ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՌԴ ԶՈւ-ն ԴԺՀ-ում վերահսկողության տակ է վերցրել Դոլինովկա բնակավայրը Սուրեն Պապիկյանը մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 11-րդ համաժողովի լիագումար նիստին ՔՊ-ի հաջորդ քայլն է լինելու 102-րդ ռուսական ռազմաբազայի լիկվիդացումը.Armenian info Կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութը անցել է ԱՀԿ նախաորակավորումը ՊՍԺ-ն Մբապեին երեք բառանոց հաղորդագրություն է ուղարկել Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ «Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային» հայտարարությանը Բոլոր դպրոցները մինչև 2026 թ պետք է հագեցած լինեն ֆիզիկայի, քիմիայի և այլ լաբորատորիաներով. նախարար Կոլումբիայի նախագահը հայտարարել է, որ իրեն փորձում են սպանել Մեր դպրոցը շատ է կառչած դասագրքից. Ժաննա Անդրեասյան

Տեր է պետք կանգնել ոչ միայն մեր ֆիզիկական, այլ նաեւ մշակութային գոյությանը. Արսեն Գրիգորյան

Տեսանյութեր

«Իրավունք»-ի զրուցակիցն է ՀՀ վաստակավոր արտիստ, «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի հիմնադիր-ղեկավար, երգիչ ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

«ԱՎԵԼԻ ՄԵԾ ԿԼԻՆԵԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՄ ՀԱՍՑԵԻՆ, ԵԹԵ ԼԻՆԵԻ ԱՆՏԱՐԲԵՐ»

— Ի տարբերություն Ձեզ` շատ արվեստագետներ լռում են ու, կարծես, չեն հետաքրքրվում ներքաղաքական իրավիճակով՝ պատճառաբանելով, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում: Արդյո՞ք այդ քաղաքականությունը մեր մշակույթի մի մասը չէ:

— Պիտի ասեմ, որ մշակույթի շատ-շատ գործիչներ նույն մտահոգությունն ունեն: Անձնական՝ նեղ զրույցների ժամանակ, բոլորը իրենց մտահոգությունը հայտնում են, սակայն խնդիրը հանրայնացնելու մեջ է: Ամեն մեկը մտածում է, որ գլխացավանքից հեռու մնալ է պետք, դա իմ ենթադրությունն է, որովհետեւ բոլորը մտածում են երկրի մասին: Մինչդեռ սա քաղաքական խնդիր չէ, ավելի շատ ազգային պայքարի, պետության անվտանգության եւ ներքին բարոյական խնդիր է, թե ընդհանուր առմամբ ինչ մթնոլորտ է: Եվ եթե այս խնդիրները չմտահոգի արվեստագետին, ապա ո՞ւմ պետք է մտահոգի: Հավատացեք, բոլորն էլ մտահոգ են, ուղղակի այդ առաջին քայլն է պետք, որպեսզի դուրս գան այդ փակված վիճակից եւ խոսեն: Պարտադիր չէ դուրս գալ փողոց, բայց ինչ-որ կերպ պետք է հայտնել դիրքորոշում: Բողոքելու համար շատ տարբեր հարթակներ կան, ի վերջո՝ սոցցանցերը եւ այլն: Եվ թող հայտեն իրենց դիրքորոշումը, որ, օրինակ, ինչ կատարվում է, մեզ համար անընդունելի է: Ու այստեղ խնդիրն այն չէ, որ պարտադիր պետք է հարել ինչ-որ մեկին, այլ հանունի համար: Ես այսօր ոտքի եմ կանգնում ՝ հանուն մեր պետական եւ ազգային շահերի: Պետք է ասեմ, որ ես դեռ 88-ի ժամանակ արդեն մասնակցում էի բոլոր հավաքներին, բողոքներին՝ այն ժամանակ դեռ ուսանող էի, եւ արցախյան ուսանողական խորհուրդ ունեինք, մասնակցում էի ազգային, ինքնության պայքարին: Իմ մտահոգությունը ազգային մշակույթի վերաբերյալ չի կարող անջատված լինել մեր պետության մտահոգությունից, այսինքն՝ սա օրգանական պրոցես է: Երգելով ազգային, ժողովրդական, աշուղական, հայրենասիրական երգեր, որոնք նվիրված են մեր հերոս տղաներին՝ տարօրինակ եւ անընդունելի կլիներ իմ լռությունը, եթե լիներ հակառակը: Եվ հավատացնում եմ, եթե չլիներ իմ մասնակցությունն այս ամենին, ինչ այժմ կատարվում է, ավելի մեծ կլինեին քննադատություններն իմ հասցեին, եթե ես լինեի անտարբեր:

— Մշակութային շատ գործիչներ լռեցին, երբ ԿԳՄՍ փոխնախարարը սարկավագին հայհոյեց, իսկ եկեղեցական հագուստն անվանեց «դերյա»…

— Մենք շատ մեծ խնդիրներ ունենք, ու շատ ավելի ճիշտ կլինի, երբ մենք մեր մտահոգության կենտրոնում վերցնենք հայրենիքի հետ կապված խնդիրները, երբ մարդիկ չեն արտահայտում իրենց մտահոգությունն այն դեպքում, երբ կիրանցիներն իրենց հայրենի հողի, իրենց գերեզմանների համար պայքարում են: Ցավոք, մեզ մոտ ամեն մեկը մտածում է իր անձնական խնդիրների մասին՝ մոռանալով, որ իր անձը մի մասնիկն է այդ ամենի: Շատ կարեւոր է անցումը՝ «ես»-ից դեպի «մենք»: Երբ կարողանանք հաղթահարել այդ պատնեշը ու անցնել «մենք»-ի, կհասկանանք, որ վախենալու ոչինչ չկա: Մարդիկ մտածում են, որ «մենք»-ը երբ լինի, «ես»-ը կկորի, ո՛չ, «մենք»-ի մեջ միշտ «ես»-ը կա, բայց միշտ չէ, որ «ես»-ի մեջ «մենք»-ը կա: Կարծում եմ, որ ոչ միայն մշակութային գործիչները պիտի խոսեն: Պիտի նաեւ խոսեն մեր տարբեր ոլորտներ ներկայացնող հասարակության անդամներ: Երանի մենք հասնենք «մենք»-ով ապրելու այդ գիտակցությանը, այդ ժամանակ մեր բոլոր խնդիրները կկարողանանք հեշտությամբ լուծել: Այո՛, յուրաքանչյուրիցս է կախված խնդրի լուծումը:

— Շարունակական անտարբերության հետեւանքով՝ այժմ ունենք նաեւ ցածրորակ ու ցածրաճաշակ երաժշտություն: Ինչո՞ւ այսպես ստացվեց:

— Սա նյութապաշտության խնդիր է: Աստված մարդուն տվել է երգելու շնորհ, ինքը չի մտածում, թե այդ շնորհն ինչպես պետք է օգտագործի: Ի դեպ, շատ-շատերը տաղանդավոր մարդիկ են, ովքեր այդ թրքաբարո երգերն են երգում: Բայց խնդիրն այն է, թե Աստծո տվածը ինչպես են ծառայեցնում, չէ որ Աստված մեզ նաեւ ընտրության հնարավորություն է տվել: Մարդ կա ընտրում է նյութ վաստակելու հեշտ ճանապարհ, բայց մոռանում է, որ այդ ճանապարհին իր երեխային է վնասում՝ նրա մշակութային, ազգային նկարագիրը: Այսինքն՝ նյութապաշտությունն ավերիչ է: Տեր է պետք կանգնել ոչ միայն մեր ֆիզիկական գոյությանը, այլ նաեւ մշակութային գոյությանը: Պետք է գիտակցել, այն ամենը, ինչ ես ունեմ, իմը չէ: Որպես աստվածատուր շնորհ, դա իմ ժողովրդինն է: Պատահական չէ, որ ես ծնվել եմ հայ ու ինչ պետք է անեմ, որ արժանանամ այդ կոչմանը: Երբ այդ մտածելակերպը լինի, չի լինի թրքական մեղեդի, որով հայերենի մաման լացացնում են՝ հայերենով շարադրված թրքական երգեր են հրամցնում մեր ժողովրդին: Պետք է ավելի լայն մտածել՝ ծառայել ժողովրդին: Միայն գումարով չէ: Այն մարդը, ով սկզբունքային է՝ միշտ էլ գումար կվաստակի: Պետք է մտածել հանցագործ չդառնալ, որովհետեւ ցանկացած թրքական երգ, որ իրենք տարածում են, վնասում է ժողովրդի հոգեբանությանը: Պետք է շատ զգույշ լինել:

«ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆՔ «ԳՈՒԹԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ»

— Դուք իրականացնում եք «Գութան» երգի-պարի փառատոնը: Այս տարի ե՞ւս լինելու է:

— «Գութան» երգի-պարի փառատոնը հիմնադրվել է 2014 թվականին, եւ պատերազմից հետո մենք չիրականացրինք այն: 2022-ին, Աղավնոյի դեպքերով պայմանավորված, կրկին չիրականացրինք: 2023-ին վերականգնեցինք փառատոնը: Ի դեպ, փառատոնը իրականացվել է ոչ միայն Երեւանի սրտում՝ «Գաֆեսճյան» քանդակների պարտեզում, Կասկադում, այլ նաեւ մի քանի տարի իրականացրել ենք Արցախում եւ նրա բոլոր շրջաններում ու վերջում՝ Ստեփանակերտում: Նաեւ Տավուշի բոլոր գյուղերում: 13-14 համայնքներում հանդես եկանք, այնուհետ վերջում բոլորս հավաքվեցինք Բերդ քաղաքում ու այնտեղ մեծ շուքով շարունակեցինք: Մեր գերնպատակն է պահել ազգային երգն ու պարը եւ մեր կարգախոսներից է եղել պրոֆեսիոնալ արվեստը ներկայացնել պրոֆեսիոնալ մակարդակով, պահպանելով երգի, պարի առանձնահատկությունները, ներկայացնելով էթնիկ տարբերակով յուրաքանչյուր ստեղծագործություն: Փառատոնին մասնակցում են մեր լավագույն խմբերը: Սկսել ենք 6-7 խմբով, այսօր արդեն մոտ 20 խումբ ունենք: Յուրաքանչյուր խումբ ամեն տարի ամբողջական Հայաստանից սկսած մինչ Արցախ, Ջավախքից մինչ Սյունիք ներկայացնում է մի շրջանի մշակույթ: Այս հետաքրքիր սկզբունքնով մենք մեր ծրագիրն ենք կազմում, եւ այս տարիների ընթացքում հավաքագրած մեծ երգի ու պարի ձայնագրություններ կան: Սա է հիմնական նպատակը՝ ներկայացնել մեր մշակույթը մաքրամաքուր կերպով՝ թե՛ մեր ազգաբնակչության, թե՛ մեր սփյուռքահայության համար, ովքեր գալիս են Հայաստան, նաեւ զբոսաշրջիկների համար անվճար հնարավորություն է լինում ծանոթանալու եւ հաղորդակցվելու հայկական երգ ու պարի, հայկական տարազների հետ: Ամեն տարազ տարբեր տարածաշրջան է ներկայացնում: Այնպես որ, «Գութան»-ի առաքելությունը շատ կարեւոր է՝ պահելու ու պահպանելու մեր ազգային ավանդական երգն ու պարը ու կատարողական արվեստը: Նաեւ ասեմ, որ ֆիլմեր ենք պատրաստում Կոմիտասի, Հայրիկ Մուրադյանի եւ այլոց մասին: Այս տարի եւս կիրականացնենք՝ օգոստոսի 31-ին, «Գաֆեսճյան» քանդակների այգում: Նաեւ Երեւանից դուրս ենք ցանկանում կազմակերպել՝ դեռ խմորման շրջանում է:

— Դուք նաեւ «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի հիմնադիր-ղեկավարն եք: Ինչո՞վ է զբաղվում կենտրոնը:

— «Արար» հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնը ստեղծվել է անհրաժեշտությունից ելնելով, ինչպես «Գութան»-ը: 2017 թվականին հիմնադրվեց: Կրկին մեր նպատակն է տարածել մեր մշակութային ժառանգությունը: Հիմնադրեցինք Բերդավանում ու մի քանի կենտրոն ունեինք` իր մի քանի աշխատակիցներով: Այսօր արդեն 8 մարզում գործում է, եւ կենտրոնում ներառված են մեր ազգային արվեստի բոլոր ոլորտները՝ կարպետագործություն, գորգագործություն, ասեղնագործություն, խեցեգործություն եւ այլն: Մեր մասնագետները հիմնականում գյուղաբնակներ են, այսինքն՝ մենք նաեւ աշխատանքով ենք ապահովում մեր մասնագետներին: Հիմա ունենք հազար երեխա՝ 45 համայնքից, ովքեր սովորում են անվճար: Մենք սկզբում համագործակցում էինք Մշակույթի, այնուհետ ԿԳՄՍ նախարարության հետ, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի հետ: Ունեմ բազմաթիվ ընկերներ, ովքեր ֆինանսավորում են նախագիծը՝ Ավստրալիայից սկսած մինչեւ Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ: Բոլորը մասնակցում են, որպեսզի այս գործն իրականանա: Սա աստվածահաճո գործ է, ու մեր նպատակը միակն է՝ մեր երեխաներին փոխանցենք այն ժառանգությունը, որը մեզ փոխանցվել է, որը մեզ պահել է մեր տեսակի մեջ: Օրինակ, խաչքարագործությունը մեր ինքնության մի մասնկին է, ինչպես նաեւ մանրանկարչությունը եւ մնացած ճյուղերը: Այս տարիների ընթացքում մեզ մոտ սովորել են մինչեւ 7 հազար երեխա: Այս պահին ունենք 20-ից ավել կենտրոններ ՝ 45 համայնքներում՝ Բերդավանից մինչեւ Տեղ գյուղ: Ի դեպ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն երկու տարի անդրադարձել է «Արար»-ին` ամբողջ տարածաշրջանում համարելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման լավագույն ծրագիր:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՌԴ ԶՈւ-ն ԴԺՀ-ում վերահսկողության տակ է վերցրել Դոլինովկա բնակավայրըՍուրեն Պապիկյանը մասնակցել է Պեկինում անցկացվող Սյանշանի 11-րդ համաժողովի լիագումար նիստինՔՊ-ի հաջորդ քայլն է լինելու 102-րդ ռուսական ռազմաբազայի լիկվիդացումը.Armenian infoԿապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութը անցել է ԱՀԿ նախաորակավորումըՊՍԺ-ն Մբապեին երեք բառանոց հաղորդագրություն է ուղարկել Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ «Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային» հայտարարությանըԲոլոր դպրոցները մինչև 2026 թ պետք է հագեցած լինեն ֆիզիկայի, քիմիայի և այլ լաբորատորիաներով. նախարարԿոլումբիայի նախագահը հայտարարել է, որ իրեն փորձում են սպանելՄեր դպրոցը շատ է կառչած դասագրքից. Ժաննա ԱնդրեասյանՆիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին. քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները«Մարդիկ հուզվում են, երբ դասագրքերում այֆոնի մասին է խոսքը». Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)Ինչ պետք է իմանալ Հայաստան մուտք գործելիս. ՊԵԿ-ն իրազեկում էUcom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրըԱշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստներըՇոյգուն այցելել է Հս. Կորեա, նրան ընդունել է Կիմ Չեն ԸնըԷկոնոմիկայի ՔՊ-ական նախարար Պապոյան Գևորգի հայտարարագիրը.լավ թռփոշացել է.Armenian infoԳեղարքունիքում ձկնորսները կրկին հարձակվել են ջրային պարեկների վրա, հայհոյել, փորձել հարվածել նրանցԹվացող անդորրը, որը պարուրել է մեր հասարակությանը, շուտով կարող է վերածվել հերթական մղձավանջիԿրակոցներ՝ Երևանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր. ժամանել է Արաբկիրի ոստիկանապետըՍեպտեմբերի 13-ի աստղագուշակԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ հոգեւորականի մարմինը վախճանվելուց 53 տարի հետո նույնն է մնացել. ԼուսանկարԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փոխարժեքը Սեպտեմբերի 13-ինԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինի․ մանրամասներՄենք սկզբունքային դիրքորոշում ունենք սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ. Իրանի ԱԳ փոխնախարարԼույս չի լինիՋուր չի լինիՊոկրովսկում խոցվել է ուկրաինական երկրորդ ռազմավարական կամուրջըՉեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր հավակնորդներն ըստ սուպերհամակարգչի Ինչու Գուրգեն Մելքոնյանը ապօրինի գույքի բռնագանձման գործերով չի անցնումՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 13ԱԴԾ-ն հայտարարեց Լոնդոնը համակարգում է միջազգային ռազմաքաղաքական իրավիճակի սրումը. հաստատող փաստեր են հրապարակվելԲայդենի վարչակազմում պառակտում կա. թույլ տա՞լ Կիևին ԱՄՆ-ի զենքով հարվածել Ռուսաստանի խորքերին. Financial Times«Հրապարակ». Փաշինյանը բաց չի թողնի՞ ցարի «խաչը համբուրելու» առիթը«Ժողովուրդ». Պետությանը 17 մլն ԱՄՆ դոլարի վնաս տված «Սպայկան» փոխքաղաքապետի հոր երաշխավորն է բանկում«Հրապարակ». Ընդդեմ եկեղեցու ակցիան տեղի կունենա՞«Ժողովուրդ». Գրիգոր Երիցյանը դատական հայց է ներկայացնելու ընդդեմ Երեւանի ավագանու. վիճարկվելու է մանդատից զրկելու հարցըTime-ը մոդելավորել է միջուկային պատերազմ ՌԴ և ԱՄՆ միջև` հիշեցնելով, որ նման սցենարը դարձել է միանգամայն ռեալ (Տեսանյութ)Պուտինի հայտարարությունը շատ ծանր մտահոգություններ է առաջացրել Արեւմուտքում (Տեսանյութ)Մագնիսական փոթորկը գագաթնակետին հասավ այս գիշեր«Հրապարակ». Ընդդիմադիր պատգամավորները «բարեկամ» չեն«Ժողովուրդ». 5-րդ կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել. բանը հասել է անեծքներիԳողացել են Բրիտանիայի ՆԳ նախարարի դրամապանակը... ոստիկանական կոնֆերանսի ժամանակԿուրսկում նոր ուղղությունից ճեղքելու ուկրաինական մի քանի փորձերը ձախողվել են (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՔԱՐՏԵԶ)Ռուսական բանակը ճեղքել է դեպի Օստրոյ (MAP)Հուզմունքիս չափ ու սահման չկա, այս ֆիլմը բոլորինն է. Նազիկ ԱվդալյանՀրապարակվել է հինգ լավագույն հեռուստացույցների ընտրանինԻրանցի վերլուծաբան. «Թեհրանը դիմադրելու է միջանցքի ստեղծմանը, Նոյեմբերի 9-ի պայմանագիր այլևս չկա»

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода