Կատարվածը ողբերգություն է մեր ժողովրդավարական երկրների համար․ Մակրոնը՝ Թրամփի դեմ ողբերգության մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձին։
Ըստ Ֆրանսիայի նախագահի, կատարվածը «ողբերգություն է մեր ժողովրդավարական երկրների համար»։
«Ես նրան եմ փոխանցում շուտափույթ ապաքինման իմ մաղթանքը։ Մի մասնակից է զոհվել, մի քանի մարդ վիրավորվել է։ Սա ողբերգություն է մեր ժողովրդավարական երկրների համար։ Ֆրանսիան կիսում է ամերիկացի ժողովրդի ցնցումն ու վրդովմունքը»,- գրել է Մակրոնը X-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ զոհվել է, այդ թվում՝ կրակողը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է է Գաղտնի ծառայության դիպուկահարը։
Ավելի վաղ ՀԴԲ-ն հրապարակել էր կրակողի անունը․ նա Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսն է եղել։