն Ավինյան, դուք թքում եք քաղաքացիների դեմքին․ Երիցյան (տեսանյութ)Մոսկվան չի բանակցի Կիևի հետ, քանի դեռ Ուկրաինայի ԶՈւ-ն դուրս չի շպրտվել Կուրսկից. ՇոյգուՀունգարիայի արտաքին գործերի նախարարը ժամանեց ԵրևանՌԴ-ն կառուցողական դեր է խաղացել 2020 թվականին Ղարաբաղում զինադադարի հաստատման հարցում. Միրզոյան (տեսանյութ)Փաշինյանն Ադրբեջանին ու Ռուսաստանին մեղադրեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները ոչ ամբողջությամբ կատարելու մեջՎթարի է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող Toyota-ն. կան վիրավորներԵրեւանի ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները դադարեցվեցինՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցելԻնչ է կատարվում թիվ 72դպրոցում այս պահին. Մանրամասներ1 տարի 8 ամիսը «շակալադնի» է. Առուշ Առուշանյանը` իրեն կալանավորելու որոշման մասինԴատարանը որոշեց ազատազրկել Առուշ ԱռուշանյանինՍուրեն Պապիկյանը կարեւոր հանդիպումներ է ունեցել ԿորեայումUcom-ը կհամագործակցի խորհրդատվական ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային CMC համաժողովի հետԱԱԾ տնօրենը կորոշի՝ ում ինչպես պատժել գաղտնի տեղեկության տիրապետման կարգը խախտելու համար (տեսանյութ)Ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկում ճանապարհը փակած քասախցիներին (տեսանյութ)Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ` քննարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցըՉե՛ս մարսելու, միլիոններ կերար, հարա'մ ա, երեխու հաց ես տանում․ ակցիա՝ ընդդեմ Նաիրիի համայնքապետի (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստԱվինյանի համար դարձել ենք «ձկան փուշ»․ մանդատից զրկվող ավագանու անդամ (տեսանյութ)Վանաձորի թատրոնի 93-րդ թատերաշրջանը նվիրվում է ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի 110-ամյակինՄոսկվա-Երևան 1 չվերթ չեղարկվել է, 3-ը՝ հետաձգվելԽաղաղության պայմանագրում կա համաձայնեցված դրույթ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին. Փաշինյան (տեսանյութ)Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Ընդդիմադիր ֆրակցիային չխնայել, հին ու նոր հիշեցնելով «փչացնել»Ազգերի լիգա. Ֆրանսիայի, Իտալիայի հաղթանակներն ու այլ արդյունքներ(տեսանյութ)Գազ չի լինի. հասցեներՈՒՂԻՂ. ԱԺ-ն շարունակում է աշխատանքըՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 10Ալեն Սիմոնյանը «նախկինների» դղյակներն է հիշել. իսկ որտե՞ղ է ապրում նա, ո՞ւմ է «պատկանում» Ջրվեժի հայտնի առանձնատունը. «Ժողովուրդ»Անկանխիկ գործարքների առումով քաոսային իրավիճակ է. «Փաստ»«Հրապարակ». Սամվել Բաբայանի պրոյեկտը չստացվեց. նոր բան են փորձարկումՔասախի բնակիչները կփակեն Աշտարակ Երեւան ավտոճանապարհը. «Ժողովուրդ»Առաջիկայում շատ մեծ բացահայտումներ են լինելու. Երեւանի ավագանու անդամները չեն լռելուՏեղի է ունեցել կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունըՇՏԱՊ. Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամներին սպառնացել ու գործարք են առաջարկելՍարսափազդու մանրամասներ. Պահանջել են փրկագին` չորս միլիոն դոլար․ ոստիկանները հայտնաբերել են առևանգված կնոջըՀարցն այստեղ առավել քան շատ նախարարն է՝ Ժաննա Անդրեասյանը. Հայկ ԴեմոյանՄասնագետները նշել են՝ ինչպե՞ս խելացի երեխա լույս աշխարհ բերելԸնկերնե՛ր, ի՞նչ եք խառնվել իրար, չե՞ք ամաչում. Գեւորգ ԳեւորգյանՖեյխոայի օգտակար հատկություններըԱհա՝ ինչպե՞ ս չպետք է լիցքավորել սմարթֆոնը, եթե չեք ուզում հրդեհ առաջացնել«Զանգեզուրի միջանցքի» ապագան որոշվելու է Իրանի ջանքերով, իր շահերը պաշտպանելու կարողությամբ․ ԻՀՊԿՆոր բռնկում է եղել. պլազմայի 2 ամպ է շարժվում դեպի ԵրկիրiPhone 16 Pro սմարթֆոնը կվաճառվի 1000 դոլարով

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода