Դուրս չեն թողել իջնեմ, եթե ջղայնացած են եղել վրաս.Անի Երանյանն անկեղծացել է
Շոու բիզնեսTert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասանուհի Անի Երանյանը:
-Ձեր մանկության երազանքը:
-Մանկությանս երազանքը կատարվել է: Երազում էի դառնալ դերասանուհի:
-Ամենատպավորիչ նվերը:
-Փոքր տարիքում վախենում էի շներից և կատուներից, որովհետև վախեցրել էին: Պապիկս մի օր իր հետ տուն բերեց շատ փոքր շան ձագ` Ռալֆիկիս, առաջին շունիկիս, ում հետ մեծացանք և վախերս անցան:
Հիմա ամենաառաջինը հենց այդ նվերը մտքիս եկավ:
-Առաջին սերը:
-Մանկապարտեզում բաց մազերով, Անի : Ցավոք անունը չեմ հիշում:
-Դպրոցում ամենաչսիրած առարկան:
– ֆիզիկա և քիմիա:
-Վատ վարքի համար ծնող կանչե՞լ են:
– Ծնող կանչել են, իհարկե, բայց ավելի շատ ոչ թե վատ վարքի, այլ ազնվությունն առաջ տանելու կամ ընկերներիս գնահատականների համար կռիվ տալու պատճառով: Բայց նաև պիտի փաստեմ, որ ուսուցիչներիս կողմից շաաաաատ սիրված եմ եղել:
-Ինչպե՞ս են Ձեզ բնորոշում «ականատեսները»:
– Չգիտեմ, անկեղծ ասած, չեմ հիշում, բայց տնօրենս ասում էր, որ դպրոցի պարծանքն եմ:
-Չսիրած ուտելիքը:
-Հնդկաձավար:
-Մանկության վախերը:
-Մինչև ինչ- որ տարիք շներից և կատուներից եմ վախեցել:
-Բուլինգի ենթարկվել կամ ենթարկե՞լ եք:
-Երբեք:
-Տանը մենակ մնացե՞լ եք:
-Շատ քիչ, բայց մնացել եմ:
-Ամենադաժան պատիժը:
-Չեք հավատա, բայց ինձ վրա երբեք ոչ ձեռք են բարձրացրել , ոչ էլ պատժել են: Մաքսիմումը դուրս չեն թողել իջնեմ, եթե ջղայնացած են եղել վրաս:
-Մանկության ամենատպավորիչ դրվագը:
-Հիշում եմ, մայրիկիս հետ գնացել էինք գնումների ու աշխարհի հագուստները գնեց ինձ համար, վերջում մի տաբատ տեսա, որը այդ ժամանակ իսկապես թանկ էր, և այդքան գնումներից հետո 1 տաբատին տալ 100 դոլար հաստատ չարժեր:
Երբ վերադարձանք տուն, պապիկս աշխատանքից եկավ ու տեսավ, որ անտրամադիր եմ, իմացավ պատճառը և գնացինք տաբատիս հետևից:
Ու ես մինչ օրս այդ տաբատը պահում եմ, որովհետև շատ նորաձև էր և նոր մի բան այդ ժամանակների համար (կեսը ջինս էր, կեսը՝ ռազմական):
Իրականում ֆանտաստիկ լավ մանկություն եմ ունեցել և լավ դրվագները շատ են, բայց ցանկացա այս մեկը պատմել: