Նովոսելովկա 1-ը գրեթե գրավված է. «Օ» բանակախումբը դուրս է գալիս ուկրաինական մատակարարման կարևոր ուղի
Միջազգային
Նովոսելովկա 1-ում «Օ» բանակախումբը ճեղքում է ուկրաինական պաշտպանությունը։ Բնակավայրը գրեթե ամբողջությամբ, բացառությամբ արեւմտ յան մի փոքր հատվածի, ռուսների վերահսկողության տակ է:
«Ռուսներն ամբողջ ուժով ու միջոցներով փորձում են ճեղքել գյուղից Ժելանոյե (Մեժեվոյե) տանող ճանապարհը»,- տագնապած են ուկրաինական աղբյուրները եւ դա անհիմն չէ։
Այսպես, Մեժեվոյեն գտնվում է Վոլչյա գետի ափին, եւ այն գրավելու դեպքում ռուսական ուժերը գետին զուգահեռ դեպի Կառլովսկայա ջրամբար առաջանալու հարցում հազիվ թե խնդիր ունենան: Միաժամանակ Մեժեվոյեով է արդեն անցնում Վոլչայի ողջ արեւելյան հատվածի ուկրաինական ուժերին սնուցող հիմնական ճանապարհը:
Արդյունքում, Մեժեվոյեի անկաման դեպքում, եթե Նովոսելովկա 1- Կառլովկա հատվածում գտնվող ուկրաինական խմբավորումը չշտապի ժամ առաջ հետ քաշվել Վալչայիչ արեւմտյան հատված, շրջապատումն անխուսափելի է: Այդ պատճառով էլ Նովոսելովկա 1- ում ուկրաինական բանակը համառ դիմադրություն էր կազմակերպել: Սակայն շատ արագ Նովոսելովկա 1-ը զիջում են, ինչը խոսում է այս ուղղությամբ շատ լուրջ խնդիրների մասին:

