Կիևյան փողոցից մարդ են առևանգել. կան ձերբակալվածներ.ArmLur.am Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանում սպանել են ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Շահագրգիռ դերակատարներից ակնկալում ենք քաղաքական կամքի և խաղաղության օրակարգին հանձնառության հստակ դրսևորում. ԱԳՆ-ի հայտարարությունը Կառավարության նիստի օրակարգում 26 հարց է, որից 23-ը չի զեկուցվում (ուղիղ) Արցախցիների դեմ Հայաստանում տեղեկատվական տեռոր է. Շահրամանյան Իրանը հերքել է լուրերը, թե Էբրահիմ Ռայիսին զոհվել է փեյջերի պայթելու արդյունքում Նոր «մինի լուսինը» երկու ամսով կպտտվի մեր մոլորակի շուրջը Ողջ օրը բարդ կլինի․ Աստղագուշակ՝ սեպտեմբերի 19-ի համար

«Եվրոբուդ Պլյուս»-ի՝  մութ ու ուկրաինական անցյալը եւ փողաշատ ներկան՝ Նիկոլստանում

Ներքաղաքական

Օրերս հայտնի դարձավ, որ Երեւան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի երեք հատվածներում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ, կնորոգվեն նաեւ ճանապարհին առկա թունելն ու կամուրջը։ Շինարարությունը կատարում է «Եվրոբուդ Պլյուս» ՍՊԸ-ն, շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 2 մլրդ 376 մլն դրամ, եւ ֆինանսավորումը, բնականաբար, ՀՀ պետական բյուջեից է: Առաջին հայացքից թվում է, թե տարօրինակ ոչինչ չկա: Բայց, այսպես ասած, ասֆալտի գործ անողների ականջն ուղղակի սղոցում է «Եվրոբուդ Պլյուս» անունը: Ասում են՝ «Եվրոբուդ Պլյուս»-ը դարձել է պետական տենդերների թիվ մեկ հաղթողը, բայց ոչ թե ոլորտում լավագույնն է, այլ ինչ-ինչ կուլիսային պայմանավորվածությունների արդյունք է:

Ով է կանգնած «Եվրոբուդ Պլյուս»-ի հետեւում` «Իրավունք»-ը փորձել է մանրամասներ պարզել: Հատկանշական է այն, որ ծագումնաբանությամբ այս կազմակերպությունն ուկրաինական է (Ուկրաինա, Դնեպրոպետրովսկի մարզ, ք. Պավլոգրադ, Գորկու փողոց 166): Ավելին՝ նրանց ամբողջ տեխնիկան ուկրաինական համարանիշներով են: Թե ինչպես է ԵԱՏՄ անդամ երկրում այդքան ուկրաինական տեխնիկա մուտք գործել, դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ այս կազմակերպությունը հայտնվել է Հայաստանում ռուս-ուկրաինական պատերազմից հետո: Այսպիսով՝ հայրենի պատերազմող երկրից դուրս եկած կազմակերպությունը Հայաստանում հիմնադրվել է 2022 թվականին՝ որպես ՍՊԸ-ը, իսկ 2023 թվականից արդեն ակտիվորեն ներգրավվել է պետական գնումներում: Նախորդ տարի «Եվրոբուդ Պլյուս»-ը հասցրել 7 պայմանագիր կնքել, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 5 միլիարդ դրամ։

Առավել ուշագրավ է, թե ով է այս «Եվրոբուդ Պլյուս»-ի սեփականատերը` ըստ պետռեգիստրի: Խոսքը Հակոբ Ստեփանյանի մասին է: Նա տնօրենի պաշտոն է զբաղեցրել նաեւ ճանապարհային գծանշումներով զբաղվող «Ուկռինվեստ» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը եւս պետգնումների ակտիվ մասնակից է եղել։ 2020 թվականի ամռանը Հատուկ քննչական ծառայությունը հայտնել էր, որ որ 2018-2019թթ․ «Ուկռինվեստ» ընկերության տնօրեն Հակոբ Ստեփանյանը, ինչպես նաեւ ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել եւ կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` մոտ 256 միլիոն դրամ, ինչպես նաեւ կազմել եւ օգտագործել են կեղծ փաստաթղթեր: Մասնավորապես, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների օգնությամբ գնման գործընթացը կազմակերպելիս մյուս ընկերությունների համար ստեղծվել են հակամրցակցային պայմաններ, ինչն էլ հնարավորություն է տվել «Ուկռինվեստ» ՍՊԸ-ին հաղթել մրցույթներում։ 2021թ․ ապրիլի 8-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, իսկ նույն թվականի ապրիլի 14-ին՝ մուտքագրվել դատարան։ Ամբաստանյալի կարգավիճակում են միայն Հակոբ Ստեփանյանն ու Ճանապարհային ոստիկանության բաժնի պետ Կոստանտին Կոստանյանը։ Նախաքննության ընթացքում գործով անցող մյուս մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Ինչ վերաբերում է դատական գործին, ապա այն դատարան մտնելուց 3 տարի անց դեռեւս անավարտ է եւ գտնվում է դատաքննության փուլում։

Ասեք, որ միայն Հայաստանում կարող է ընկերության տնօրենը մեղադրվել պետությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ, սակայն նույն մարդու հիմնադրած այլ ընկերությունը՝ իր ուկրաինական համարանիշներով, լինի սիրված, վստահելի ու մշտապես միլիարդների տենդերներ հաղթած:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Կիևյան փողոցից մարդ են առևանգել. կան ձերբակալվածներ.ArmLur.amՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօրՎրաստանում սպանել են ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա ԱբրամիձեինՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՇահագրգիռ դերակատարներից ակնկալում ենք քաղաքական կամքի և խաղաղության օրակարգին հանձնառության հստակ դրսևորում. ԱԳՆ-ի հայտարարությունըԿառավարության նիստի օրակարգում 26 հարց է, որից 23-ը չի զեկուցվում (ուղիղ)Արցախցիների դեմ Հայաստանում տեղեկատվական տեռոր է. ՇահրամանյանԻրանը հերքել է լուրերը, թե Էբրահիմ Ռայիսին զոհվել է փեյջերի պայթելու արդյունքումՆոր «մինի լուսինը» երկու ամսով կպտտվի մեր մոլորակի շուրջըՈղջ օրը բարդ կլինի․ Աստղագուշակ՝ սեպտեմբերի 19-ի համարՆարեկ Մալյանն ազատ արձակվեցՇՏԱՊ. Երեխաները խաղացել են կրակայրիչով և հրկիզել ողջ տունըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ իշխանությունը մտածում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հաղթանակ է. Սամվել Շահրամանյան (տեսանյութ)Երևանում կբացվի Իրանի առևտրի կենտրոնը, որը կդառնա ԵԱՏՄ դարպասը. ԶԼՄԵրևանում և 8 մարզերում լույս չի լինելու«Հրապարակ». Նարեկ Բաբայանի մտերիմը գնաց՝ չվերադառնալու պայմանով. հնարավոր է նույնիսկ իրավական գործընթաց սկսվի նրա դեմ«Ժողովուրդ». Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը«Փաստ». Ի՞նչ է հանձնել Նիկոլ Փաշինյանը ԱդրբեջանինԱպոֆիս աստղակերպը կարող է ոչնչացնել Երկիրը 2029 թվականինՈւկրաինայի զինված ուժերի բեկումը Գլուշկովո ավարտվել է արյունալի ձախողումով (ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+)«Հրապարակ». Ինչ է ասում Բագրատ Սրբազանը նեղ շրջապատում«Ժողովուրդ». Ոսկու գողություն, կնոջ առեւանգում, սպանություն. ենթադրյալ հանցագործները սկսել են գործել ԱԱԾ համազգեստներով«Փաստ». Հեծանիվացավը հասավ դպրո՞ց«Հրապարակ». Իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ«Փաստ». Քարոզչական ընդգծված շեշտադրումներ. կարևորը՝ նշվեն «ռուբլի», «Ռուսաստան», «արցախցի» բառերը«Ժողովուրդ». Իշխանությունների հերթական խայտառակությունը. չեմպիոն «Փյունիկը»-ը ֆեդերացիայի պատճառով կարող է փակվելՎլադիսլավ, ի՞նչ ես անում. Բակալչուկը՝ ամուսնուն՝ Wildberries-ի գրասենյակում կրակոցից հետո (տեսանյութ)ՌԴ-ից վերադառնալով պետք է գրավեին Կառավարության, ԱԺ շենքերը. հեղաշրջման փորձի մանրամասներըԻսրայելյան կառավարական կաբինետը Նեթանհայույին թույլ է տվել պատերազմ սկսել Հեզբոլլահի դեմԿուրսկում Ռուսական բանակն գրավեց եւս երկու բնակավայր (Քարտեզ)Իսրայելը հայտարարեց պատերազմի նոր փուլի մեկնարկի մասինՉեմպիոնների լիգա. «Ինտերն» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղացին, «Սլովանը» խոշոր հաշվով պարտվեց, օրվա այլ արդյունքներ(տեսանյութ)Հայաստանը կդադարի միջուկային երկիր լինելուց, ատոմակայանը կփակվիԻրանը հասավ իր նպատակին. Բաքուն պարտադրված է հրաժարվել միջանցքից. ինչու է Շոյգուն մեկնել ԻրանԹրամփի երկրորդ մահափորձը կարող են Զելենսկու «գլխին կախել»Ինչ է շշնջացել ԱՄՆ-ի աչքի գրող դարձած Կոբախիձեն Նիկոլի ականջինՉեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր», «Սելթիկ»-«Սլովան». Մեկնարկային կազմեր Այս պահին հիմնական եւ գերկայուն խնդիրն իշխանափոխությունն է. Արամ ՀարությունյանԴու չկաս, ու էլ չկա արև… Լիլուն երեխաների հետ այցելել է սկեսրայրի գերեզմանին. հուզիչ կադրեր.StarNews.amՌուսական բանակը Կուրսկում հետեւողականորեն ոչնչացնում է արեւմտյան զրահատեխնիկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Լիբանանում արդեն պայթում են ավտոմեքենաներն ու խոհանոցային տեխնիկան (Տեսանյութ)Զվարթ Ասատրյանն ու մաhացած եղբոր հարսը հանդիպել են Երևանում. լուսանկարներԶապորոժեում ռուսներն անցնում են հարձակմա՞ն (Քարտեզ)Անհնար է Ռուսաստանին արգելափակել համաշխարհային ասպարեզում. Աղվան ՊողոսյանԼավ, դուք կշտանալը գիտե՞ք ինչ է. ԶԱՐՄԱՆՔՄեծ կոտորած. Ռուսները Կուրսկում Վեսյոլոյեն գրոհող ուկրաինական ուժերին ներքաշել են «կաթսայի» մեջ (Տեսանյութ)Չի կարելի անպատասխան թողնել հոգևորականի քաղաքական կեցվածքը և հոգևորականին ոչ հարիր բառամթերքը. Հովիկ ԱղազարյանՄահացել է Սալվատորե Սկիլաչին՝ լեգենդար ՏոտոնՄայրս շատ բաներից իրեն զրկելով՝ զբաղվել է ինձնով. «Իրավունք TV»-ի հյուրը «Նոր Ալիք 2024»-ի հաղթողն է

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода