«Հիմա ես ուզում եմ խոսքը տալ Ուկրաինայի նախագահին՝ նախագահ Պուտինին». Բայդենը` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում
Միջազգային«Եվ հիմա ես ուզում եմ խոսքը տալ Ուկրաինայի նախագահին, ով ոչ միայն համարձակություն ունի, այլեւ վճռականություն։ Տիկնայք և պարոնայք, նախագահ Պուտին»,- Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ջո Բայդենը:
Երբ հանդիսատեսը սկսեց ծափահարել՝ անտեսելով սխալը, Բայդենը կրկնեց. «Նախագահ Պուտին»...
Բայդենը սխալ է թույլ տվել կարևոր մամուլի ասուլիսից մեկ ժամ առաջ, որը որոշ դեմոկրատներ համարում են դեմոկրատ թեկնածու մնալու նրա ունակության բանալին: Նախագահը ճնշումների է ենթարկվել իր սեփական կուսակցության, նրա դոնորների և հայտնի համախոհների կողմից՝ իր խայտառակ բանավեճի ձախողումից հետո հրաժարվել նախագահական մրցապայքարից: