Արարատ Միրզոյանը բելգիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը
ՆերքաղաքականՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ ունեցած հանդիպման ընթացքում մտքեր է փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ և համառոտ կերպով ներկայացրել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը։ Այս մասին Արարատ Միրզոյանը հայտնել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Ինչպես միշտ, հաճելի հանդիպում ունեցա իմ գործընկեր Հաջա Լահբիբի հետ։ Հետաքրքիր զրույց ունեցանք Հայաստան-Բելգիա կապերն ավելի ընդլայնելու ուղիների և Հայաստանի ու Եվրոպական միության գործընկերության մասին։ Մենք գնահատում ենք այն, ինչին հասել ենք և ներգրավված ենք ավելիի համար», - գրել է Միրզոյանը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև ընթացող խաղաղության գործընթացը: