Շշնջում են պատերի տակ` Փաշինյանի նոր հրահանգի մասին. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքԿառավարության մոտ կանգնած աղբյուրները շշնջում են պատերի տակ` Նիկոլ Փաշինյանի նոր հրահանգի մասին։ Ըստ վերջիններիս, շեֆը ՔՊ-ական պատգամավորներին հրահանգել է արտահերթ նիստի ժամանակ հնարավորինս զուսպ դրսեւորել իրենց, հատկապես ասել է, որ շրջանցեն Բագրատ սրբազանի ու արցախցիների վերաբերյալ լրագրողների հարցերը: Ինչ վերաբերում է արցախցիներին, ընդգծել է, որ հետայսու օգտագործեն «փախստական» բառը եւ ոչ մի դեպքում` արցախցի։