Մատենադարան սրբավայրը վերածել են պnռ նո նկարահանման դեկորացիայի. Ֆեյսբուքի օգտատեր Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ Ալեքսանյանը Բաքուն պատճառ է փնտրում նոր ռազմական էսկալացիայի համար ու զգուշացնում տարածաշրջանի պետություններին Բարձր պահեցի երկրիս անունը. Անահիտ Հակոբյան Երկար տարիներ հորս` Դավիթ Քոչարի անունը թաքցրել են. Աննա Քոչարը փակագծեր է բացում Իրանն ընդլայնում է իր ազդեցությունը տարածաշրջանում՝ համախմբելով շիաներին. Թուրքիան սեղմվում է Փոքր տարիքում ունեցած ամեն սթրես 13 տոկոսով ավելացնում է քրոնիկական հիվանդությունը. BMC Medicine Հանուն ուրանի՝ Արեւմուտքը պատրաստ է զոհաբերել բոլորին, այդ թվում՝ նաեւ մեզ. Բալասանյան Xiaomi-ն ներկայացրել է QLED մատրիցով մատչելի 4K հեռուստացույցներ Apple-ը նախատեսում է թողարկել նոր AirPods Pro՝ բարելավված աղմուկի չեղարկումով

Մեկ կյանք ենք ապրում ու պետք է անենք այն, ինչ առավել հոգեհարազատ է. Էնջլ Մարտիրոսյան

Մշակութային

«Իրավունք»-ի զրուցակիցը ԷՆՋԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ է, ով վաղ տարիքում մեկնելով Միացիալ Նահանգներ` մնացել է իր արմատներին հավատարիմ եւ ստեղծագործել ու նկարահանվել է հայկական ֆիլմերում ու սերիալներում։ Հարկ է նշել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Էնջլը տիտանական աշխատանք է կատարել՝ կազմակերպելով հեռուստամարաթոններ եւ այլն, որով զգալի գումար է փոխանցել Հայաստանին՝ օգնելով մարտի դաշտում գտնվող մեր քաջերին։

«ԻՆՁ ԱՆԴԱԴԱՐ ԱՍՈՒՄ ԷԻՆ՝  ՍԻՐՈՒՆ ԵՄ ՈՒ ԱՓՍՈՍ Է ՉՆԿԱՐՎԵՄ»

- Ո՞ր տարիքից հասկացաք, որ ցանկանում եք ֆիլմերում նկարահանվել։ Կթվե՞ք այն ֆիլմերը, որոնցում աշխատել եք:

- Երբեւէ չեմ ցանկացել նկարահանվել ֆիլմերում: Միշտ ցանկացել եմ լինել ռեժիսոր, ինչպես պապիկս էր ու մայրս է: Երբ ինձ անդադար ասում էին, որ սիրուն եմ ու ափսոս է չնկարվեմ, պետք է լինեմ կադրի ներսում, մի տեսակ վիրավորվում էի՝ ինչո՞ւ, մի՞թե միայն սիրուն եմ, ինչո՞ւ չեմ կարող ես էլ նկարեմ: Երեք տարեկան էի, որ առաջին անգամ փոքր դեր ունեցա մի ֆիլմում: 9-10 տարեկանում եւս եղավ փոքրիկ դերակատարում, այնուհետ 15 տարեկանից սկսեցի խաղալ հայկական սերիալներում, որից հետո տեղափոխվեցի Միացիալ Նահանգներ ու կրկին սերիալներում արդեն գլխավոր դերերով հանդես եկա: Որպես դերասան՝ վերջին սերիալը եղել է «Թշնամու անկողնում»-ը, որտեղ նաեւ ռեժիսոր էի: Մի տեսակ հետաքրքրություն չեմ տեսնում նկարահանվելու մեջ՝ որակային առումով, եթե անգամ ես եմ ռեժիսորը լինում: Հիմա ունեմ լուրջ առաջարկ ամերիկյան ասպարեզում ու աշխատում եմ իմ դերասանական ու ռեժիսորական կարիերայի վրա: Ունեմ մենեջեր, ով զբաղվում է իմ ընդհանուր գործերով՝ որպես դերասան, ռեժիսոր, մոդել. շատ լուրջ կազմակերպություն է: Մնացածը ժամանակի հարց է:

- Քանի՞ ֆիլմ եք նկարել որպես ռեժիսոր։

- Նկարել եմ սերիալներ «Վտանգավոր խաղեր»՝ 200 սերիա, «Ինտրիգ»՝ 26 սերիա, որն, ի դեպ, ավելի շատ գեղարվեստական ֆիլմ է եւ բաժանված է 26 եթերների ու, որպես ռեժիսոր, պիտի ասեմ, շատ հաջողված նախագիծ է եղել: Շատ սերիալներ եմ նկարել՝ «Թշնամու անկողնում»-ը 30 սերիա է, «Ուշացած սեր»-ը՝ 100 սերիա, «Մնա ինձ հետ»-ը՝ 36 սերիա: Բայց ավելի լուրջ աշխատանք եղել է բոլորովին վերջերս «Կոկո» կլասիկ ֆրանսիական կատակերգությունը:

«ՍՏԻՊՎԱԾ ԵՂԱ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ԿԱՆԳՆԵԼ՝ ԿԱ՛Մ ԿԻՆՈ, ԿԱ՛Մ ԵՐԳ»

- Ձեզ դո՞ւր է գալիս ներկայիս կինոարտադրությունը։

- Եթե որպես ոչ ասպարեզի մարդ ասեմ, ապա կասեմ՝ ոչ, բայց, որպես ասպարեզի մարդ, ճիշտ չեմ համարում ասել, որովհետեւ կոլեգիալ առումով դա այդքան էլ պատշաճ չէ: Սակայն պիտի ասեմ, որ շատ եմ ցանկանում կինոարտադրությամբ զբաղվողները՝ ե՛ւ Միացյալ Նահանգներում, ե՛ւ Հայաստանում, մի փոքր ռիսկի դիմեն ու ոչ միայն հանդիսատեսին մատուցեն այն, ինչ պահանջված է՝  ըստ իրենց եւ հովանավորների, որը որոկային առումով բավականին ցածր է, այլ նաեւ փորձեն նկարահանել բարձր որակային արժեքներով ֆիլմեր: Իհարկե, հատ ու կենտ գեղարվեստական ֆիլմեր եւ կարճ սերիալներ ունենք, որոնք լավն են որակապես, բայց, ցավոք, գերակշռում է անորակությունը:

- Մի ամբողջ աստղաբույլ ընտանիքում մեծացած աղջիկը բացի դերասան եւ ռեժիսոր մասնագիտություից, ի՞նչ այլ մասնագիտություն կցանկանար ունենալ։

- Երեք տարեկանից բալետով եմ զբաղվել ու 11 տարեկանից երգել եմ՝ մինչ 21 տարեկանը ԱՄՆ տեղափոխվելս: Երգել եմ խմբակային համերգներում, տարբեր երկրներում, Հայաստանի տարբեր մարզերում, Երեւանի տարբեր դահլիճներում՝ Օպերա եւ այլն: Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո՝ ժամանակի սղության պատճառով ստիպված եղա ընտրության առաջ կանգնել՝ կա՛մ կինո, կա՛մ երգ, որովհետեւ այստեղի կյանքն այնքան հագեցած է, որ չես կարող այդ ամենը զուգահեռ անել: Հիմա դերասանական կարիերաս ամերիկյան ասպարեզում փորձելուց հետո՝ շատ հնարավոր է որ կրկին երգեմ, բայց իմ կիրքը ֆիլմն է: Իսկ եթե այս ամենը չլիներ, ես կընտրեի իրավաբանությունը, որովհետեւ մանկուց միշտ ասել են, որ ունեմ լավ դատելու ու մտածելու ունակություն: Անգամ ծնողներս ափսոսել են այդ ամենը գործնականում չկիրառելու համար, սակայն կարծում եմ՝ մեկ կյանք ենք ապրում ու պետք է անենք այն, ինչ առավել հոգեհարազատ է:

«ՄԵԾ ՀԱՃՈՒՅՔՈՎ ԿՆԿԱՐԵԻ ՈՒ ԿՆԿԱՐՎԵԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՖԻԼՄՈՒՄ»

- Կինոռեժիսոր, դերասան… Դժվա՞ր չէ այսչափ փխրուն կնոջ համար՝ այն էլ վաղ տարիքից եւ բոլորովին մենակ՝ օտար երկրում։

- Իհարկե, դժվար է: Ու անգամ 21-րդ դարում իմ մաշկի վրա զգացել եմ թեթեւ, անլուրջ մոտեցումը կին մասնագետի նկատմամբ: Անշուշտ, դա չի կարող ազդել իմ կյանքի որակի վրա, բայց հերքել նաեւ չեմ կարող, որ կա նման բան: Օրինակ, եթե նույն սենյակում լինեմ ես ու իմ տարիքից երկու անգամ մեծ տղամարդ ռեժիսոր ու անկախ մեր կատարած աշխատանքներից, որակից ու ստեղծածից, տղամարդը ավելի լուրջ է ընդունվում: Շատ ցավալի է, բայց փաստ, հետեւաբար այս ամենն ինձ, ինչպես եւ մորս, ով նույնպես ռեժիսոր է, տրվում է երկու անգամ ավելի դժվար:

- Այժմ ի՞նչ նոր ծրագրի վրա եք աշխատում։

- Հիմա աշխատում եմ առաջին անգլալեզու ֆիլմի վրա, որպես ռեժիսոր եւ որպես դերասան: Չեմ ուզում շատ չակերտներ բացել, որովհետեւ դեռ ժամանակը չէ, բայց արդեն ստեղծագործական շրջանի մեջ ենք: Արդեն սցենարի վրա ենք աշխատում, որին կհաջորդի քաստինգը, այնուհետ նկարահանումները, որը փորձելու ենք հանել ամերիկյան ասպարեզ: Աստված առաջ, եթե ամեն բան լավ լինի, անպայման թարգմանելու ենք հայերեն: Ֆիլմում խաղալու են ամերիկյան դերասաններ, բայց նաեւ կներգրավենք հայ դերասանների:

- Ինչո՞ւ պատմական ֆիլմեր չի նկարվում։

- Մեծ հաճույքով կնկարեի ու կնկարվեի պատմական ֆիլմում ու շատ եմ ցանկանում համառեժիսոր լինել մորս՝ Լուսինե Մարտիրոսյանի հետ, ինչպես նաեւ տատիկիս՝ նկարիչ Լիդա Գեւորգյանի հետ: Պատմական ֆիլմը դա ահռելի ծախսերի հետ է կապված: Եթե ծախս չես անելու այդ ֆիլմը շատ «տխուր» ու ծիծաղելի մի բան կստացվի, որի փորձերը եղել են ու անձամբ իմ համար չի նայվել: Նման ֆիլմը պետք է նկարվի Հոլիվուդյան որակով, որ անկեղծ ու ճիշտ թվա: Եվ հետո, մեր հայկական ասպարեզում պահանջարկն է ստեղծում առաջարկ, իսկ պահանջարկը միջին որակի բազմասերիանոց դրամա եւ կրիմինալ սերիալներն են:

«ՇԱՏ ԱՆԼՈՒՐՋ Է ԱՅՆ, ԻՆՉ ՀԻՄԱ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՄԵՐ ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

- Ինչպե՞ս կգնահատեք այժմյան կինոն, մշակույթը:

- Ես ծնվել եւ մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ Խորհրդային միության կինոարտադրողների կուլտուրան է եղել, որը շատ ավելի բարձր ու լուրջ կինոմակարդակի վրա է եղել: Ինձ համար շատ անլուրջ է այն, ինչ հիմա կատարվում է մեր կինոարտադրությունում: Նախ այն ժամանակ ռեժիսոր լինելու համար պետք է սկսեիր ամենացածրից ու տարիների աշխատանքի շնորհիվ պետք է ապացուցեիր ու արժանանայիր այն պատվին, որ ինչ-որ մեկը քեզ կվստահեր իր ֆիմը: Իսկ այսօր, ամեն օպերատոր, ամեն մոնտաժնիկ, ամեն հարսանիք նկարող դառնում է ռեժիսոր: Դրա համար էլ որակը սա է: Բայց մեծ հուս ունեմ, որ տաղանդավոր մարդիկ շատ կան, որոնց պետք է մի քիչ խրախուսել: Նաեւ հույս ունեմ, որ մեր ասպարեզը որակ կստանա, որովհետեւ ես տեսնում եմ, թե ինչպես են շատ հեղինակային տարբեր հարթակներում շատ այլ երկրներ, որոնք մեզնից որակական առումով բավականին հետ են եղել, աճում ու ներկայացնում իրենց կինոարտադրությունը՝ առաջադիմելով, իսկ մենք դեռ նկարում ենք բազմոցային կինոսերիալներ:

- Ի՞նչ եղավ մեր մշակույթի հետ:

- Եղավ այն, որ Սովետը փլուզվեց, դրան հաջորդեց մութ ու ցուրտ տարիները, պատերազմ ու կինոն այլեւս ոտքի չկանգնեց ու որակային մեծ անկում ապրեցինք:

«ՕՐ ՈՒ ԳԻՇԵՐ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԷԻՆՔ, ԳՈՌՈՒՄ-ԳՈՉՈՒՄ ԷԻՆՔ, ԼԱՑ ԷԻՆՔ ԼԻՆՈՒՄ…»

- Պատերազմի ժամանակ Դուք ծավալուն աշխատանք կատարեցիք՝ օր ու գիշեր անքուն անցկացնելով, ինչպես շատերս։ Ինչպե՞ս դա ձեզ հաջողվեց։

- Երբ պատերազմի բոհը լսեցինք, հավաքվեցինք մի խումբ կոլեգաներով ու որոշեցինք հեռուստամարաթոնի միջոցով գումար հավաքել ու օգնել ընթացքին: Իհարկե, մեր պատկերացումները, թե այդ գումարներն ինչպես պետք է օգտագործվեր պատերազմի ժամանակ, շատ ավելին էին, քան եղավ իրականում: Առաջին մարաթոնի ժամանակ, որի ռեժիսորն էի ես ու հիմնական կազմակերպիչներից էինք՝ ես ու Ստեփան Փարթամյանը, հավաքվեց մոտ 30 միլիոն դոլոր: Երկրորդին նույնպես հավաքեցինք մեծ գումար, մոտավոր՝ 20 միլիոն դոլար: Ընդհանուր հաշվով՝ ուղղարկվեց 110 միլիոն դոլար: Պատերազմը ավարտվեց ու այդ գումարը չօգնեց հաղթել պատերազմը, ամեն դեպքում Հայաստան հիմնադրամը սկսեց օգտագործել այդ գումարները շենքեր կառուցելով այն մարդկանց համար, ովքեր տուն էին կորցրել եւ պատերազմի ժամանակ դարձել անդամալույծ: Ամեն դեպքում, այդ գումարները օգտագործվում են լավ առումով՝ մարդկանց օգտակար լինելով:
Նաեւ հավաքվեցինք ակտիվիստներով ու կազմակերպեցինք հավաքներ Լոս Անջելեսում՝ հույս ունենալով, որ դա եւս կօգնի պատերազմին, ցավոք, ոչինչ չօգնեց, բայց օր ու գիշեր փողոցներում էինք, գոռում-գոչում էինք, լաց էինք լինում: Ես նման համախմբվածություն չէի տեսել, այնքան ոգեւորություն, շունչ կար այդ ամենի մեջ, ավա՜ղ, պատերազմը պարտվելուց հետո՝ կորցրեցինք:

- Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ դերասաններին։

- Սկսնակ մեր դերասաններին խորհուրդ կտամ դիտել մեր հայկական ֆիլմերը, դիտել համաշխարհային դասական ֆիլմեր, ինքնազարգանալ: Եվ ամենակարեւորը՝ ուշադիր լինել դեր ընտրելուց, թե ինչ տեսակի եւ որակի ֆիլմում են նկարվում ու չդադարել երազել, որովհետեւ իրականում երկինքն է սահմանը:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Մատենադարան սրբավայրը վերածել են պnռ նո նկարահանման դեկորացիայի. Ֆեյսբուքի օգտատերԿյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Հասմիկ ԱլեքսանյանըԲաքուն պատճառ է փնտրում նոր ռազմական էսկալացիայի համար ու զգուշացնում տարածաշրջանի պետություններինԲարձր պահեցի երկրիս անունը. Անահիտ ՀակոբյանԵրկար տարիներ հորս` Դավիթ Քոչարի անունը թաքցրել են. Աննա Քոչարը փակագծեր է բացումԻրանն ընդլայնում է իր ազդեցությունը տարածաշրջանում՝ համախմբելով շիաներին. Թուրքիան սեղմվում էՓոքր տարիքում ունեցած ամեն սթրես 13 տոկոսով ավելացնում է քրոնիկական հիվանդությունը. BMC MedicineՀանուն ուրանի՝ Արեւմուտքը պատրաստ է զոհաբերել բոլորին, այդ թվում՝ նաեւ մեզ. Բալասանյան Xiaomi-ն ներկայացրել է QLED մատրիցով մատչելի 4K հեռուստացույցներ Apple-ը նախատեսում է թողարկել նոր AirPods Pro՝ բարելավված աղմուկի չեղարկումով Ուկրաինան արագորեն մտնում է կատաստրոֆայի փուլՆոր առաջարկ Նիկոլին՝ մեկնել Աստանա. կգնա՞Առաջին անգամ մարդու են վիրահատել՝ Ռոբոտ ատամնաբույժի միջոցով. New Atlas Գիտնականները նոր՝ արհեստական ​​արյունատար անոթներ են ստեղծել 3D տպագրությամբՀնդկաստանի խոշորագույն կրիպտոբորսայից՝ հաքերները գողացել են $235 մլն Բացահայտվել է Թրամփի հետ բանավեճի ժամանակ Կամալա Հարիսի խաբեությունըՇՏԱՊ. Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը, դպրոցի տնօրենն ու տեղակալըԴավիթ Անհաղթ փողոցում վերեւ բարձրացող հատվածում խցանում էWhatsApp-ից հնարավոր կլինի հաղորդագրություններ փոխանակել այլ մեսենջերների օգտատերերի հետ Կրկին անգամ Kaspersky Safe Kids-ը դարձել է համացանցում երեխաների պաշտպանության արդյունավետ լուծումներից մեկը Chrome-ի համար` Google-ը թարմացում է թողարկելԴդմի ամենաօգտակար 15 հատկություններըՓոխվարչապետ Գրիգորյան Մհերի հայտարարագիրը. գեշ փողատեր է. Armenian infoՄեզ անգամ ոչ ոք չի էլ հրավիրել. Երջանիկ ՂազարյանՇատ նման է, որ ուկրաինական ուժերին Կուրսկում դեռ շատ լուրջ անակնկալ է սպասումԱրցախի գերեզմանափորներըՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում ծանոթացել է ռազմաբժշկական հոսպիտալների հնարավորություններինՆույնիսկ կարմիր քարտով կարողացանք հաղթել որակյալ հավաքականի.Միովսկին` Հայաստանի հավաքականի դեմ խաղի մասինՆալբանդյանցին մարդասպան չէ՛, ոստիկան սպանող չէ՛. Այսեր ԻսայանԿիսամերկ մեկը հիմա էլ Մատենադարանն է ապականում (Տեսանյութ)Սելիդովոյի ուղղության ստրատեգիական բնակավայրերից մեկը` Ուկրաինսկը գրեթե շրջապատված է. (Քարտեզ)Համաշխարհային կենսաբանական դիվերսիա. որն է լինելու հաջորդ համաճարակըԴեպի «дермьократия». ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊատրաստվում են իրենք իրենցով ակցիա կազմակերպել. ԲԱՄԲԱՍԱՆՔ«ՌԴ-ն հայտարարեց Զանգեզուրի միջանցքի հարցում Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին իր հավատարմության մասին». Իրանական աղբյուրՈւկրաինական բանակը Կուրսկի շրջանում այլ ուղղությամբ ճեղքելու նոր փորձ է ձեռնարկել (MAP)Փաստորեն, ամենավախենալուն ու վատթարը Ադրբեջանին հանձնվելը չէ՞ր. ԶԱՐՄԱՆՔԲայդենի՝ Պուտինին հեռախոսազանգով չէր կարող վերջ դրվել ուկրաինական հակամարտությանը. ԿրեմլՇՏԱՊ. Ազգությամբ հայ բլոգերը կրակ է բացել Մոսկվայի բարերից մեկումԻնստիտուտի շենքը պարբերաբար ցնցվում է, կանխե՛ք վերահաս աղետը․Ահազանգում է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենըՌուսաստանը հավատարիմ է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թեհրանի հետ պայմանավորվածություններին. ՇոյգուՈՒՂԻՂ. Փաշինյանն ԱԺ-ում է, պատասխանում է պատգամավորների հարցերին«Մինչև Մակրոնի գալը, ՀՀ իշխանություններն ափալ-թափալ բաց են թողնում բոլոր քաղբանտարկյալներին». Կարեն ՔոչարյանՀակաեկեղեցականների հավաք անցկացնելու փորձերն անօրինական են18 տարեկանը, առանց բացառության, ամուսնության նվազագույն շեմ սահմանող նախագիծն ընդունվեց ամբողջությամբԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում.ՀՀ ՊՆԳնել Սանոսյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարացման հետ կապված հարցըՀայաստան եւ Վրաստան. երկու հարեւանների պատմության մասինՌԴ-ն ակնկալում է հնարավորինս շուտ պայմանագիր կնքել Իրանի հետ. ՇոյգուԿարևորը՝ երեխաներն իմացան, որ շունը ձու է ածում. Մարինա Թագակչյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода