Թրամփն իր նկատմամբ մահափորձից հետո առաջին պաշտոնական հայտարարություն է տարածել
ՄիջազգայինԹրամփն իր նկատմամբ մահափորձից հետո առաջին պաշտոնական հայտարարություն է տարածել.
- Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների գաղտնի ծառայությանը և բոլոր իրավապահ մարմիններին՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում տեղի ունեցած հրաձգությանը արագ արձագանքելու համար:
Ամենակարևորը՝ ուզում եմ իմ ցավակցությունը հայտնել հանրահավաքում զոհվածի ընտանիքին, ինչպես նաև մեկ այլ ծանր վիրավորի ընտանիքին։
Անհավանական է, որ դա կարող է տեղի ունենալ Մեր երկրում: Առայժմ ոչինչ հայտնի չէ կրակողի մասին, ով այժմ մահացած է։ Ինձ դիպած գնդակը ծակել է աջ ականջիս վերին մասը։ Ես անմիջապես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ, երբ լսեցի սուլոցի ձայն և կրակոցներ, և անմիջապես զգացի, որ գնդակը պատռում է մաշկը: Սկսվեց ուժեղ արյունահոսություն, և ես հասկացա, թե ինչ է կատարվում:
Բայդենը եւս մեկնաբանել է Թրամփի հանրահավաքում կրակոցները: Նա ասել է, որ ԱՄՆ-ում քաղաքական դրդապատճառներով բռնության տեղ չկա և կոչ է արել ողջ երկրին դատապարտել այդ արարքը։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Գաղտնի ծառայությանը, որն ապահովել է Թրամփի անվտանգությունը։